ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 513-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 33,806,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 513-Ա որոշման |
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Բարելավել «Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական պայմանները: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
33,806,000 դրամ |
|
7. |
Բարեգործության ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Արփի լիճ» ազգային պարկի տարածքների բնապահպանական պայմանների բարելավում (անտառածածկ տարածքներում ծառատունկի իրականացում) - 7,831,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատ- վածում․ 2) «Արփի լիճ» ազգային պարկի կենդանական և բուսական աշխարհի մոնիթորինգի իրականացում - 8,975,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․ 3) «Արփի լիճ» ազգային պարկին պատկանող շենքերի և կառույցների վերանորոգման և պահպանման աշխատանքների իրականացում - 17,000,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 4,000,000 դրամ. 2) աղբահանության ծառայությունների ձեռքբերում - 1,900,000 դրամ․ 3) ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերում - 100,000 դրամ․ 4) էլեկտրոնային հաղորդակցության, հեռախոսակապի և փոստային ծառայությունների ձեռքբերում - 1,050,000 դրամ․ 5) բանկային ծառայությունների (ՀԴՄ-ի և տերմինալների սպասարկում, բանկային ծառայությունների միջնորդավճարներ) ձեռքբերում - 160,000 դրամ. 6) շենքերի և կառույցների ընթացիկ վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում – 16,500,000 դրամ. 7) ավտոմեքենաների, կվադրացիկլի և տրակտորի ընթացիկ վերանորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերում - 2,000,000 դրամ. 8) վերանորոգման աշխատանքների նախագծի և նախահաշվի կազմման ծառայությունների ձեռքբերում - 500,000 դրամ. 9) ավտոմեքենաների, կվադրացիկլի և տրակտորի անիվների և մարտկոցների ձեռքբերում - 1,325,000 դրամ. 10) բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական և պրոպան գազի, շարժիչի յուղի և հակասառեցնող հեղուկի ձեռքբերում – 5,650,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) բանկային ծառայությունների ծախսեր - 160,000 դրամ․ 2) գործուղման ծախսեր - 621,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|