ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 513-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 513-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 33,806,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 513-Ա որոշման

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Բարելավել «Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

4.

Ծրագրի կատարողը

«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

33,806,000 դրամ

7.

Բարեգործության ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) «Արփի լիճ» ազգային պարկի տարածքների բնապահպանական պայմանների բարելավում (անտառածածկ տարածքներում ծառատունկի իրականացում) - 7,831,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատ-

վածում․

2) «Արփի լիճ» ազգային պարկի կենդանական և բուսական աշխարհի մոնիթորինգի իրականացում - 8,975,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․

3) «Արփի լիճ» ազգային պարկին պատկանող շենքերի և կառույցների վերանորոգման և պահպանման աշխատանքների իրականացում - 17,000,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 4,000,000 դրամ.

2) աղբահանության ծառայությունների ձեռքբերում - 1,900,000 դրամ․

3) ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերում - 100,000 դրամ․

4) էլեկտրոնային հաղորդակցության, հեռախոսակապի և փոստային ծառայությունների ձեռքբերում - 1,050,000 դրամ․

5) բանկային ծառայությունների (ՀԴՄ-ի և տերմինալների սպասարկում, բանկային ծառայությունների միջնորդավճարներ) ձեռքբերում - 160,000 դրամ.

6) շենքերի և կառույցների ընթացիկ վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում – 16,500,000 դրամ.

7) ավտոմեքենաների, կվադրացիկլի և տրակտորի ընթացիկ վերանորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերում - 2,000,000 դրամ.

8) վերանորոգման աշխատանքների նախագծի և նախահաշվի կազմման ծառայությունների ձեռքբերում - 500,000 դրամ.

9) ավտոմեքենաների, կվադրացիկլի և տրակտորի անիվների և մարտկոցների ձեռքբերում - 1,325,000 դրամ.

10) բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական և պրոպան գազի, շարժիչի յուղի և

հակասառեցնող հեղուկի ձեռքբերում – 5,650,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

1) բանկային ծառայությունների ծախսեր - 160,000 դրամ․

2) գործուղման ծախսեր - 621,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ