ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 508-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 59,120,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 508-Ա որոշման |
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Բարելավել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բնապահպանական պայմանները: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ (Թուլպենհոֆսշտրասսե 18, 63067 Օֆֆենբախ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
59,120,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցին պատկանող շենքերի և շինությունների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում - 19,520,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․ 2) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ճանապարհների վերանորոգման և մաքրման աշխատանքների իրականացում - 7,000,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․ 3) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհի մոնիթորինգի իրականացում - 21,800,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․ 5) էկոկրթական դասընթացների իրականացում անվճար հիմունքներով - 10,800,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) գրասենյակային նյութերի և արտահագուստի ձեռքբերում - 1,725,000 դրամ. 2) բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ձեռքբերում - 7,790,000 դրամ. 3) ավտոմեքենաների անիվների, հակասառիչ հեղուկի, շարժիչի յուղերի և կուտակիչ մարտկոցների ձեռքբերում - 1,881,000 դրամ. 4) դեղորայքի և ապակյա սրվակների ձեռքբերում - 300,000 դրամ. 5) կենցաղային և տնտեսական նյութերի ձեռքբերում - 1,293,200 դրամ. 6) մարտկոցների և հուշանվերների ձեռքբերում - 1,200,000 դրամ. 7) շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման աշխատանքներ - 12,400,000 դրամ. 8) գրասենյակային և խոհանոցային կահույքի, գրասենյակային սարքավորումների (ըմպելիքի սառեցման սարքեր, օդորակիչներ) - 5,570,000 դրամ. 9) կապիտալ շինարարության նախագծահետազոտական աշխատանքներ - 400,000 դրամ. 10) փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերում - 700 000 դրամ. 11) հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայությունների ձեռքբերում - 300,000 դրամ. 12) մշակման քլիրինգային ծառայությունների ձեռքբերում - 120,000 դրամ. 13) նավիգացիոն ծառայության ձեռքբերում - 670,800 դրամ. 14) տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում - 950,000 դրամ. 15) գրասենյակային սարքերի, պահպանման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում - 900,000 դրամ. 16) էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 2,700,000 դրամ. 17) աղբահանության ծառայությունների ձեռքբերում - 360,000 դրամ. 18) հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում - 1,240,000 դրամ. 19) ճանապարհների վերանորոգման և մաքրման աշխատանքներ - 7, 000,000 դրամ. 20) ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների ձեռքբերում - 4,000,000 դրամ. 21) շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ - 6, 720,000 դրամ. 22) ներկայացուցչական ծառայության ձեռքբերում - 900,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայությունների ձեռքբերում - 300,000 դրամ. 2) գրասենյակային նյութերի ձեռքբերում - 900,000 դրամ. 3) գրասենյակային սարքերի վերանորագման և պահպանման ծառայությունների ձեռքբերում - 950,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) հաշվետվությունը ներկայացվելու է բարեգործին և շրջակա միջավայրի նախարարությանը. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|