ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 508-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 508-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 59,120,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 508-Ա որոշման

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Բարելավել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բնապահպանական պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ (Թուլպենհոֆսշտրասսե 18, 63067 Օֆֆենբախ, Գերմանիա)

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

59,120,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցին պատկանող շենքերի և շինությունների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում - 19,520,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․

2) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ճանապարհների վերանորոգման և մաքրման աշխատանքների իրականացում - 7,000,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի

օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․

3) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհի մոնիթորինգի իրականացում - 21,800,000 դրամ, իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․

5) էկոկրթական դասընթացների իրականացում անվճար հիմունքներով - 10,800,000 դրամ,

իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) գրասենյակային նյութերի և արտահագուստի ձեռքբերում - 1,725,000 դրամ.

2) բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ձեռքբերում - 7,790,000 դրամ.

3) ավտոմեքենաների անիվների, հակասառիչ հեղուկի, շարժիչի յուղերի և կուտակիչ մարտկոցների ձեռքբերում - 1,881,000 դրամ.

4) դեղորայքի և ապակյա սրվակների ձեռքբերում - 300,000 դրամ.

5) կենցաղային և տնտեսական նյութերի ձեռքբերում - 1,293,200 դրամ.

6) մարտկոցների և հուշանվերների ձեռքբերում - 1,200,000 դրամ.

7) շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման աշխատանքներ - 12,400,000 դրամ.

8) գրասենյակային և խոհանոցային կահույքի, գրասենյակային սարքավորումների (ըմպելիքի սառեցման սարքեր, օդորակիչներ) - 5,570,000 դրամ.

9) կապիտալ շինարարության նախագծահետազոտական աշխատանքներ - 400,000 դրամ.

10) փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերում - 700 000 դրամ.

11) հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայությունների ձեռքբերում - 300,000 դրամ.

12) մշակման քլիրինգային ծառայությունների ձեռքբերում - 120,000 դրամ.

13) նավիգացիոն ծառայության ձեռքբերում - 670,800 դրամ.

14) տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում - 950,000 դրամ.

15) գրասենյակային սարքերի, պահպանման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում - 900,000 դրամ.

16) էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 2,700,000 դրամ.

17) աղբահանության ծառայությունների ձեռքբերում - 360,000 դրամ.

18) հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում - 1,240,000 դրամ.

19) ճանապարհների վերանորոգման և մաքրման աշխատանքներ - 7, 000,000 դրամ.

20) ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների ձեռքբերում - 4,000,000 դրամ.

21) շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ - 6, 720,000 դրամ.

22) ներկայացուցչական ծառայության ձեռքբերում - 900,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայությունների ձեռքբերում - 300,000 դրամ.

2) գրասենյակային նյութերի ձեռքբերում - 900,000 դրամ.

3) գրասենյակային սարքերի վերանորագման և պահպանման ծառայությունների ձեռքբերում - 950,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) հաշվետվությունը ներկայացվելու է բարեգործին և շրջակա միջավայրի նախարարությանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ