ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 518-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 06960852) «Բեսթ Թրեյդինգ 20» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08435286) 2026 թվականի հուլիսի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բռնցքամարտի ձեռնոցների, կոշիկների, պարկերի, թենիսի սեղանների և ըմբշամարտի գորգի ձեռքբերում` 3,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի մարտի 31-ի «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարզադպրոցին մարզական գույքի տրամադրում» ծրագրի մասին» N 175-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|