ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 515-Ա
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 57,330,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 515-Ա որոշման |
«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված տարածքների բարելավման ապահովում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլաժ 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Սևան, Կարմիր բանակի 56, ՀՎՀՀ՝ 08602899) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Սևան ազգային պարկ, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն: |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
57,330,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) տնկիների ձեռքբերման և տնկման (տարածքի նախապատրաստում, անտառ–մշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշում լարով, փոսերի փորում, սերմնաբուսակների տնկում) ու խնամքի, խոտհնձման, ոռոգման աշխատանքների իրականացում – 8,382,400 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված տարածքների բարելավման գործընթացների համար տրանսպորտային միջոցով և սարքավորումներով ապահովում – 26,838,400 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում. 3) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի կապիտալ վերանորոգման և կոյուղաջրերի մաքրման կայանի տեղադրում – 22,109,200 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ջրատար ավտոմեքենայի ձեռքբերում – 10,383,400 դրամ. 2) սարքավորումների ձեռքբերում - 16,455,000 դրամ. 3) տնկիների ձեռքբերում – 1,488,000 դրամ. 4) տնկիների տնկման և խնամքի, խոտհնձման, ոռոգման հետ կապված ծառայությունների մատուցում – 6,894,400 դրամ. 5) կոյուղաջրերի մաքրման կայանի տեղադրման աշխատանքներ – 5,500,000 դրամ. 6) վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներ – 16,609,200 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) հաշվետվության ներկայացում Կովկասի Բնության հիմնադրամին. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին. 3) հաշվետվության ներկայացում Շրջակա միջավայրի նախարարությանը: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|