ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 515-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 515-Ա

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 57,330,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 515-Ա որոշման

 

«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված տարածքների բարելավման ապահովում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլաժ 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

4.

Ծրագիրը կատարողը

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Սևան, Կարմիր բանակի 56, ՀՎՀՀ՝ 08602899)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Սևան ազգային պարկ, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն:

6.

Ծրագրի բյուջեն

57,330,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) տնկիների ձեռքբերման և տնկման (տարածքի նախապատրաստում, անտառ–մշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշում լարով, փոսերի փորում, սերմնաբուսակների տնկում) ու խնամքի, խոտհնձման, ոռոգման աշխատանքների իրականացում – 8,382,400 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.

2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված տարածքների բարելավման գործընթացների համար տրանսպորտային միջոցով և սարքավորումներով ապահովում – 26,838,400 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.

3) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի կապիտալ վերանորոգման և կոյուղաջրերի մաքրման կայանի տեղադրում – 22,109,200 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ջրատար ավտոմեքենայի ձեռքբերում – 10,383,400 դրամ.

2) սարքավորումների ձեռքբերում - 16,455,000 դրամ.

3) տնկիների ձեռքբերում – 1,488,000 դրամ.

4) տնկիների տնկման և խնամքի, խոտհնձման, ոռոգման հետ կապված ծառայությունների մատուցում – 6,894,400 դրամ.

5) կոյուղաջրերի մաքրման կայանի տեղադրման աշխատանքներ – 5,500,000 դրամ.

6) վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներ – 16,609,200 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) հաշվետվության ներկայացում Կովկասի Բնության հիմնադրամին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին.

3) հաշվետվության ներկայացում Շրջակա միջավայրի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ