ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 հունվարի 2026 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետի յոթերորդ պարբերությանը, 10-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի փետրվարի 11-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի հունվարի 27-ի թիվ 12 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 127 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ընթացքում արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություն իրականացնելու պարագայում ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների կողմից գործողությունների կատարման կարգը» լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝
«11. Անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտը, սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 30 րոպեի ընթացքում, իր անդամ պետության հսկող մարմնի հետ փոխգործակցության միջոցով իրականացնում է սույն կարգի 7-9-րդ կետերում նշված գործողությունները։»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի» 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Նախքան հսկող մարմինների միջև հսկողության միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ապահովման ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարգադրությունն ուժի մեջ մտնելը, այդ փոխգործակցությունն իրականացվում է հսկող մարմինների կողմից՝ իրենց անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշման մեջ՝
ա) նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքները հանելու և այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի հանումը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.
«21. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։
Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և վերահսկող մարմինների հետ իրականացվում է այդ մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։»
3-րդ կետում՝
«ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապրանքների փոխադրման իրականացում անդամ պետությունների միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով»։
«բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապրանքների փոխադրման իրականացում անդամ պետությունների միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով»։
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Նավիգացիոն կապարակնիքը հանելու թույլտվության և, միաժամանակ, դրա կապարակնքման տարրի անջատման անհրաժեշտության մասին այն անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում առաջացել է նշված գործողությունների կատարման անհրաժեշտությունը, տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին)։
լրացնել հետևյալ բովանդակությամբ 8'-83 կետերով՝
«81. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվությունն ստացած լիազորված օպերատորը (մարմինը) տեղեկացնում է այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը՝
ա) կապարակնքման տարրի հեռավար անջատման դեպքում՝ նավիգացիոն կապարակնիքը ընթացուղում (փոխադրման ժամանակ)՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու, հանելու մասին որոշման վերաբերյալ
բ) կապարակնքման տարրի՝ հատուկ սարքվածքի օգտագործմամբ անջատման դեպքում՝ այդ անջատման մասին։
82 . Սույն կարգի 81 կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո, այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, փոխանցում է այդ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում գտնվում է այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են)։
83. Սույն կարգի 81 կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո, այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, իրականացնում է կապարակնքման տարրի անջատումը հեռավար և տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին)՝ իր կողմից նշված տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) փոխանցելու նպատակով, որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են)։»
9-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «8-րդ կետով» բառերը փոխարինել «8-83 կետերով» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝
«դ) հետագծման օբյեկտի փոխադրումը շարունակելու մասին՝ այլ անդամ պետության տարածքում նավիգացիոն կապարակնիքը հետագա փոխարինման նպատակով (այն դեպքում, եթե անդամ պետությունների միջև փոխադրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով)։»․
10-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը լրացնել «, ներառյալ դրա կապարակնքման տարրի միակցումը» բառերով
չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«հետագծման օբյեկտի փոխադրման շարունակություն՝ նշելով նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրի մասին տեղեկատվությունը։»
հինգերորդ պարբերության մեջ «նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման անհրաժեշտության» բառերը փոխարինել «սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված գործողությունների կատարման անհրաժեշտության,» բառերով
11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Վերահսկող մարմնից սույն կարգի 10-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունն ստացած լիազորված օպերատորը (մարմինը) իրականացնում է այլ անդամ պետության տարածքում նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրի մասին տեղեկատվության փոխանցում իր ազգային օպերատորի տեղեկատվական համակարգ, և այդ մասին տեղեկացնում է փոխադրողին և այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում է գտնվում նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրը (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են)։
12. Անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում գտնվում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրը, տեղեկացնում է իր անդամ պետության վերահսկող մարմնին սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու մասին։»
լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով՝
«13. Անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում գտնվում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրը, հետագծման օբյեկտի ժամանումից հետո կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու և այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգով, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը» նախատեսված գործողությունները։»
բ) նշված որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու և այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը», լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.
«2լ. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։
Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և վերահսկող մարմինների հետ իրականացվում է այդ մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։»
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Նավիգացիոն կապարակնիքը փոխարինելուց հետո, այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է նման անհրաժեշտություն, փոխանցում է այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, հետևյալ տեղեկատվությունը՝
ա) տեղեկություններ նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու պատճառների մասին
բ) տեղեկություններ նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ամսաթվի, ժամի և վայրի մասին
գ) տեղեկություններ նավիգացիոն կապարակնիքի փոխարինում իրականացրած անձանց մասին
դ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում կայացրած վերահսկող մարմնի անվանումը
ե) փոխարինման պատճառով հանված և դրված նավիգացիոն կապարակնիքների եզակի նույնականացման համարները․
զ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նոր նավիգացիոն կապարակնիքը։»
9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվությունն ստացած անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, իրականացնում է փոխարինվող նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման և նոր նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման հետ կապված գործողությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22 թիվ 129 որոշմամբ հաստատված՝ «Հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունների կարգին համապատասխան, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը»։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|