ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏԻ 29-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2026 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏԻ 29-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 29-րդ ենթակետում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի փետրվարի 26-ի

թիվ 21 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 29-րդ ենթակետում կատարվող

 

տասնութերորդից քսաներորդ պարբերությունները (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բեռնարկղերում փոխադրվող ապրանքի համար 3-րդ համարի տակ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

բեռնարկղերի քանակը․

բեռնարկղի նույնականացման համարը (ISO 6346 միջազգային ստանդարտին համապատասխանող բեռնարկղերի դեպքում նույնականացման համար ասելով հասկանում ենք 11-նիշանոց համարը)․

բեռնարկղի չափերի ծածկագրերը՝ բեռնարկղերի երկարությունների դասակարգչին և բեռնարկղերի լայնությունների ու բարձրությունների դասակարգչին համապատասխան (տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում) (այսուհետ՝ չափերի ծածկագրեր)․

բեռնարկղի տիպի ծածկագիրը՝ բեռնարկղերի տիպերի դասակարգչին համապատասխան (տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում)։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում այդ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ հետևյալ կարգով՝ բեռնարկղերի քանակը, «:» բաժանիչ նշանով, առանց բացատի՝ բեռնարկղի նույնականացման համարը, «–» գիծ բաժանիչ նշանով, առանց բացատի՝ բեռնարկղի չափերի ծածկագրերը, և առանց բացատի՝ բեռնարկղի տիպի ծածկագիրը։

Եթե բեռնարկղի չափերի ծածկագրերի և (կամ) բեռնարկղի տիպի ծածկագրի մասին տեղեկությունները բացակայում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, ապա տեղեկությունների յուրաքանչյուր բացակայող տիպի համար նշվում է երկու զրո («00»)։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում նշվում է բեռնարկղի՝ ամբողջությամբ բեռնված լինելու հատկանիշը («1»՝ ապրանքը զբաղեցնում է բեռնարկղն ամբողջությամբ, «2»՝ ապրանքը մասամբ է զբաղեցնում բեռնարկղը), իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ բեռնարկղի տիպի ծածկագրից հետո «-» գիծ բաժանիչ նշանով, առանց բացատի կատարվում է «մասը» գրառում, եթե հայտարարագրվող ապրանքները չեն զբաղեցնում բեռնարկղն ամբողջությամբ։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ում առկա՝ յուրաքանչյուր բեռնարկղի վերաբերյալ տեղեկությունները նշվում են ստորակետով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում: Օրինակ՝

«3 :ТРТU1234567-К6G1 -մասը,FSCU1234567-К6G1,FSCU7654321 -0000»:

Ավիացիոն տեսակի տրանսպորտով՝ բեռնարկղերում փոխադրվող ապրանքի դեպքում բեռնարկղի չափի վերաբերյալ տեղեկություններ չեն նշվում։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան