ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 հունվարի 2026 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԼԱԶԵՐԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱՉԱՓԸ (ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՑԻՉԸ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԱՐԹԱՉԱՓԸ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Էլեկտրոնային օպտիկական սարքի տեսքով ներկայացված լազերային մակարդաչափը (հարթությունների լազերային կառուցիչը, լազերային հարթաչափը), որը կազմված է միասնական կորպուսի մեջ տեղակայված այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են լազերային դիոդներով օպտիկական համակարգը, ինքնահավասարեցման համար կոմպենսատորը, էլեկտրոնային կառավարման մեկուսատախտակը, և որը նախատեսված է մեկ ուղղահայաց և մեկ հորիզոնական գծերի պրոյեկտման համար՝ մակերևույթի երկու կամ ավելի կետերի բարձրությունների տարբերությունը որոշելիս, ինչպես նաև թեքության անկյունը տեղափոխելու նպատակով, գծերի և հարթությունների պրոյեկտման համար՝ շինարարության ժամանակ ինժեներագեոդեզիական աշխատանքներ, սենքերի ներսում և դրսում գեոդեզիական նշահարման աշխատանքներ, շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելիս, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9015 30 100 0 ստորաենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: