ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱԳՈՒՄՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԵՐԹԱՎՈՐ ԶՍՊԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՐԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄԹԻՆԳԱՅԻՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2026 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

ԾԱԳՈՒՄՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԵՐԹԱՎՈՐ ԶՍՊԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՐԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄԹԻՆԳԱՅԻՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Երկարաձգել մինչև 2026 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի «Ծագումով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող թերթավոր զսպանների և դրանց համար նախատեսված թերթերի նկատմամբ հակագնագցման տուրքի ներմուծման միջոցով հակագնագցման միջոցի կիրառման մասին» թիվ 17 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցներին ուղղված գործողությունը։

2. Մաքսային գործի ոլորտում լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ, ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 17 որոշմամբ սահմանված դրույքաչափով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի մարտի 21-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: