ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 հունվարի 2026 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ Միության շրջանակներում կարանտինային բուսասանիտարական միջոցների ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) կառուցվածքի վավերապայմանները լրացնելիս, եթե տեղեկագրքի կիրառումը նախատեսված է Միության շրջանակներում նշված ընդհանուր գործընթացները Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի հունվարի 20-ի թիվ 5 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների
I. Տեղեկագրքի անձնագիրը
|
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիր |
Նկարագրություն |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Ծածկագիր |
073 |
|
2 |
Տեսակը |
1՝ տեղեկագիրք |
|
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների տեղեկագիրք |
|
4 |
Հապավումը |
ԲԿՀԼՄՏՍՏ |
|
5 |
Նշագիրը |
ՄՏ 073 -2026 (խմբ. 1) |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի հունվարի 20-ի թիվ 5 որոշումը |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
22 փետրվարի 2026 թ․ |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
|
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմիններ AM՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին․ BY` Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Սերմնաբուծության, կարանտինի և բույսերի պաշտպանության պետական գլխավոր տեսչություն» պետական հիմնարկություն․ KZ՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե» պետական հիմնարկություն․ KG՝ Ղրղզստանի Հանրապետության ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարության բույսերի քիմիականացման, պաշտպանության և կարանտինի դեպարտամենտ․ RU` Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն |
|
11 |
Նշանակությունը |
տեղեկագիրքը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման, ծածկագրման և եզակի նույնականացման համար |
|
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
օգտագործվում է ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման համար․ տեղեկագիրքը կարող է օգտագործվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների և միջազգային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների միջև տեղեկատվական փոխանակում իրականացնելիս |
|
13 |
Առանցքային բառերը |
բույսերի կարանտին, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն), կարանտինային հսկողության վերցված արտադրանք (կարանտինային հսկողության վերցված բեռներ, կարանտինային հսկողության վերցված նյութեր, կարանտինային հսկողության վերցված ապրանքներ), բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմիններ, բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով ազգային կազմակերպություններ |
|
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
կարանտինային բուսասանիտարական միջոցներ |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
1՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ՝ համակարգման օբյեկտները համակարգված են ըստ այբբենական սկզբունքի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շրջանակներում |
|
18 |
Վարման մեթոդիկան |
2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության հիման վրա տեղեկագրքի վարման ընթացակարգ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների՝ կցվող տեղեկագրքին համապատասխան |
|
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի II բաժնում |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
|
22 |
Փոփոխությունները |
- |
|
23 |
Հղում՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները տեղադրվում են Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունների ներկայացման եղանակը |
հրապարակումը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
II. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժինը սահմանում է տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..* վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n.m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի ձևավորման կանոնները |
Բազմ. | |||||||
|
1. Տեղեկություններ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | |||||||
|
1.1 Տարածքային ստորաբաժանման ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [А-Z]{2}[0-9]{5} |
ձևավորվում է «Համակարգման (դասակարգման) մեթոդ» բաժնում նկարագրված կանոնների համաձայն |
1 | |||||||
|
1.2. Տարածքային ստորաբաժանման անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն․ 300 |
ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով |
1 | |||||||
|
1.3. Վերադաս կազմակերպության ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [А-Z{2} [0-9] {5} |
ձևավորվում է «Համակարգման (դասակարգման) մեթոդ» բաժնում նկարագրված կանոնների համաձայն |
0..1 | |||||||
|
1.4. Լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման հասցեն |
որոշվում է ներդրված տարրերի արժեքների տիրույթներով |
0..1 | ||||||||
|
1.4.1 Հասցեի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն․ 1. Առավելագույն երկարություն․ 20 |
ծածկագրի արժեքը՝ հասցեների տեսակների տեղեկագրքին համապատասխան |
0..1 | |||||||
|
1.4.2 Երկրի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշ․ [А-Z]{2) |
երկրի երկտառ ծածկագրի արժեքը՝ այն տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում |
0..1 | |||||||
|
1.4.3 Տարածքի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 17 |
վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 | |||||||
|
1.4.4 Տարածաշրջանը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 | |||||||
|
1.4.5 Շրջանը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 | |||||||
|
1.4.6. Քաղաքը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
քաղաքի անվանումը |
0..1 | |||||||
|
1.4.7 Բնակավայրը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
բնակավայրի անվանումը |
0..1 | |||||||
|
1.4.8. Փողոցը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը |
0..1 | |||||||
|
1.4.9 Շենքի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը |
0..1 | |||||||
|
1.4.10. Սենքի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
գրասենյակի կամ բնակարանի նշագիրը |
0..1 | |||||||
|
01.04.2011. Փոստային դասիչը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշ․ [А-ZO-9][А-20-9 -]{1,8}[А֊ZO-9] |
փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը |
0..1 | |||||||
|
1.4.12. Բաժանորդային արկղի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 120 |
փոստային կապի ձեռնարկությունում բաժանորդային արկղի համարը |
0..1 | |||||||
|
1.5. Կոնտակտային վավերապայմանը |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..* | |||||||
|
1.5.1 Կապի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշ․ [А-Z]{2} |
նշվում է կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկի համաձայն |
0..1 | |||||||
|
1.5.2. Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 250 |
նշվում է կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկի համաձայն |
0..1 | |||||||
|
1.5.3. Կապուղու նույնականացուցիչը |
պայմանանշանների նորմալացված տողը: Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 1000 |
կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում) |
1..* | |||||||
|
1.6. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | |||||||
|
1.6.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկի ամսաթվին՝ գրառումը ներառելու ամսաթիվը (այն դեպքում, երբ գրառումը ներառվում է տեղեկագրքի մեջ) կամ գրառման փոփոխության ամսաթիվը (այն դեպքում, երբ տեղեկագրքում ավելի վաղ ընդգրկված գրառումը փոփոխվում է) |
1 | |||||||
|
1.6.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | |||||||
|
1.6.2.1. Ակտի տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 500 |
ակտի տեսակի անվանումը ձևավորվում է տեքստի տեսքով՝ ռուսերենով |
0..1 | |||||||
|
1.6.2.2. Ակտի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն․ 500 |
ակտի սեփական անվանումը ձևավորվում է տեքստի տեսքով՝ ռուսերենով |
0..1 | |||||||
|
1.6.2.3. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն 50 |
պարունակում է ակտին տրված թվային կամ տառաթվային նշագիր |
1 | |||||||
|
1.6.2.4. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին |
1 | |||||||
|
1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 | |||||||
|
1.6.4. Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | |||||||
|
1.6.4.1. Ակտի տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն․ 1. Առավելագույն երկարություն․ 500 |
ակտի տեսակի անվանումը ձևավորվում է տեքստի տեսքով՝ ռուսերենով |
0..1 | |||||||
|
1.6.4.2. Ակտի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն․ 1. Առավելագույն երկարություն․ 500 |
ակտի սեփական անվանումը ձևավորվում է տեքստի տեսքով՝ ռուսերենով |
0..1 | |||||||
|
1.6.4.3. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարություն 1. Առավելագույն երկարություն․ 50 |
պարունակում է ակտին տրված թվային կամ տառաթվային նշագիր |
1 | |||||||
|
1.6.4.4. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին |
1 | |||||||
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների տեղեկագրքի վարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ ակտերին համապատասխան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշում:
II Կիրառման ոլորտը
2. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով Լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների տեղեկագրքի (այսուհետ՝ տեղեկագիրք) վարման կանոնները։
3. Սույն կարգը կիրառվում է տեղեկագրքի օպերատորների և Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի (այսուհետ՝ ՆՏՏ-ի միասնական համակարգ) ադմինիստրատորի կողմից՝ տեղեկագրքի ձևավորման և վարման ժամանակ։
III. Հիմնական հասկացություններ
4. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«բույսերի կարանտին»՝ իրավական ռեժիմ, որով նախատեսվում է Միության մաքսային տարածքում կարանտինային օբյեկտներից բույսերի և բուսական ծագում ունեցող արտադրանքի պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգ.
«կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)»՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների գործունեություն, որն ուղղված է կարանտինային օբյեկտների հայտնաբերմանը, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) կարանտինային բուսասանիտարական վիճակի որոշմանը, բույսերի կարանտինի ոլորտում միջազգային պարտավորությունների և Միության անդամ պետությունների օրենսդրության կատարմանը.
«բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմիններ»՝ Միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով մարմիններ (կազմակերպություններ)։
Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով և ՆՏՏ-ի միասնական համակարգի ձևավորման ու զարգացման ոլորտում Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:
IV. Տեղեկագրքի վարման սկզբունքները
5. Տեղեկագրքի ձևավորումը և վարումն իրականացվում են Միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, տարածքային ստորաբաժանումներ) համակարգման, ծածկագրման և եզակի նույնականացման նպատակով։
6. Տեղեկագրքի համակարգման օբյեկտներ են տարածքային ստորաբաժանումները։
7. Տեղեկագրքի օպերատորներն են անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինները՝ տեղեկագրքի ազգային հատվածի շրջանակներում (այսուհետ՝ տեղեկագրքի օպերատորներ)։
8. եղեկագրքի օպերատորը ձևավորում և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացնում իր անդամ պետության տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկությունները՝ սույն կարգին համապատասխան։
9. Համակարգման օբյեկտների ծածկագրման նպատակների համար սահմանվում է ընդհանուր՝ Միության շրջանակներում միասնականացված՝ տեղեկագրքի օբյեկտների ծածկագրի երկարություն՝ 7-նիշ ծածկագիր՝ հետևյալ կառուցվածքով
ZZXXXXX,
որտեղ՝
ZZ-ն՝ անդամ պետության երկրի երկտառ ծածկագիրն է՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան․
ХХХХХ-ը՝ անդամ պետության տարածքային ստորաբաժանման հերթական համարը։
10. Տարածքային ստորաբաժանմանը հերթական համարը շնորհվում է տեղեկագրքի օպերատորի կողմից՝ իր անդամ պետության շրջանակներում, սկսած «00001»-ից։ Ընդ որում, ապահովվում է որոշակի տարածքային ստորաբաժանման նկատմամբ համարի անփոփոխ լինելը և դրա եզակիությունը՝ անդամ պետության շրջանակներում։
11. Տարածքային ստորաբաժանման լուծարման (վերացման, գործունեության դադարեցման, վերակազմակերպման) դեպքում համապատասխան դիրքը տեղեկագրքից չի հանվում, այլ շարունակում է արտացոլվել՝ փոփոխությունների պատմության պահպանման և տարբեր տարածքային ստորաբաժանումներին միևնույն ծածկագիրը շնորհելուց խուսափելու նպատակով։ Լուծարված (վերացված, գործունեությունը դադարեցրած, վերակազմակերպված) տարածքային ստորաբաժանումների ծածկագրերի կրկին օգտագործումը տեղեկագրքի նոր դիրքերի ձևավորման ժամանակ չի թույլատրվում։
12. Տեղեկագրքի օպերատորների փոխգործակցությունը ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորի հետ իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը։
13. Միությանը նոր պետություն միանալու դեպքում այդ պետությունն է սահմանում՝ սույն կարգին համապատասխան՝ դասակարգչի ազգային մասի ձևավորման համար լիազորված մարմինը (կազմակերպությունը), որը ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորի հետ համատեղ իրականացնում է տեղեկագրքի սկզբնական լրացումն այդ պետության տարածքային մարմինների մասին տեղեկություններով՝ սույն կարգի V բաժնի 1-ին ենթաբաժնին համապատասխան։
14. Տեղեկագրքի օգտագործողներին, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմիններին (կազմակերպություններին), այդ թվում՝ տեղեկագրքի օպերատորներին տեղեկագրքում կատարված փոփոխությունների մասին տեղեկացումն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ։
V. Տեղեկագրքի ձևավորումը և վարումը
1 Տեղեկագրքի սկզբնական լրացումը
15. Տեղեկագրքի սկզբնական լրացումն իրականացվում է մեկ անգամ՝ տեղեկագիրքը հաստատելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ տեղեկագրքի օպերատորների կողմից ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորին ներկայացրած տեղեկությունների հիման վրա։ Միությանը նոր պետություն միանալու դեպքում համապատասխան տեղեկությունների ընդգրկումը տեղեկագիրք իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետում։
16. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար ներկայացվող տեղեկությունները պետք է պարունակեն տեղեկագրքի ձևավորման պահին տարածքային ստորաբաժանումների մասին արդիական տեղեկատվություն։
17. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկությունները ձևավորվում են XML-ձևաչափով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի հունվարի 20–ի թիվ 5 որոշմամբ հաստատված տեղեկագրքի II բաժնում ներկայացված՝ տեղեկագրքի կառուցվածքին համապատասխան (այսուհետ՝ տեղեկագրքի կառուցվածք)։
18. Տեղեկագրքի սկզբնական լրացման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ առանձնահատկությունները՝
ա) «1.6.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ» վավերապայմանում նշվում են անդամ պետության՝ տարածքային ստորաբաժանման ստեղծումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտի մասին տեղեկությունները․
բ) «1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը» և «1․6․4․ Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանները չեն լրացվում։
19. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար ներկայացված տեղեկություններն ստուգելուց հետո և նշված տեղեկություններում սխալների բացակայության դեպքում, ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորն ապահովում է դրանց ընդգրկումը տեղեկագրքում և վերջինիս հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում՝ ՆՏՏ-ի միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
20. Տեղեկություններում սխալներ հայտնաբերելու դեպքում՝ ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորը տեղեկացնում է այդ մասին տեղեկագրքի օպերատորին, որը վերացնում է հայտնաբերված սխալները և կրկնում տեղեկությունների փոխանցումը՝ տեղեկագրքի սկզբնական լրացման համար։
2. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելը
21. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու նպատակով տեղեկագրքի օպերատորի կողմից ներկայացվող տեղեկությունները ձևավորվում են տեղեկագրքի կառուցվածքին համապատասխան։
22. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու նպատակով տեղեկագրքի օպերատորի կողմից ներկայացվող տեղեկություններում կարող են պարունակվել՝
ա) տեղեկություններ՝ տարածքային ստորաբաժանման ստեղծման (ձևավորման, հիմնադրման, գործունեության մեկնարկի) մասին։ Այդ տեղեկությունների ձևավորման կանոնները բերված են սույն կարգի 23-րդ կետում.
բ) տեղեկություններ՝ տարածքային ստորաբաժանման անվանման, հասցեի և (կամ) կոնտակտային վավերապայմանների փոփոխության մասին։ Այդ տեղեկությունների ձևավորման կանոնները բերված են սույն կարգի 24-րդ կետում.
գ) տեղեկություններ՝ տարածքային ստորաբաժանման լուծարման (վերացման, գործունության դադարեցման, վերակազմակերպման) մասին։ Այդ տեղեկությունների ձևավորման կանոնները բերված են սույն կարգի 25-րդ կետում։
23. Նոր դիրքի (նոր տարածքային ստորաբաժանման) մասին տեղեկությունները տեղեկագրքում ընդգրկելու նպատակով ձևավորվում է 1 գրառում՝ հետևյալ կանոններին համապատասխան
ա) «1.1. Տարածքային ստորաբաժանման ծածկագիրը» վավերապայմանի արժեքը չպետք է համընկնի տեղեկագրքի՝ գոյություն ունեցող գրառումներում այդ վավերապայմանի արժեքի հետ.
բ) «1.6.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը» և «1․6․2․ Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանները պետք է լրացված լինեն․
գ) «1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը» և «1.6.4 Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանները չեն լրացվում։
24. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար ձևավորվում է 2 գրառում՝
ա) առաջին գրառումը պարունակում է տեղեկություններ տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին և ձևավորվում է հետևյալ կանոններին համապատասխան՝
բոլոր վավերապայմանների (բացառությամբ «1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը» և «1․6․4․ Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանների) արժեքները պետք է համապատասխանեն տեղեկագրքի գոյություն ունեցող գրառումներում այդ վավերապայմանների արժեքներին.
«1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվը, մինչև երբ (ներառյալ) գործում է փոփոխվող գրառումը և որը համապատասխանում է դասակարգչի փոփոխվող գրառման գործողության ավարտի ամսաթվին։ Գործողության ավարտի ամսաթիվը չի կարող ավելի շուտ լինել «1 6 1 Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանում նշված ամսաթվից
«1.6.4. Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ» վավերապայմանում նշվում են անդամ պետության՝ տարածքային ստորաբաժանման մասին տեղեկություններում փոփոխությունների (առկայության դեպքում) կատարումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտի մասին տեղեկությունները
բ) երկրորդ գրառումը պարունակում է տարածքային ստորաբաժանման մասին փոփոխված տեղեկություններ և ձևավորվում է հետևյալ կանոններին համապատասխան՝
«1.1. Տարածքային ստորաբաժանման ծածկագիրը» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի փոփոխվող գրառման «1.1. Տարածքային ստորաբաժանման ծածկագիրը» վավերապայմանի արժեքին․
«1.6.1 Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի այն ամսաթիվը, որից սկսած կիրառվում են տարածքային ստորաբաժանման մասին տեղեկություններում կատարված փոփոխությունները։ Գործողության մեկնարկի ամսաթիվը պետք է լինի փոփոխվող գրառման «1․6․3․ Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի մեջ նշված ամսաթվից ավելի ուշ.
«1.6.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ» վավերապայմանում նշվում են անդամ պետության՝ տարածքային ստորաբաժանման մասին տեղեկություններում փոփոխությունների (առկայության դեպքում) կատարումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտի մասին տեղեկությունները։
25. Տարածքային ստորաբաժանման լուծարման (վերացման, գործունության դադարեցման, վերակազմակերպման) մասին տեղեկություններ ներկայացնելու համար ձևավորվում է 1 գրառում՝ հետևյալ վավերապայմաններին համապատասխան՝
ա) բոլոր վավերապայմանների (բացառությամբ «1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը» և «1․6․4․ Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանների) արժեքները պետք է համապատասխանեն տեղեկագրքում՝ լուծարվող տարածքային ստորաբաժանման մասին համապատասխան գրառման արժեքներին.
բ) «1.6.3. Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի տարածքային ստորաբաժանման լուծարման (վերացման, գործունության դադարեցման, վերակազմակերպման) ամսաթիվը, մինչև երբ (ներառյալ) գործում է փոփոխվող գրառումը և որը համապատասխանում է տեղեկագրքի գրառման գործողության ավարտի ամսաթվին։ Գործողության ավարտի ամսաթիվը չի կարող ավելի շուտ լինել «1․6․1․ Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանում նշված ամսաթվից․
գ) «1 6 4 Դասակարգչի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանի մեջ նշվում են տեղեկություններ այն ակտի մասին, որին համապատասխան լուծարվում է (վերացվում է, դադարեցնում է գործողությունը, վերակազմակերպվում է) տարածքային ստորաբաժանումը։
26. Տեղեկագրքի օպերատորը ձևավորում է տեղեկագրքում փոփոխություններ կատարելու մասին տեղեկությունները և ներկայացնում դրանք ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորին ХМL-ձևաչափով՝ տեղեկագրքի կառուցվածքին համապատասխան։
27. ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորը հաստատում է տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկությունների ստացումն ու մշակումը։
28. Ներկայացված տեղեկությունների մեջ սխալների բացակայության դեպքում ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորն ապահովում է դրանց ընդգրկումը տեղեկագրքում և հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում՝ ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
29. ՆՏՏ-ի միասնական համակարգի ադմինիստրատորի կողմից ներկայացված տեղեկությունների մեջ սխալներ հայտնաբերվելու դեպքում տեղեկագրքի օպերատորը վերացնում է հայտնաբերված սխալները և կրկնում է տեղեկությունների փոխանցումը՝ տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար։
30. Տեղեկագրքի վարումն իրականացվում է ավտոմատացված ռեժիմում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ինտեգրված համակարգի միջոցներով տեղեկագրքերի և դասակարգիչների վարման ու տարածման մասով Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին համապատասխան՝ դրա հաստատումից հետո։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: