ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԿՈՌՈԶԻԱԿԱՅՈՒՆ (ՉԺԱՆԳՈՏՎՈՂ) ՊՈՂՊԱՏԻՑ ԵՌԱԿՑՈՎԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ, ՓՈՂԱԿՆԵՐԻ ԵՎ ՍՆԱՄԵՋ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2026 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԿՈՌՈԶԻԱԿԱՅՈՒՆ (ՉԺԱՆԳՈՏՎՈՂ) ՊՈՂՊԱՏԻՑ ԵՌԱԿՑՈՎԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ, ՓՈՂԱԿՆԵՐԻ ԵՎ ՍՆԱՄԵՋ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 9-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից եռակցովի խողովակների, փողակների և սնամեջ պրոֆիլների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 12 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2026 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ, ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 9-ի թիվ 12 որոշմամբ սահմանված դրույքաչափերով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի մարտի 14-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան