ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2026 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 19-ի ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 3 որոշումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հուլիսի 13-ի «Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից տարբերվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակմանը վերաբերող մասով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 100 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության։

Սույն որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի փետրվարի 17-ի

թիվ 18 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան