ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 հունվարի 2026 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննության անցկացման կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 12 րդ հոդվածն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 11-րդ կետում՝
«գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
«դ» ենթակետում «ամսվա» բառը փոխարինել «հաշվետու եռամսյակին հաջորդող ամիսը լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա» բառերով․
բ) 13-րդ կետի «գ» ենթակետում՝
«կազմում և յուրաքանչյուր եռամսյակ արդիականացնում է» բառերը փոխարինել «Արձանագրության 98-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա կազմում և յուրաքանչյուր տարի արդիականացնում է»․
«տրամադրվում են» բառը փոխարինել «տրամադրվել են» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|