ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2026 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննության անցկացման կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 12 րդ հոդվածն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 11-րդ կետում՝

«գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

«դ» ենթակետում «ամսվա» բառը փոխարինել «հաշվետու եռամսյակին հաջորդող ամիսը լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա» բառերով․

բ) 13-րդ կետի «գ» ենթակետում՝

«կազմում և յուրաքանչյուր եռամսյակ արդիականացնում է» բառերը փոխարինել «Արձանագրության 98-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա կազմում և յուրաքանչյուր տարի արդիականացնում է»․

«տրամադրվում են» բառը փոխարինել «տրամադրվել են» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: