ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 հունվարի 2026 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ 39-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու կարգի 39-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«4-րդ համարի տակ՝ ապրանքների բացթողումը չեղարկելու ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով) և ժամը՝ իրարից առանձնացնելով «/» նշանով (24-ժամյա hh:mm ձևաչափով)՝ կատարելով (դնելով) «Ապրանքների բացթողումը չեղարկված է» համապատասխան գրառում կամ նշում (դրոշմակնիքի դրոշմվածքի ձևով), եթե մաքսային մարմինը, Օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան, ընդունել է ապրանքների բացթողումը չեղարկելու մասին որոշում։»,
յոթերորդ պարբերության մեջ «2-րդ համարի տակ» բառերը փոխարինել «2-րդ և 4-րդ համարների տակ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|