ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՆԱՎԹԱՀՈՐԵՐԻ ԵՎ ԳԱԶԱՀՈՐԵՐԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿԱՐԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2026 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՆԱՎԹԱՀՈՐԵՐԻ ԵՎ ԳԱԶԱՀՈՐԵՐԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿԱՐԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ նավթահորերի և գազահորերի հորատման և շահագործման համար կիրառվող պողպատե անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման միջոցի կիրառման մասին» թիվ 101 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը:

2. Մաքսային գործի ոլորտում լիազորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ, ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 101 որոշմամբ սահմանված դրույքաչափով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով։

3. Փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ նավթահորերի և գազահորերի հորատման և շահագործման համար կիրառվող պողպատե անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման միջոցի կիրառման մասին» թիվ 101 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի։

4. Սահմանել, որ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի որոշման թիվ 4 հավելվածով նախատեսված ձևի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված արտադրողի հավաստագրերը վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի ապրիլի 27-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի փետրվարի 17-ի

թիվ 17 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 101 որոշման մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.

«21. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող, սույն որոշման 1-ին կետում նշված խողովակների նկատմամբ՝ այդ ապրանքի հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ՝ համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով վավերացված՝ ըստ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևի արտադրողի հավաստագրի առկայության և ապրանքների հայտարարագրում այդ հավաստագրի մասին տեղեկությունների հայտագրման դեպքում։

2. 4-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

3. Նշված որոշման թիվ 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 101 որոշման

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի փետրվարի 17-ի թիվ 17 որոշման խմբագրությամբ)

 

(ձև)

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

1. Արտադրող (անվանում, հասցե)

2. Հավաստագրի հերթական համարը և տրման ամսաթիվը

3. Արտահանող (անվանում, հասցե)

ԱՐՏԱԴՐՈՂԻ

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

4. Նշանակման երկիր

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներմուծող-ռեզիդենտ (անվանում, հասցե)

6. Ինվոյս (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Տեղեկություններ ապրանքի մասին

 

թիվ

ը/կ

Ապրանքի նկարագրություն, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Զուտ քաշ (տոննա)

Գին

(ԱՄՆ դոլար)

Արժեք

(ԱՄՆ դոլար)

   

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9-րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնված պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։

___________________

(ամսաթիվ)

___________________

(պաշտոն)

___________________

(ստորագրություն)

___________________

(Ա.Ա.Հ.)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ․

1. Հավաստագիրը լրացվում է տպագիր եղանակով՝ ռուսերենով, բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է այն տրամադրելու օրվանից 90 օրացուցային օր:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար և, պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան, ապրանքի գնորդի կողմից փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքի արժեքը։

7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:

9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

հավաստագրի գործողության ժամկետը լրացել է.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան