ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ (ՀՈԳԵՄԵՏ) ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2026 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ (ՀՈԳԵՄԵՏ) ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. «Թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 10 հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 10-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Կանոնների 10-րդ կետի «զ» ենթակետին համապատասխան՝ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների արտահանման համար լիցենզիա ձևակերպելու համար հայտատուները ներկայացնում են թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների կոնկրետ խմբաքանակի ներմուծման՝ ներմուծող պետության իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը (բնօրինակը կամ նոտարական հաստատմամբ դրա պատճենը, կամ, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, Կանոնների 11-րդ կետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի պատճենը) կամ այդ մարմնի կողմից պաշտոնական ծանուցում այն մասին, որ նշված թույլտվությունը չի պահանջվում (բնօրինակը կամ նոտարական հաստատմամբ դրա պատճենը, կամ, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, Կանոնների 11-րդ կետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի պատճենը)։».

բ) 12-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ․

«Սույն հիմնադրույթի 10-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը հայտատուները ներկայացնում են համաձայնեցնող մարմին։ Ընդ որում, անդամ պետության լիազորված մարմին տվյալ փաստաթղթերը չեն ներկայացվում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան