ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 հունվարի 2026 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆԻՇՔԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի էլեկտրոնային փոխանակման կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի հունվարի 20-ի թիվ 6 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի էլեկտրոնային փոխանակման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոններով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) օգտագործմամբ հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի, այդ թվում՝ 100 Մբ-ից ավելի չափով, էլեկտրոնային փոխանակման հիմնական սկզբունքները և մեխանիզմները։
2. Սույն կանոնները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային հատվածների, ինչպես նաև անդամ պետությունների ազգային հատվածների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ինտեգրացիոն հատվածի միջև հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի, այդ թվում՝ 100 Մբ-ից ավելի չափով, էլեկտրոնային փոխանակումն ապահովող ինտեգրված համակարգի բաղադրիչները մշակելիս՝ հաշվի առնելով ինտեգրված համակարգի ստեղծման, զարգացման ու գործառման և տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակի պահպանման ժամանակ կիրառվող կազմակերպչական և տեխնիկական լուծումների միասնականացման ապահովման նպատակով՝ Հանձնաժողովի կողմից հաստատված տեխնիկական, տեխնոլոգիական, մեթոդական և կազմակերպական փաստաթղթերի դրույթները։
3. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«API S3»՝ S3-համատեղելի օբյեկտների պահոցում տվյալների հետ աշխատանքի հաղորդակարգ
«HTTP» (HyperText Transfer Protocol)՝ հիպերտեքստի փոխանցման հաղորդակարգ, կիրառական մակարդակի ցանցային հաղորդակարգ
«SHA-256» (Secure Hash Algorithm 256)՝ SHA-2 գաղտնագրային ալգորիթմների ընտանիքից գաղտնագրային հեշավորման ալգորիթմներից մեկն է օգտագործվում է տվյալների ամբողջականության ստուգման համար
«S3-համատեղելի օբյեկտների պահոց»՝ S3 (այսուհետ՝ S3-պահոց) մասնագրին աջակցող պահոց
«Simple Storage Service (S3)»՝ ամպային ծառայություն, որը թույլ է տալիս պահպանել մեծ ծավալի չկառուցվածքավորված տվյալներ.
«վերնագրերի բլոկ»՝ հաղորդագրությունների երթուղավորման և մշակման ֆունկցիաների կատարման, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային փոխանակման մշտադիտարկման համար անհրաժեշտ տեխնոլոգիական տեղեկատվություն պարունակող՝ SOAP ձևաչափով հաղորդագրության մաս․
«բովանդակության բլոկ»՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման մասնակիցների համար նշանակալի կիրառական կամ տեխնոլոգիական տեղեկատվություն պարունակող՝ SOAP ձևաչափով հաղորդագրության մաս․
«հաղորդագրություն»՝ տեխնոլոգիական մակարդակով՝ ինտեգրված շլյուզների միջև տվյալների փոխանակման համար ծառայող՝ SOAP ձևաչափով հաղորդագրություն։ Այդ հաղորդագրությունների կառուցվածքը և ձևաչափը սահմանված են սույն կանոնների IV բաժնում․
«ելակետային տվյալներ»՝ հաղորդագրությունից և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ նիշքերից կազմված՝ փոխանակման համար տվյալների հավաքածու, որոնք կարող են ներկառուցվել հաղորդագրության մեջ կամ դրան կցվել
«մետատեղեկատվություն»՝ կառուցվածքավորված տեղեկատվություն, որը նկարագրում է տվյալները (նիշքերը), սակայն դրանց մաս չի կազմում։ Դրանք լրացուցիչ տեղեկություններ են, որոնք օգտագործվում են տվյալների (նիշքերի) մշակման գործընթացների համար
«հատված»՝ անդամ պետության ազգային հատված կամ Ինտեգրված համակարգի հանձնաժողովի ինտեգրման հատված
«տվյալների փոխանցման համակարգ (ՏՓԿ)»՝ բաղադրիչ, այդ թվում՝ 100 Մբ-ից ավելի ծավալով տվյալների փոխանցման համար նախատեսված՝ ինտեգրված համակարգի ինտեգրացիոն շլյուզի կազմում
«նիշք»՝ տեղեկատվության կրիչի վրա տվյալների անվանված տիրույթ
«հեշ-գումար»՝ հատուկ մաթեմատիկական ալգորիթմի օգնությամբ ելակետային տվյալների կերպափոխման միջոցով ստացված՝ ֆիքսված երկարության պայմանանշանների հաջորդականություն։
Սույն կանոններում օգտագործվող «API», «SOAP», «URI», «XML», «ինտեգրացիոն շլյուզ», «հերթ» հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններով սահմանված իմաստներով։
Սույն կանոններում օգտագործվող «անդամ պետության ազգային հատված», «Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված» և «լիազորված մարմին» հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրությամբ (Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) սահմանված իմաստներով։
4. Տվյալների փոխանցման համակարգը նախատեսված է տվյալների, այդ թվում՝ 100 Մբ-ից ավելի ծավալով, էլեկտրոնային փոխանակումն ապահովելու համար։
Փոխանակման համար տվյալների տակ ենթադրվում են փոխանակման մասնակիցների համար նշանակալի կիրառական կամ տեխնոլոգիական տեղեկատվություն պարունակող տեղեկությունները։ Հարկ եղած դեպքում` տեղեկություններին կարող է կցվել մեկ կամ մի քանի լրացուցիչ նիշք։ Փոխանակման ժամանակ տեղեկությունները ձևակերպվում են SOAP ձևաչափով էլեկտրոնային հաղորդագրության ձևով, ընդ որում՝ լրացուցիչ նիշքերը կարող են ներկառուցվել հաղորդագրության մեջ կամ առանձին փոխանցվել։ Էլեկտրոնային հաղորդագրության կառուցվածքը և ձևաչափը սահմանված են սույն կանոնների IV բաժնում։
5. Տվյալների փոխանցման համակարգը չի փոխարինում հաղորդագրությունների հերթերի կազմակերպման համար միջոցներ տրամադրող ծրագրային ապահովմանը և գործում է դրա հետ միասին։
6. Տվյալների փոխանցման համակարգը նախատեսված է՝
ա) տեղեկատվական համակարգերից հարցման և դրան կցվող տվյալների ընդունման,
բ) տեղեկատվական համակարգերի համար մուտքային տվյալներին հասանելիության համար ինտերֆեյսի ստեղծման,
գ) ինտեգրացիոն մեկ հատվածի շրջանակներում ինտեգրացիոն համակարգի բաղադրիչների միջև տվյալների փոխանցման,
դ) ուղարկողի տվյալների փոխանցման համակարգի հետ կապված՝ տվյալների փոխանցման համակարգ հարցման փոխանցման (ստացողին փոխանցելիս, որը գտնվում է ուղարկողից տարբեր հատվածում),
ե) տվյալների երաշխավորված առաքման ապահովման,
զ) փոխանցվող տվյալների ամբողջականության ապահովման,
է) փոխանցվող տվյալների «կենսաժամանակի» վերահսկման,
ը) տվյալների փոխանցման գործընթացի մատենագրման։
7. Տվյալների փոխանցման համակարգի կողմից օգտագործվող S3-պահոցը տրամաբանորեն մտնում է տվյալների փոխանցման համակարգի կազմում, որն իր հերթին տիպային շլյուզի մաս է կազմում։
8. S3-պահոցի հիմնական գործառույթր տվյալների փոխանցման ժամանակ նիշքերի ժամանակավոր պահպանումն է։
II. Տվյալների էլեկտրոնային փոխանակման ընթացակարգերը
9. Տվյալների փոխանցման համակարգը փոխազդում է նույն հատվածում գտնվող տեղեկատվական համակարգերի հետ, ինչ տվյալների փոխանցման համակարգը, ինչպես նաև՝ այլ հատվածներից տվյալների փոխանցման համակարգերի հետ։ Նման փոխազդեցության ապահովման համար օգտագործվում են տվյալների փոխանցման API համակարգեր և API S3։
10. Մասնակիցների միջև տվյալների փոխանցման համակարգի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանցումն իրականացվում է հետևյալ տրամաբանական մակարդակներում՝ փոխադրման, տեխնոլոգիական և կիրառական:
11. Փոխադրման մակարդակով տվյալների փոխանցման համակարգի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է HTTP և API S3 հաղորդակարգերի օգտագործմամբ։
12. Տեխնոլոգիական մակարդակով տվյալների փոխանցման համակարգի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է SOAP ձևաչափով հաղորդագրությունների փոխանցման միջոցով։ Հաղորդագրությունների կառուցվածքի և ձևաչափի նկարագրությունը բերված է սույն կանոնների IV բաժնում։
13. Կիրառական մակարդակով տվյալների փոխանցման համակարգի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններում նշված պահանջներին համապատասխան։
III. Միմյանց միջև և տեղեկատվական համակարգերի հետ տվյալների փոխանցման համակարգերի փոխազդեցության կարգը
14. Տվյալների փոխանցման համակարգը փոխազդում է տեղեկատվական համակարգերի և տվյալների փոխանցման այլ համակարգերի հետ՝ հաղորդակարգով և S3-հաղորդակարգով API-ի միջոցով։
15. Ուղարկողի տեղեկատվական համակարգով տվյալներն ուղարկվում են հետևյալ կերպ`
ա) ուղարկողի տեղեկատվական համակարգը ձևավորում է ստացողի համար նախատեսված տեղեկությունները։ Տեղեկություններին կարող է կցվել մեկ կամ մի քանի լրացուցիչ նիշք․
բ) ստացողին տվյալներ փոխանցելու համար ուղարկողի տեղեկատվական համակարգը ձևակերպում է տեղեկությունները (և նիշքերը, եթե դրանք կան) SOAP ձրաչափով էլեկտրոնային հաղորդագրության ձևով։ Ընդ որում, նիշքերը կարող են ներառվել հաղորդագրության մեջ ամբողջությամբ՝ բինար կցված նիշքերի տեսքով, կամ հաղորդագրության մեջ ներառվում է միայն դրա հետ կապված մետատեղեկատվությունը, իսկ նիշքերն իսկ առանձին են փոխանցվում
գ) նիշքերի առանձին փոխանցման դեպքում ուղարկողի տեղեկատվական համակարգը նիշքերի համար մետատեղեկատվություն է ձևավորում, այն ներառում է հատուկ վերնագրի տեսքով հաղորդագրության մեջ, ինչից հետո նիշքերը փոխանցում է իր հատվածի տվյալների փոխանցման համակարգ՝ նշելով նիշքի նույնականացուցիչը և հասցեատիրոջ հատվածը։ Տվյալների փոխանցման համակարգը յուրաքանչյուր ստացված նիշք տեղադրում է իր հատվածի S3-պահոցում և ուղարկողի տեղեկատվական համակարգ է վերադարձնում նիշքի ստացման հաստատման ծածկագիրը, ինչպես նաև՝ S3-պահոցից ստացված նիշքի մետատեղեկատվությունը։ Ձևավորված և ստացված մետատեղեկատվության համեմատումից հետո ուղարկողի տեղեկատվական համակարգն ավարտում է հաղորդագրության ձևավորումը․
դ) ուղարկողի տեղեկատվական համակարգը փոխանցում է ձևավորված հաղորդագրությունն իր հատվածի տվյալների փոխանցման համակարգ։
16. 1-ին նկարում ներկայացված է տվյալների փոխանցման սխեման՝ այն դեպքում, երբ լրացուցիչ նիշքերը բացակայում են կամ, որպես բինար կցված նիշք, ներկառուցված են հաղորդագրության մեջ։ 2-րդ նկարում ներկայացված է տվյալների առանձին փոխանցման սխեման․ հաղորդագրության հետ կապված նիշքերը փոխանցվում են հաղորդագրությունից իսկ առանձին։
Նկար 1 Հաղորդագրության և դրանում ներկառուցված նիշքերի փոխանցում
Նկար 2 Հաղորդագրության և դրանց հետ կապված նիշքերի փոխանցում
17. Ուղարկողի տվյալների փոխանցման համակարգը կատարում է հետևյալ գործողությունները`
ա) ընդունում է հաղորդագրություն և ուղարկում հաղորդագրության ստացման հաստատման ծածկագիրն ուղարկողի տեղեկատվական համակարգ
բ) ստուգում է ստացված հաղորդագրության մեջ մետատեղեկատվության՝ հատուկ վերնագրի առկայությունը, որը ցույց է տալիս, որ հաղորդագրությանը կցվում են առանձին փոխանցված լրացուցիչ նիշքեր
գ) հաղորդագրության մեջ այդ վերնագրի առկայության դեպքում վերնագրում նշված յուրաքանչյուր նիշքի համար դիմում է իր հատվածի S3-պահոց և ստուգում նիշքի առկայությունը և պահոցում նիշքի հեշ-գումարի համընկնումը՝ վերնագրում նշված հեշ-գումարի արժեքի հետ
դ) ստուգումը կատարելուց հետո ուղարկողի տվյալների փոխանցման համակարգը ուղարկողի տեղեկատվական համակարգ է փոխանցում հաղորդագրության հետ կապված նիշքերի բարեհաջող ստացման հաստատումը։
18. S3-պահոցում հաղորդագրության հետ կապված մեկ կամ մի քանի նիշքերի բացակայության, կամ S3-պահոցում նիշքի հեշ-գումարի՝ հաղորդագրության վերնագրում նշված արժեքի հետ չհամընկնելու դեպքում ուղարկողի տվյալների փոխանցման համակարգը ուղարկողի տեղեկատվական համակարգ է ուղարկում ելակետային տվյալների ստացման սխալը՝ նշելով նիշքերի նույնականացուցիչները և նկարագրելով սխալի պատճառը, ինչից հետո ուղարկողի տեղեկատվական համակարգը պետք է՝
ա) փոխանցի պակասող նիշքերը
բ) կրկին ուղարկի այն նիշքերը, որոնց համար հեշ-գումարը չի համընկել
գ) կրկնակի կատարի նիշքերի հետ կապված հաղորդագրության ուղարկումը։
19. Հաղորդագրության հետագա փոխանցման համար ուղարկողի տվյալների փոխանցման համակարգը կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) տեղադրում է հաղորդագրությունն ուղարկելու հերթում՝ հաղորդագրության առաքման երաշխավորվածության ապահովման համար
բ) փոխանցում է հաղորդագրությունն ստացողի տվյալների փոխանցման համակարգ՝ HTTP հաղորդակարգով API կանչի միջոցով
գ) ակնկալում է ստացողի տվյալների փոխանցման համակարգից հաղորդագրության բարեհաջող ստացման հաստատում, ինչպես նաև հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերի բարեհաջող ստացման հաստատում (դրանց առկայության դեպքում)։
20. Ստացողի տվյալների փոխանցման համակարգը, ուղարկողի տվյալների փոխանցման համակարգից հաղորդագրություն ստանալիս, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) ընդունում է հաղորդագրություն և հաղորդագրության ստացման հաստատման ծածկագիրն ուղարկում է ուղարկողի տվյալների փոխանցման համակարգ
բ) ստացված հաղորդագրությունում ստուգում է մետատեղեկատվությամբ հատուկ վերնագրի առկայությունը, որը ցույց է տալիս, որ հաղորդագրությանը կցվում է (կցվում են) լրացուցիչ նիշք (լրացուցիչ նիշքեր)․
գ) այդ վերնագրի առկայության դեպքում վերնագրում նշված յուրաքանչյուր նիշքի համար դիմում է ուղարկողի տվյալների փոխանցման համակարգ, հաղորդագրության հետ կապված նիշքի (նիշքերի) հարցում է կատարվում և կատարում է հետևյալ գործողությունները՝
հաշվարկում է հեշ-գումարը յուրաքանչյուր ստացված նիշքի համար և համեմատում այն մետատեղեկատվության մեջ նշված հեշ-գումարի հետ։ Եթե հեշ-գումարները համընկնում են, ապա տվյալ նիշքը համարվում է բարեհաջող կերպով ստացված։ Եթե հեշ-գումարները չեմ համընկնում, ապա կրկին տվյալ նիշքի հարցում է կատարվում
պահպանում է ստացված նիշքն իր հատվածի S3-պահոցում․
հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերը բարեհաջող կերպով ստանալուց հետո ուղարկողի տվյալների փոխանցման համակարգ է ուղարկում նիշքերի ստացման հաստատումը։
21. Ուղարկողի տվյալների փոխանցման համակարգը, ստացողի տվյալների փոխանցման համակարգից տվյալների (հաղորդագրության և դրա հետ կապված նիշքի (նիշքերի)) ստացման հաստատում ստանալով, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) եթե հաղորդագրության հետ կապված են եղել նիշքեր, ապա դրանք հեռացնում է իր հատվածի SЗ-պահոցից․
բ) հեռացնում է հաղորդագրությունն ուղարկելու հերթից։
Նկար 3 Տվյալների փոխանցում ուղարկողի տվյալների փոխանցման համակարգից ստացողի տվյալների փոխանցման համակարգ
22. Ստացողի տվյալների փոխանցման համակարգը հաղորդագրությունը փոխանցում է ստացողի տեղեկատվական համակարգ և ակնկալում տվյալների (հաղորդագրության և դրա հետ կապված նիշքերի (դրանց առկայության դեպքում)) ստացման հաստատում։
23. Ստացողի տեղեկատվական համակարգը կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) ընդունում է հաղորդագրությունը և ուղարկում հաղորդագրության ստացման հաստատման ծածկագիրն իր հատվածի տվյալների փոխանցման համակարգ․
բ) ստուգում է ստացված հաղորդագրության մեջ մետատեղեկատվությամբ հատուկ վերնագրի առկայությունը, որը ցույց է տալիս, որ հաղորդագրությանը կցվում է լրացուցիչ նիշք (լրացուցիչ նիշքեր)․
այդ վերնագրի առկայության դեպքում վերնագրում նշված յուրաքանչյուր նիշքի համար դիմում է իր հատվածի տվյալների փոխանցման համակարգ, հաղորդագրության հետ կապված նիշքի (նիշքերի) հարցում է կատարում․
հաշվարկում է հեշ-գումարը յուրաքանչյուր ստացված նիշքի համար և համեմատում այն մետատեղեկատվության մեջ նշված հեշ-գումարի հետ։ Եթե հեշ-գումարներն համընկնում են, ապա տվյալ նիշքը համարվում է բարեհաջող կերպով ստացված։ Եթե հեշ-գումարները չեն համընկնում, ապա կրկին տվյալ նիշքի հարցում է կատարվում․
հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերը բարեհաջող կերպով ստանալուց հետո իր հատվածի տվյալների փոխանցման համակարգ է ուղարկում նիշքերի ստացման հաստատումը։
24. Ստացողի տվյալների փոխանցման համակարգի հաստատումն ստանալու դեպքում հեռացնում է համապատասխան նիշքերն ստացողի հատվածի S3-պահոցից։
Ուղարկողի տվյալների փոխանցման համակարգից ստացողի տվյալների փոխանցման համակարգ տվյալների փոխանցման սխեման ներկայացված է 4 րդ նկարում։
Նկար 4 Ստացողի ՏՓՀ-ից ստացողին տվյալների փոխանցում
25. Ստացողի տեղեկատվական համակարգով հաղորդագրությունը և դրա հետ կապված բոլոր նիշքերն ստանալուց հետո տվյալները համարվում են ստացված և ընդունվում է որոշում դրանց հետագա մշակման մասին՝ Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններում նկարագրված տրամաբանությանը և պահանջներին համապատասխան։
26. Արտակարգ իրավիճակների մշակման պարզեցման նպատակով տվյալների հաղորդման համակարգը պետք է ապահովի հաղորդագրությունների մշակման մասին ախտորոշիչ տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ինտեգրացիոն շլյուզ՝ սույն կանոնների 1-ին հավելվածի համաձայն սահմանված կարգով։
27. Տվյալների փոխանցման համակարգը ինտեգրացիոն հարթակի աշխատունակության վերահսկման ապահովման նպատակով պետք է ապահովի աշխատունակության կիրառական պարամետրերի հավաքագրումը և արտացոլումը՝ սույն կանոնների թիվ 2 հավելվածով սահմանված կարգով։
IV. Տվյալների փոխանակման հաղորդագրությունների կառուցվածքը և ձևաչափը
28. Սույն կանոններում 1-ին և 2-րդ աղյուսակում «Պատիկություն» սյունակում աղյուսակային տեսքով հաղորդագրությունների կառուցվածքը ներկայացնելիս նշվում են տարրերի պարտադիր լինելը և տարրի օրինակների առավելագույն քանակը․
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ, ընդ որում՝ n > 1
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում․
0..* - վավերապայմանը կամընտրական է, կարող է անսահմանափակ կրկնվել
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ, ընդ որում՝ m > 1
1.. *՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է անսահմանափակ կրկնվել
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ, ընդ որում՝ n > 1
n..m ՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ և m անգամից ոչ ավելի, ընդ որում՝ n > 1, m > n:
29. Տեխնոլոգիական մակարդակով փոխանցվող էլեկտրոնային հաղորդագրությունը SOAP ձևաչափով հաղորդագրություն է, ձևակերպվում է SOAP 1.2 մասնագրին համապատասխան և կազմված է (soap:Header) վերնագրերի բլոկից և (soap:Body) բովանդակության բլոկից ։
30. Վերնագրերի բլոկը սահմանված է Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններով։
31. Բովանդակության բլոկը պարունակում է տվյալների էլեկտրոնային փոխանակման մասնակիցների համար կարևոր կիրառական կամ տեխնոլոգիական տեղեկատվություն, որին, այդ թվում՝ դասվում են սխալների մասին տեխնոլոգիական հաղորդագրությունները:
32. Հաղորդագրությունը կարող է պարունակել 1 կամ ավելի բինար կցված նիշք, այն դեպքում, երբ հաղորդագրության հետ կապված նիշքերը ներառված են հաղորդագրության մեջ։ Բինար կցված նիշքերը պետք է ներդրվեն հաղորդագրության բովանդակության բլոկում՝ Base64 ձևաչափով (համաձայն RFC 4648-ի)։
33. Այն դեպքում, երբ հաղորդագրության հետ կապված նիշքերը փոխանցվում են առանձին, տվյալ հաղորդագրության վերնագրերի բլոկը պետք է պարունակի int:Attachments լրացուցիչ ծառայողական վերնագիրը։
34. int:Attachments ծառայողական վերնագիրը ձևավորվում է 1-ին աղյուսակում բերված կառուցվածքին համապատասխան։
Աղյուսակ 1
|
Տարրը |
Տվյալների տեսակը |
Նկարագրությունը |
Բազմապատիկությունը |
|
int: Attachments |
պարփակող տարր |
1 | |
|
int: Attachment |
պարփակող տարր |
1..* | |
|
int:FileID |
xs: string |
նիշքի նույնականացուցիչ |
1 |
|
int:FileName |
xs: string |
նիշքի սկզբնական անվանում |
1 |
|
int: Hlash |
xs: string |
նիշքի հեշ-գումար |
1 |
|
int: Size |
xs: string |
նիշքի չափը բայթերով |
1 |
|
int:AdditionalData |
լրացուցիչ տեղեկությունների բլոկի պարփակող տարր |
0..1 | |
|
բլոկի մեկ կամ մի քանի տարր |
xs:any |
լրացուցիչ տեղեկությունների բլոկի բովանդակություն |
1..* |
35. int:Attachments տարրը մետատեղեկատվության տվյալների կառուցվածքի արմատային տարր է և պարունակում է հաղորդագրության հետ կապված նիշքերի թվով՝ int:Attachment տարրի մեկ կամ մի քանի օրինակ:
36. Հաղորդագրության հետ կապված նիշքի նույնականացման և մշակման համար օգտագործվում է int:Attachment վերնագիրը, որը պարունակում է տվյալ նիշքի մասին մետատեղեկատվությունը։
37. int:FileID տարրը պարունակում է հաղորդագրության հետ կապված նիշքի եզակի նույնականացուցիչ։ S3-պահոցի օգտագործմամբ նիշքերը փոխանցելիս բախումներից խուսափելու համար առաջարկվում է ձևավորել նիշքի նույնականաչուցիչ հետևյալ կերպ՝
ա) օգտագործել 5-րդ (name-based version + SHA-256 hash) տարբերակով ISO/IEC 9834-8-ին համապատասխան հաշվարկված UUID (universally unique identifier).
բ) որպես անվանումների տարածության նույնականացուցիչ (name space identifier)՝ օգտագործել (wsa:MessageID) հաղորդագրության այն նույնականացուցիչը, որի հետ կապված է նիշքը․
գ) որպես անուն (name)՝ օգտագործել SHA-256 ալգորիթմով նիշքի որոշված ստուգիչ գումարը (checksum):
38. int:FileName տարրը պարունակում է նիշքի սկզբնական անվանումը՝ ներառյալ նիշքի ընդլայնումը։
39. int:Hash տարրը պարունակում է նիշքի հեշ-գումարը (SHA-256), որն օգտագործվում է API S3-ով ներբեռնված նիշքերի ամբողջականությունն ստուգելու համար՝ փոխանցման ժամանակ հնարավոր պատահական աղավաղումներից պաշտպանության նպատակով։
40. int:Size տարրը պարունակում է նիշքի չափը՝ բայթերով։
41. int:AdditionalData տարրը պարունակում է հաղորդագրության հետ կապված տվյալ նիշքին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն։
42. int:AdditionalData տարրի կառուցվածքը որոշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող նորմատիվ իրավական ակտով։
43. Տվյալների փոխանցման համակարգի մետատեղեկատվության տվյալների սխեման բերված է սույն կանոնների թիվ 3 հավելվածում։
V. Փոխադրման մակարդակով տվյալների փոխանցման համակարգի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանակման հաղորդակարգի նկարագրություն
44. Միմյանց միջև և արտաքին տեղեկատվական համակարգերի հետ տվյալների փոխանցման համակարգերի փոխազդեցությունն իրականացվում է API և API S3-ի միջոցով HTTP հաղորդակարգի օգտագործմամբ։
45. Փոխադրման մակարդակի տվյալների փոխանակման եղանակների և ձևաչափերի համատեղելիության ապահովման համար անհրաժեշտ է ապահովել RFC 2116 մասնագրով սահմանված կանոնների պահպանումը։
46. HTTP-հաղորդակարգը (HyperText Transfer Protocol) տվյալների փոխանցման հաղորդակարգ է, որով որոշվում է հարցումների (HTTP-Request) և պատասխանների (HTTP-Response) փոխանակումից կազմված 2 տեղեկատվական համակարգերի միջև փոխազդեցությունը։
47. HTTP- հարցումը բաղկացած է մեկնարկային տողից, HTTP-վերնագրից և հաղորդագրության բովանդակությունից։
48. HTTP-պատասխանը բաղկացած է վիճակի ծածկագրից, HTTP-վերնագրից և պատասխան հաղորդագրության բովանդակությունից։
49. Մեկնարկային տողը պետք է պարունակի METHOD գործողության մեթոդը, URI հասցեն, որը որոշում է դեպի հարցվող ռեսուրս ընկած ուղին և VERSION հաղորդակարգի տարբերակը։ Մեկնարկային տողի ձևաչափը․
METHOD URIKTTP/VERSION
Մեկնարկային տողը НТТР-հարցման պարտադիր տարր է։
50. HTTP-վերնագիրը երկու կետով անջատված անվանում-արժեք զույգի հավաքակազմ է։ Վերնագրերում փոխանցվում է ծառայողական տեղեկատվությունը։ HTTP-վերնագրերը պետք է համապատասխանեն RFC 822 ստանդարտով սահմանված պահանջներին։ HTTP-վերնագրերը HTTP-հարցման/պատասխանի պարտադիր տարր չեն։
51. Հաղորդագրության բովանդակությունը ցանկացած բինար տվյալ պարունակող փոխանցվող տվյալներ են։ Հաղորդագրության բովանդակությունը HTTP-հարցման/պատասխանի պարտադիր տարր չէ։
52. Պատասխանի վիճակի ծածկագիրը որոշում է HTTP-հարցման կատարման արդյունքը։ Վիճակի ծածկագիրը RFC 2616 ստանդարտին համապատասխան եռանիշ թիվ է և HTTP-պատասխանի պարտադիր տարր է։
53. HTTP-հարցման մեթոդը մատնանշում է այն գործողությունը, որը պահանջվում է կատարել ռեսուրսի հետ։ Միմյանց միջև և S3-պահոցի հետ ինտեգրացիոն շլյուզներով տվյալների էլեկտրոնային փոխանակման ժամանակ ենթադրվում է հետևյալ մեթոդների օգտագործումը՝
GET՝ ռեսուրսի ստացում․
POST՝ տվյալների փոխանցում կամ նոր ռեսուրսի ստեղծում․
PUT՝ տվյալների թարմացում կամ նոր ռեսուրսի ստեղծում․
HEAD`առանց իր իսկ ռեսուրսի բեռնման` ռեսուրսի մասին տեղեկատվության ստացում․
DELETE՝ ռեսուրսի հեռացում։
54. Միմյանց միջև տվյալների փոխանցման համակարգերի փոխազդեցության համար պետք է իրագործվեն հետևյալ մեթոդները`
ա) փոխանցել հաղորդագրություն՝ օգտագործվում է ուղարկողի ՏՓՀ-ից ստացողի ՏՓՀ տվյալների փոխանակման հաղորդագրության փոխանցման համար․
բ) ստանալ նիշք՝ օգտագործվում է հաղորդագրության հետ կապված նիշքն ստանալու համար ստացողի տվյալների փոխանցման համակարգի կողմից
գ) փոխանցել ելակետային տվյալների ստացման հաստատում՝ օգտագործվում է ստացողի տվյալների փոխանցման համակարգի կողմից՝ ելակետային տվյալների (հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերի) բարեհաջող բեռնումը հաստատելու համար․
դ) փոխանցել ելակետային տվյալների ստացման սխալը՝ օգտագործվում է ստացողի տվյալների փոխանցման համակարգի կողմից տեղեկացնելու, որ ելակետային տվյալների (հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերի) բեռնումը չի կայացել։
55. Տվյալների փոխանցման համակարգի հետ արտաքին տեղեկատվական համակարգերի (ուղարկողի և ստացողի տեղեկատվական համակարգերի) փոխազդեցության համար տվյալների փոխանցման համակարգում պետք է իրագործվեն հետևյալ մեթոդները՝
ա) փոխանցել նիշք՝ S3 -պահոցում փոխանցվող նիշքերի հետագա տեղադրման համար օգտագործվում է ուղարկողի տեղեկատվական համակարգը
բ) փոխանցել հաղորդագրություն՝ օգտագործվում է ուղարկողի տեղեկատվական համակարգը՝ տվյալների փոխանակման համար հաղորդագրության փոխանցման համար․
գ) ստանալ նիշք՝ օգտագործվում է ստացողի տեղեկատվական համակարգը՝ հաղորդագրության հետ կապված նիշքն ստանալու համար․
դ) փոխանցել ելակետային տվյալների ստացման հաստատում՝ օգտագործվում է ստացողի տեղեկատվական համակարգը՝ ելակետային տվյալների (հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերի) բարեհաջող բեռնումը հաստատելու համար․
ե) փոխանցել ելակետային տվյալների ստացման սխալը՝ օգտագործվում է ստացողի տեղեկատվական համակարգը տեղեկացնելու, որ ելակետային տվյալների (հաղորդագրության հետ կապված բոլոր նիշքերի) բեռնումը չի կայացել։
56. Հարցումների կատարման արդյունքը պետք է լինի НТТР-պատասխանը, որը կազմված է վիճակի ծածկագրից, պատասխանի վերնագրերից և պատասխան հաղորդագրության բովանդակությունից։
Պատասխանի վիճակի ծածկագիրը որոշում է НТТР-հարցման կատարման արդյունքը։ Վիճակի ծածկագիրը RFC 2616 ստանդարտին համապատասխան եռանիշ թիվ է և НТТР-պատասխանի պարտադիր տարր է։
Տվյալների փոխանցման համակարգի ծառայությունների կողմից հարցումը բարեհաջող կերպով կատարելու դեպքում պետք է փոխանցվի HTTP 2хх ծածկագրով պատասխանը։
Հարցումը կատարելիս սխալի առաջացման դեպքում պետք է HTTP 4хх ծածկագրով պատասխան փոխանցվի։
57. Օբյեկտների պահոցի իրագործմանը պետք է աջակցի S3 հաղորդակարգը՝ Amazon S3 AWS մասնագրին համապատասխան։
58. S3-համատեղելի օբյեկտների պահոցի հետ տվյալների փոխանցման համակարգի փոխազդեցությունն իրականացվում է API-ի միջոցով՝ HTTP և S3 հաղորդակարգի օգտագործմամբ։
59. S3-պահոցի հետ փոխազդելիս օգտագործվում է «բաքետ» հասկացությունը (անգլերեն bucket բառից)՝ օգտատիրական տվյալների համար պահոցի առանձնացված մաս։ Բաքետը տվյալների օբյեկտների պահման համար նախատեսված կոնտեյներ է։
Բաքետների նշանակությունը՝ հատվածների միջև մուտքի տարանջատման ապահովումն է։ Յուրաքանչյուր հատվածի համար որոշվում է իրեն հասանելի բաքետը և տվյալ բաքետի հետ այն գործողությունների ցանկը, որոնք այն կարող է կատարել։ Այսպիսով, ոչ մի հատված չի կարող օգտագործել այլ հատվածի բաքետ և ստանալ այլ հատվածի համար նախատեսված տվյալներ։
60. S3-պահոցում անհրաժեշտ է ստեղծել 6 բաքետ՝ մեկական յուրաքանչյուր ազգային հատվածի և Հանձնաժողովի հատվածի համար, որոնց միջև կատարվելու է տեղեկատվական փոխգործակցություն։
61. Բաքետների անվանման համար անհրաժեշտ է օգտագործել «еаеu-» նախածանցով ստորին ռեգիստրում հատվածների նույնականացուցիչները (հատվածների նույնականացուցիչների ցանկը բերված է Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնների IV բաժնի 6-րդ աղյուսակում)։
Անվանման օրինակ՝ еаеu-еес՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված փոխանցվող տվյալների տեղադրման համար նախատեսված բաքետ։
62. Բաքետներին հասանելիության իրավունքի նշանակումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ տրամաբանությանը համապատասխան՝
ա) իր հատվածի S3-պահոցին դիմելիս ՏՓՀ-ն ունի լրիվ հասանելիություն (ընթերցման և գրառման) բոլոր բաքետներին․
բ) կից հատվածի S3-պահոցին դիմելիս․
հարցում կատարող հատվածի ՏՓՀ-ն ունի այն բաքետին միայն ընթերցման հասանելիություն, որի անվանումն համընկնում է հարցում կատարող հատվածի նույնականացուցչի հետ․
հարցում կատարող հատվածի ՏՓՀ-ն չունի հասանելիություն այն բաքետներին (հասանելիությունն արգելված է), որոնց անվանումը չի համընկնում հարցում կատարող հատվածի նույնականացուցչի հետ։
63. S3-պահոցում օբյեկտները (հաղորդագրության հետ կապված նիշքերը) տեղադրելիս տվյալ օբյեկտները պետք է տեղադրել այն բաքետում, որի անվանումը մատնացույց է անում հատվածի նույնականացուցչին՝ հաղորդագրություն ստացողին։
64. S3-պահոցի հետ տեղեկատվական համակարգերի փոխազդեցության համար պետք է օգտագործվեն հետևյալ մեթոդները՝
ա) փոխանցել նիշք՝ օգտագործվում է S3-պահոցում հաղորդագրության հետ կապված նիշքի տեղադրման համար․
բ) ստանալ օբյեկտ՝ օգտագործվում է S3-պահոցում հաղորդագրության հետ կապված նիշքից ներբեռնման համար․
գ) ստանալ օբյեկտի մետատվյալներ՝ օգտագործվում է S3-պահոցում նիշքի առկայությունը ստուգելու և նիշքի ամբողջականությունը վերահսկելու համար (առանց իր իսկ նիշքի ստացման)․
դ) հեռացնել օբյեկտներ՝ օգտագործվում է S3-պահոցից մի քանի օբյեկտների (հաղորդագրության հետ կապված նիշքերի) հեռացման համար։
65. SHA-256 ալգորիթմի օգտագործմամբ փոխանցվող օբյեկտի ամբողջականության վերահսկողությունն իրականացնելու համար S3-պահոց նիշքի փոխանցման հարցման մեջ անհրաժեշտ է օգտագործել x-amz- checksum-sha256 վերնագիրը։ Տվյալ վերնագիրը պետք է պարունակի base64-ով ծածկագրված փոխանցվող նիշքի SHA-256 հեշ-գումարը։
66. Նիշքի փոխանցման, օբյեկտի կամ օբյեկտի մետատվյալների ստացման, օբյեկտի հեռացման հարցումը բարեհաջող կատարելու դեպքում պետք է փոխանցվի HTTP 200 ծածկագրով և հետևյալ լրացուցիչ պարամետրերով պատասխանը`
Content-Length` բովանդակության երկարություն, պարունակում է 8-բիթային բայթերով ելակետային հաղորդագրության չափը․
x-amz-checksum-sha256՝ Base64-ով ծածկագրված ելակետային հաղորդագրության SHA-256 հեշ-գումարը։ Նախատեսված է ամբողջականության ստուգման համար։ Տվյալ վերնագիրը պետք է առկա լինի պատասխանում միայն այն դեպքում, երբ հեշ-գումարը բեռնված է օբյեկտի հետ մեկտեղ։
67. Նիշքի փոխանցման, օբյեկտի և օբյեկտի մետատվյալների ստացման, օբյեկտի հեռացման հարցման մշակման ժամանակ սխալի առաջացման դեպքում պետք է սխալի ծածկագիր պարունակող պատասխան փոխանցվի․
400՝ ոչ ճշգրիտ հարցում․
403՝ մուտքը նիշքին արգելված է․
404՝ սկզբնական նիշքը չի գտնվել․
416՝ ընդգրկույթը հասանելի չէ։
Սխալի ծածկագրից բացի պետք է վերադարձվի 2-րդ աղյուսակում նկարագրված Error տարրը։
Աղյուսակ 2
Error տարրի կառուցվածքը
|
Տարրը |
Տվյալների տեսակը |
Նկարագրություն |
Բազմապատիկությունը | |
|
Error |
պարփակող տարր |
1 | ||
|
Code |
string |
սխալի ծածկագիրը |
1 | |
|
Message |
string |
սխալի տեքստային նկարագրությունը |
1 | |
|
RequestId |
string |
հարցման նույնականացուցիչը |
||
|
Resource |
string |
Հարցվող ռեսուրսի նույնականացուցիչը (բաքետ եւ օբյեկտի նույնականացուցիչ) |
1 | |
68. НТТР-մեթոդների, URL-հարցումների և հարցման պարամետրերի նկարագրությունը բերված է 3-րդ աղյուսակում։
Աղյուսակ 3
Տվյալների փոխանցման համակարգով օգտագործվող АРI և АРI S3 նկարագրությունը
|
Հարցման անվանումը |
Հարցման URL |
Մուտքային պարամետրերը |
|
Փոխանցել հաղորդագրությունը |
spd::sendMessage: POST /gate/vl/message |
բացակայում են |
|
Փոխանցել ելակետային տվյալների ստացման հաստատումը |
spd::acceptMessage PUT /gate/vl/message/{messageID}/accept |
messageID հաղորդագրության նույնականացուցիչ, որի համար ստացվել են ելակետային տվյալներ (հաղորդագրության հետ կապված նիշքեր`դրանց առկայության դեպքում) |
|
Փոխանցել ելակետային հաղորդագրության ստացման սխալը |
spd::rejectMessage: PUT /gate/vl/message/{messageID}/reject |
messageID՝ հաղորդագրության նույնականացուցիչ, որի համար չի հաջողվել ստանալ ելակետային տվյալները |
|
Փոխանցել նիշքը |
s3::putObject: PUT /{segment}/{fileID} |
segment՝ հատվածի տառային ծածկագիր, ուր անհրաժեշտ կլինի փոխանցել հաղորդագրությունը և դրա հետ կապված նիշքը․ fileID՝ փոխանցվող նիշքի եզակի նույնականացուցիչ |
|
Ստանալ նիշքը |
s3::getObject: GET /{segment}/{fileID} |
segment՝ նիշքի հարցում կատարող հատվածի տառային ծածկագիր (ստացողի հատված)․ fileID՝ պահոցում հարցվող օբյեկտի (հաղորդագրության հետ կապված նիշքի) նույնականացուցիչ |
|
Ստանալ օբյեկտի մետատվյալները |
s3::HeadObject: HEAD /{bucket}/{objectID} |
bucket՝ բաքետի անվանում, որտեղ տեղադրված է օբյեկտը, որի մետատվյալների հարցում է կատարվում․ objectID ՝ պահոցում հարցվող օբյեկտի նույնականացուցիչ |
|
Հեռացնել օբյեկտը |
s3::deleteObject: DELETE /{bucket}/{objectID} |
bucket ՝ բաքետի անվանում, որտեղ տեղադրված է հեռացման համար նախատեսված օբյեկտը․ objectID՝ պահոցում օբյեկտի նույնականացուցիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի էլեկտրոնային փոխանակման կանոնների |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ախտորոշիչ տեղեկատվության պահպանման և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների ինտեգրված շլյուզներից Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրված հատված դրա փոխանցման կարգին
1. Ինտեգրված շլյուզի կազմում տվյալների փոխանցման համակարգը պետք է ապահովի մշակվող հաղորդագրությունների և (կամ) դրանց հետ կապված նիշքերի մասին ախտորոշիչ տեղեկատվության պահպանումը հետևյալ իրադարձությունները տեղի ունենալու դեպքում`
ա) տվյալների փոխանցման համակարգով հաղորդագրության ստացում․
բ) տվյալների փոխանցման համակարգով հաղորդագրության կերպափոխում
գ) տվյալների փոխանցման համակարգով հաղորդագրության ուղարկում այլ հատվածի տվյալների փոխանցման համակարգ կամ կից համակարգ․
դ) վստահված երրորդ կողմի հաղորդագրության ուղարկում․
ե) վստահված երրորդ կողմից հաղորդագրության ստացում․
զ) հաղորդագրություն առաքելիս «թայմ-աութի» առաջացում․
է) հաղորդագրության վերնագրերի կառուցվածքի և լրացման կանոնների վերահսկման սխալների առաջացում․
ը) տվյալների փոխանցման համակարգով նիշքի ստացում․
թ) այլ հատվածի կամ կից համակարգի տվյալների փոխանցման համակարգով նիշքին դիմելը․
ժ) հաղորդագրության հետ կապված նիշքերի ամբողջականության և լրակազմության վերահսկման սխալի առաջացում։
2. Տվյալների փոխանցման համակարգը պետք է ապահովի մշակվող հաղորդագրությունների և (կամ) դրանց հետ կապված նիշքերի մասին ախտորոշիչ տեղեկատվության փոխանցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ինտեգրացիոն հատված․
ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից հարցում ստանալու․
բ) ինտեգրացիոն շլյուզի մատյանում ախտորոշիչ տեղեկատվություն պահպանելու դեպքում։
3. Ախտորոշիչ տեղեկատվության հարցումը և դրա փոխանցումն իրականացվում են համապատասխանաբար ախտորոշիչ տեղեկատվության և ակտորոշիչ տեղեկատվության համաժամանակեցման ծառայողական հաղորդագրության հարցմամբ ծառայողական հաղորդագրության ձևավորման միջոցով։
4. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից ախտորոշիչ տեղեկատվության հարցումների ստացման և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված դրա փոխանցման համար տվյալների փոխանցման համակարգում պետք է իրագործվի առանձին АРI։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի էլեկտրոնային փոխանակման կանոնների |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
տվյալների փոխանցման համակարգի անաշխատունակության մշտադիտարկման
1. Տվյալների փոխանցման համակարգը պետք է ապահովի տվյալների փոխանցման համակարգի աշխատունակության կիրառական պարամետրերի մշտադիտարկումը (հավաքագրումը, վերլուծությունը և արտացոլումը):
2. Աշխատունակության հետագծելի պարամետրերը պետք է ներառեն առնվազն հետևյալը՝
ա) համակարգային ռեսուրսների վիճակ․
բ) S3-պահոցի վիճակ․
գ) հերթերի ծանրաբեռնվածություն․
դ) АРI կանչերի քանակ և մշակման արագություն․
ե) տվյալների փոխանցման համակարգով նախաձեռնված ավտոմատ թեստավորման արդյունքներ։
3. Աշխատունակության մշտադիտարկումը պետք է կատարվի ըստ ժամանակացույցի։ Ըստ ժամանակացույցի պարամետրերի` հավաքագրման հաճախականությունը պետք է լինի կարգաբերելի պարամետր։
4. Տվյալների փոխանցման համակարգը պետք է ապահովի տվյալների փոխանցման փոխազդող համակարգերի աշխատունակության ցուցանիշների հավաքագրումը և արտացոլումը։
5. Տվյալների փոխանցման փոխազդող համակարգերի ցանկը պետք է լինի կարգաբերելի ցանկ։ Ցանկում տվյալների փոխանցման համակարգերի բացակայության դեպքում, որոնց հետ կարելի է փոխանակվել մշտադիտարկման ցուցանիշներով, տվյալների փոխանցման համակարգը պետք է իրականացնի միայն իր աշխատունակության պարամետրերի մշտադիտարկում։
6. Տվյալների փոխանցման փոխազդող համակարգերի մշտադիտարկման տվյալները պետք է փոխանցվեն ըստ ժամանակացույցի։ Տվյալների փոխանցման հաճախականությունը պետք է լինի կարգաբերելի պարամետր։
7. Մշտադիտարկման տվյալների փոխանցումը պետք է իրականացվի մշտադիտարկման տվյալների մասին տեղեկատվությամբ ծառայողական հաղորդագրության ձևավորման միջոցով, որը պետք է փոխանցվի տվյալների փոխանցման փոխազդող համակարգ։
8. Մշտադիտարկման տվյալների մասին տեղեկատվության հետ հաղորդագրությունների փոխանակման համար տվյալների փոխանցման համակարգում պետք է իրագործվի առանձին АРI։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հաղորդագրությունների և դրանց հետ կապված նիշքերի էլեկտրոնային փոխանակման կանոնների |
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԽԵՄԱ
տվյալների փոխանցման համակարգի մետատեղեկատվության
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|