ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1208-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 13-ի N 1208-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխային օտարերկրյա պետությունում որդեգրելու (այսուհետ՝ օտարերկրյա պետությունում որդեգրում) վերաբերյալ նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։

2. Օտարերկրյա պետությունում որդեգրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությունը ստանալու համար համապատասխան դիմումը և սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տվյալներն ու փաստաթղթերը նախքան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից որդեգրման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)։

3. Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ հետևյալ տվյալներն ու փաստաթղթերը կամ տվյալ պետության օրենսդրությամբ դրանց փոխարինող փաստաթղթերը`

1) անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը, սեռը, քաղաքացիությունը, ազգությունը, մայրենի լեզուն, այլ լեզուները և դրանց տիրապետման մակարդակը.

4) զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկությունը կամ համապատասխան տեղեկանքը.

5) կրթության վերաբերյալ տեղեկությունը և համապատասխան վկայականները.

6) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու՝ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությունը.

7) իր վերաբերյալ այլ տեղեկություններ պահանջելու, ստանալու և նախնական համաձայնություն տրամադրելու գործընթացի համար կիրառելու մասին համաձայնությունը.

8) ընտանիքի կազմի մասին տեղեկանքը, ներառյալ համատեղ բնակվող անձանց, այդ թվում՝ երեխաների վերաբերյալ տեղեկությունները.

9) բժշկական ստուգման արդյունքում տրամադրված փաստաթուղթն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը չունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկը.

10) որդեգրել ցանկացող անձի՝ ամուսնացած, ամուսնալուծված և երեխա ունենալու մասին տեղեկանքները՝ կցելով համապատասխան վկայականների լուսապատճենները.

11) տեղեկանքը մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև տեղեկանքը տրամադրելու պահին բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին.

12) բնակության պետությունում որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ հաշվառված չլինելու մասին տեղեկանքը.

13) տեղեկանքը եկամուտների մասին՝ դիմելուն նախորդող երկու տարվա վերաբերյալ՝ ըստ ամիսների.

14) բնակության պետության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքն առ այն, որ երեխա որդեգրել ցանկացող անձի բնակելի տարածքը կամ այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ, համապատասխանում է բնակության պետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին, ինչպես նաև նշված բնակելի տարածքի լուսանկարները և բնակության պետության օրենսդրությամբ սահմանված՝ սանիտարական ու տեխնիկական պահանջների նկարագրությունը.

15) որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքում բնակության պետության իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությունը.

16) որդեգրել ցանկացող անձի և նրա ընտանիքի անդամների ազգային, կրոնական և մշակութային ավանդույթների վերաբերյալ տեղեկությունները.

17) որդեգրել ցանկացող անձի հետ անձնական, աշխատանքային, գործարար կամ այլ հարաբերություններում գտնվող առնվազն երեք անձանց կողմից տրված բնութագիրը կամ երաշխավորագիրը.

18) տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրել ցանկացող անձի կողմից հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթաց անցած լինելը հավաստող փաստաթուղթը.

19) տվյալ պետության իրավասու մարմնի դրական եզրակացությունը՝ որդեգրել ցանկացող անձի որդեգրելու հնարավորության վերաբերյալ.

20) տվյալ պետության իրավասու մարմնի կողմից որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի միջև համադրման դրական արդյունքները հավաստող փաստաթուղթը.

21) առկայության դեպքում՝ տվյալ անձի և երեխայի միջև հանդիպման վերաբերյալ տեղեկանքը։

4. Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ հետևյալ տվյալներն ու փաստաթղթերը կամ տվյալ պետության օրենսդրությամբ դրանց փոխարինող փաստաթղթերը`

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) երեխայի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) սեռը, մայրենի լեզուն, այլ լեզուները և տիրապետման մակարդակը.

5) բնակության հասցեն, նախկին բնակության հասցեները՝ ըստ ժամանակագրական հաջորդականության և յուրաքանչյուր ժամանակաշրջանում երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի անունը, ազգանունը կամ խնամակալությունը կամ հոգաբարձությունն իրականացնող մարմնի կամ կազմակերպության անվանումը, հասցեն.

6) առկայության դեպքում՝ երեխայի կենսաբանական ծնողների անունը, ազգանունը, տարիքը, ազգությունը, քաղաքացիությունը, ամուսնական կարգավիճակը երեխայի ծնվելու պահին և դիմումը ներկայացնելու պահին, զբաղվածությունը, մահացած լինելու դեպքում՝ մահվան տարեթիվն ու պատճառը.

7) առկայության դեպքում՝ որդեգրման ենթակա երեխայի քրոջ և եղբոր անունը, ազգանունը, տարիքը, սեռը, բնակության կամ հաշվառման հասցեն, ազգությունը, քաղաքացիությունը և տեղեկություն այն մասին՝ արդյոք նրանք ենթակա են որդեգրման.

8) առկայության դեպքում՝ այլ մերձավոր ազգականների հետ որդեգրման ենթակա երեխայի հարաբերությունների մասին տեղեկությունները.

9) երեխայի ծննդյան վկայականի տվյալները, երեխայի կենսաբանական ծնողների ծնողական իրավունքների կամ այլ խնամակալի կամ հոգաբարձուի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունները.

10) համապատասխան պետության իրավասու մարմնի կողմից երեխային որդեգրման ենթակա համարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը.

11) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որդեգրման կապակցությամբ երեխայի կենսաբանական ծնողների և երեխայի համաձայնությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պարզաբանում, թե ինչու դրանք անհրաժեշտ չեն։ Երեխայի համաձայնությունը հաշվի է առնվում նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան.

12) առկայության դեպքում՝ երեխայի և նրա ընտանիքի անդամների ազգային, կրոնական կամ մշակութային ավանդույթների վերաբերյալ տեղեկություն.

13) առկայության դեպքում՝ երեխայի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված լինելու մասին տվյալները.

14) երեխայի և առկայության դեպքում նրա կենսաբանական ծնողների առողջության պատմությունը.

15) երեխայի առողջական, հոգեբանական, սոցիալական կամ վարքային, կրթական և այլ կարիքների վերաբերյալ համապատասխան պետության իրավասու մարմնի եզրակացությունը.

16) երեխայի կրթության, նրա նախընտրելի զբաղմունքների վերաբերյալ տեղեկությունները։

5. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարությանը պետք է ներկայացվեն որակավորված թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության համապատասխան իրավասություն ունեցող (երդվյալ, որակավորված) թարգմանչի ստորագրությամբ՝ հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

6. Սույն կարգով նախատեսված դիմումը և փաստաթղթերը կարող են ներկայացվել համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպության միջոցով կամ անմիջականորեն որդեգրել ցանկացող անձի կողմից։

7. Նախարարությունը դիմումը և կից փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց ամբողջականությունը։ Տեղեկությունները և փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու դեպքում նախարարությունը դիմումը վերադարձնում է և տեղեկացնում 20 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և դիմումը կրկին ներկայացնելու հնարավորության մասին։ Անհրաժեշտության դեպքում նախարարությունը նաև կարող է հայցել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, որոնք նախարարությանը կարող են ներկայացվել 20 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Նախարարությունը դիմումը և կից փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալուց հետո կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումը կրկին ներկայացնելուց կամ լրացուցիչ տեղեկություններն ու փաստաթղթերը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում դրանց ուսումնասիրության միջոցով ստուգում է՝ արդյոք որդեգրել ցանկացող անձը բավարարում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված՝ որդեգրելու իրավունք ունեցող անձանց ուղղված պահանջներին, և արդյոք օրենսդրությամբ նախատեսված դեպքում առկա են որդեգրման ենթակա երեխայի և նրա կենսաբանական ծնողների համաձայնությունները։

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում նախարարությունը՝

1) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով որդեգրելու իրավունք ունեցող անձանց և որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ նախատեսված պահանջների հետ անհամապատասխանությունների առկայության դեպքում կազմում է բացասական եզրակացություն՝ ըստ N 1 ձևի և երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմումը, դրան կից ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերը, որդեգրման վերաբերյալ բացասական եզրակացությունը և որդեգրմանը նախնական համաձայնություն տալը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հետ անհամապատասխանությունների բացակայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ՝ ոստիկանություն) և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որդեգրման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։

10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ոստիկանությունը մեկամսյա ժամկետում տրամադրում են որդեգրման վերաբերյալ դիրքորոշում՝ համապատասխանաբար ըստ N 2 ձևի և N 3 ձևի։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ոստիկանությունը կարող են դիրքորոշում տրամադրելու համար նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ հայցել։

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ոստիկանության կարծիքները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունը դրանց հիման վրա կազմում է որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն՝ ըստ N 1 ձևի և եզրակացությունը, որդեգրման վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումը, կից փաստաթղթերը և տվյալները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ոստիկանության դիրքորոշումները, և որդեգրմանը նախնական համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Նախարարությունը կազմում է որդեգրման վերաբերյալ բացասական եզրակացություն, եթե Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կամ ոստիկանությունը տրամադրել է բացասական դիրքորոշում։

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրման նախնական համաձայնություն տալը մերժում է նախարարության բացասական եզրակացության հիման վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ որդեգրման նախնական համաձայնություն տալուց կամ այն մերժելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարությանը` վերադարձնելով ստացված փաստաթղթերը։

13. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ որդեգրման նախնական համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ տեղեկանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը ներկայացնում է համապատասխան պետության իրավասու մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ որդեգրել ցանկացող անձին։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N __________

 

Ուսումնասիրելով

___________________________________________________________________________________-ի

(որդեգրվող երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

անձը հաստատող փաստաթղթի համարը)

որդեգրման վերաբերյալ դիմումը և կից փաստաթղթերը՝ Արդարադատության նախարարությունը եզրակացնում է, որ

__________________________________________________

___________________________________________________________________________________ -ը

(որդեգրել ցանկացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

որդեգրման պահին մշտական բնակության վայրը)

_________________________ ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված՝ որդեգրելու

(բավարարում է(են) կամ չի (չեն) բավարարում)

իրավունք ունեցող անձանց ուղղված պահանջներին, իսկ որդեգրման ենթակա երեխայի և նրա կենսաբանական ծնողների համաձայնությունները ___________________________։

               (տրամադրված են կամ տրամադրված չեն կամ անհրաժեշտ չեն)

 

____________________________________________________________________________________

________________________________________________________________________ հաշվառմամբ՝

(առկայության դեպքում լրացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և

Ներքին գործերի նախարարության դիրքորոշումները ամսաթվերը, ամիսները, տարեթվերը, հերթական համարները,

բացակայության դեպքում լրացվում է միայն՝ «Վերոգրյալի» բառը)

Արդարադատության նախարարությունը որդեգրման վերաբերյալ տրամադրում է 

___________________ եզրակացություն։

(դրական կամ բացասական)

 

Ստորագրություն՝ __________________________

_________________________________________

(եզրակացությունը ստորագրող անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

__ . __ . 20__ թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ N _____ 

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ուսումնասիրելով

___________________________________________________________________________________-ի

(որդեգրվող երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

անձը հաստատող փաստաթղթի համարը)

որդեգրման վերաբերյալ դիմումը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով

____________________________________________________________________________________

__________________________________________________________________________________-ի՝

(որդեգրել ցանկացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

որդեգրման պահին մշտական բնակության վայրը)

երեխայի կարիքները հոգալու հնարավորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որդեգրման վերաբերյալ տրամադրում է _____________________ դիրքորոշում։

(դրական կամ բացասական)

 

Ստորագրություն՝ __________________________

_________________________________________

(դիրքորոշումը ստորագրող անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

__ . __ . 20__ թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ N _____

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ուսումնասիրելով

___________________________________________________________________________________-ի

(որդեգրվող երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

անձը հաստատող փաստաթղթի համարը)

որդեգրման վերաբերյալ դիմումը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով

____________________________________________________________________________________

__________________________________________________________________________________-ի՝

(որդեգրել ցանկացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

որդեգրման պահին մշտական բնակության վայրը)

կողմից որդեգրման պարագայում երեխայի անվտանգությանը սպառնացող ռիսկերի գնահատումը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը որդեգրման վերաբերյալ տրամադրում է _______________ դիրքորոշում։

                                                                                               (դրական կամբացասական)

 

Ստորագրություն՝ __________________________

_________________________________________

(դիրքորոշումը ստորագրող անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

__ . __ . 20__ թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան