ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 975-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1201-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1201-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 975-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի «Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 975-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «1 հա» բառերից առաջ լրացնել «գումարային» բառով, իսկ «տնօրինող» բառից հետո լրացնել «կամ տիրապետող ու օգտագործող» բառերով.

2) որոշման հավելվածի 3-րդ կետում «2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի հունիսի 1-ը» բառերով.

3) որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը «պարարտանյութերի,» բառից հետո լրացնել «բույսերի պաշտպանության միջոցների, սուբստրատի,» բառերով.

4) որոշման հավելվածի 11-րդ կետը «պատճենը,» բառից հետո լրացնել «իսկ լիզինգի պայմանագրի հիման վրա կառուցված ջերմատնային տնտեսության դեպքում՝ լիզինգի պայմանագրի պատճենը, կառուցված ջերմատնային տնտեսության հանձնման-ընդունման ակտը,» բառերով.

5) որոշման հավելվածի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2․ Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերի դրույթները տարածվում են 2026 թվականի հուլիսի 4-ից ծագած հարաբերությունների վրա։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ