ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1202-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 313,219,658.0 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Շուշի թաղամաս 4 հասցեում գտնվող 2811.02 քառ․ մ մակերեսով բնակելի կացարանը, 51.84 քառ․ մ մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18062026-07-0029, այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 282․210․04743, այսուհետ՝ կազմակերպություն)։
2․ Առաջարկել Աբովյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել կազմակերպության հետ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված հողամասի անհատույց օգտագործման պայմանագիրը։
3․ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|