ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 716-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 863-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտարկող և գնահատող միջգերատեսչական խորհուրդ ստեղծելու, միջգերատեսչական խորհրդի կազմը և գործունեության կարգը, հաշվետվությունների ձևերը, միջգերատեսչական խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը հաստատելու մասին» N 863-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածում «ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից-Նարեկ Գալստյան» բառերը փոխարինել «ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից-Կորյուն Ռաֆայելյան» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|