ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1817-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1191-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1817-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1817-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) ցանկի 36-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից» բառերը փոխարինել «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք՝ սանրագզման ենթարկված մանրաթելերից» բառերով.

2) ցանկի 37-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից միաթել մանվածքի համար 83,33 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ (միաթել մանվածքի համար մետրական 120 համարից բարձր)» բառերը փոխարինել «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք՝ սանրագզման ենթարկված մանրաթելերից» բառերով.

3) ցանկի 40-րդ կետի «Անվանումը» սյունակի «32,56» թիվը փոխարինել «232,56» թվով.

4) ցանկի 40-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «100% օրգանական սանրած բամբակյա թելեր գուլպաների արտադրության համար» բառերը փոխարինել «Միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից, բամբակե մանվածք գուլպաների արտադրության համար» բառերով.

5) ցանկի 41-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. նայլոնից կամ այլ պոլիամիդներից, միաթելի գծային խտությունը՝ 50 տեքսից ավելի» բառերը փոխարինել «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. տեքստուրավորած թելեր» բառերով.

6) ցանկի 45-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «100% էքստրաֆայն մերինոս բրդյա թելեր գուլպաների արտադրության համար» բառերը փոխարինել «85 % զանգվածային բաժին կամ ավելի բրդի պարունակությամբ» բառերով.

7) ցանկի 55-րդ կետի «Անվանումը» սյունակի «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. բարձր ամրության թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, պոլիպրոպիլենային» բառերը փոխարինել «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը» բառերով.

8) ցանկի 55-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. բարձր ամրության թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, պոլիպրոպիլենային» բառերը փոխարինել «Տեքստուրավորած թելեր` պոլիպրոպիլենային» բառերով.

9) ցանկի 56-րդ կետի «Անվանումը» սյունակի «Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված՝ չսպիտակեցրած» բառերը փոխարինել «Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարված» բառերով.

10) ցանկի 56-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված՝ չսպիտակեցրած» բառերը փոխարինել «Այլ խառնած՝ չսպիտակեցրած» բառերով.

11) հավելվածը 56-րդ կետից հետո լրացնել 57-60-րդ կետերով՝

 

«

57.

5205270000

106,38 դեցիտեքսից

պակաս, բայց 83,33 դեցիտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (մետրական 94 համարից բարձր, բայց 120 համարից ոչ

բարձր)

100% երկարաթել օրգանական բամբակյա թելեր գուլպաների արտադրության համար

կգ

3 000

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա, Վրաստան

40 000 000

 

58.

5509410000

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած

Սինթետիկ մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ այլ մանվածք՝ միաթել մանվածք

ձևափոխված պոլիպրոպիլենային մանրաթել՝ խոնավահեռացման, ջերմամեկուսացման և թեթևության

հատկություններով

կգ

2 000

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա, Վրաստան

14 000 000

 

59.

5509420000

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար

չբաժնեծրարած

Սինթետիկ մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ այլ մանվածք՝ բազմաոլոր

(ոլորուն) կամ միաոլոր

մանվածք ձևափոխված պոլիպրոպիլենային մանրաթել՝ խոնավահեռացման, ջերմամեկուսացման և թեթևության

հատկություններով

կգ

2 000

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա,

Վրաստան

16 000 000

 

60.

5108109000

մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային մանվածքի կամ սանրագզած) չբաժնեծրարած մանրածախ առևտրի

համար

Բնական կաշմիրե մանրաթելից պատրաստված թել՝ բարձր փափկության, ջերմամեկուսացման և թեթևության հատկություններով

կգ

200

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա

Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա, Սլովենիա, Վրաստան

15 408 000

 
».

 

12) hավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 647 985 000» թիվը փոխարինել «1 733 393 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան