ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1191-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1817-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1817-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) ցանկի 36-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից» բառերը փոխարինել «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք՝ սանրագզման ենթարկված մանրաթելերից» բառերով.
2) ցանկի 37-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից միաթել մանվածքի համար 83,33 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ (միաթել մանվածքի համար մետրական 120 համարից բարձր)» բառերը փոխարինել «Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք՝ սանրագզման ենթարկված մանրաթելերից» բառերով.
3) ցանկի 40-րդ կետի «Անվանումը» սյունակի «32,56» թիվը փոխարինել «232,56» թվով.
4) ցանկի 40-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «100% օրգանական սանրած բամբակյա թելեր գուլպաների արտադրության համար» բառերը փոխարինել «Միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից, բամբակե մանվածք գուլպաների արտադրության համար» բառերով.
5) ցանկի 41-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. նայլոնից կամ այլ պոլիամիդներից, միաթելի գծային խտությունը՝ 50 տեքսից ավելի» բառերը փոխարինել «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. տեքստուրավորած թելեր» բառերով.
6) ցանկի 45-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «100% էքստրաֆայն մերինոս բրդյա թելեր գուլպաների արտադրության համար» բառերը փոխարինել «85 % զանգվածային բաժին կամ ավելի բրդի պարունակությամբ» բառերով.
7) ցանկի 55-րդ կետի «Անվանումը» սյունակի «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. բարձր ամրության թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, պոլիպրոպիլենային» բառերը փոխարինել «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը» բառերով.
8) ցանկի 55-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը. բարձր ամրության թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, պոլիպրոպիլենային» բառերը փոխարինել «Տեքստուրավորած թելեր` պոլիպրոպիլենային» բառերով.
9) ցանկի 56-րդ կետի «Անվանումը» սյունակի «Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված՝ չսպիտակեցրած» բառերը փոխարինել «Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարված» բառերով.
10) ցանկի 56-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված՝ չսպիտակեցրած» բառերը փոխարինել «Այլ խառնած՝ չսպիտակեցրած» բառերով.
11) հավելվածը 56-րդ կետից հետո լրացնել 57-60-րդ կետերով՝
| « |
|
». |
12) hավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 647 985 000» թիվը փոխարինել «1 733 393 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |