ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1196-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1196-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 607-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2․1․ 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար նշանակալի նվաճում է համարվում նաև քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող երկու տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով ուսումնառությունը (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու հանգամանքը:»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի «Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և ոլորտները սահմանելու մասին» N 610-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերը «դրան նախորդող» բառերից հետո լրացնել «երկու» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: