ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1205-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1018-Ն որոշման հավելվածի՝
1) 10-րդ կետը «ռեսուրսի» բառից հետո լրացնել «կամ ոլորտային մասնագետների (փորձագետների)» բառերով․
2) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1.-ին կետ՝
«17.1. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների ոլորտային մասնագետներ (փորձագետներ) են համարվում նորմատիվատեխնիկական փաստաթղթի կարգավորման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ, գործնական փորձառություն կամ գիտական ներուժ ունեցող ֆիզիկական անձինք։ Ոլորտային մասնագետների (փորձագետների) մասնագիտական կարողությունները հավաստվում են կրթությունը, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, աշխատանքային փորձը, նախկինում իրականացված աշխատանքները, մասնագիտական հրապարակումները, վերապատրաստումները կամ համապատասխան ոլորտում գործունեությունը հաստատող փաստաթղթերով։»․
3) 19-րդ կետից հանել «` կազմակերպությունների» բառը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: