ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 717-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 728-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1953-Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 728-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կանոնադրությունում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) նախարարության մասնագիտական ստորաբաժանում հանդիսացող հանրային առողջության բաժինը վերակազմավորել հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման վարչության՝ որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
2) դադարեցնել նախարարության գործակալություն հանդիսացող պետական առողջապահական գործակալության գործունեությունը:
2. Այդ կապակցությամբ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետում, 18-րդ կետի 19-րդ ենթակետում, 20-րդ կետի 2-րդ ենթակետում, 26-րդ կետի 5-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերում, 6-րդ գլխի վերնագրում «գործակալություններ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և համապատասխան հոլովաձևերով.
2) 11-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, իրականացման չափորոշիչների և ընթացակարգերի, ինչպես նաև պացիենտի վարման գործելակարգերի մշակումը և հաստատումը.»,
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) բյուջետային ծրագրերի շրջանակներում բյուջետային նպատակային ֆինանսավորման ձևավորումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրականացման դիտարկումը.»,
գ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) բյուջետային ծրագրերի շրջանակներում կենտրոնացված գնումների իրականացումը, գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացումը.»,
դ. 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման ու տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների մշակումը և հաստատումը.»,
ե. 24-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ և 26-րդ ենթակետերով՝
«25) Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության կազմակերպման ու իրականացման, բնակչության առանձին խմբերին օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպման քաղաքականության մշակումը.
26) առողջապահական ծառայությունների որակի համընդհանուր կառավարում՝ ներառյալ որակի ապահովմանն ուղղված քաղաքականության և պետական ծրագրերի մշակում, մշտադիտարկում, գնահատում և առողջապահական ծառայությունների որակի կառավարման համակարգի զարգացմանն ուղղված մեթոդաբանության և գործիքակազմի ձևավորում ու ներդրում:».
3) 32-րդ կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման վարչություն.».
4) 34-րդ կետում`
ա. «գործակալություններն են» բառը փոխարինել «գործակալությունն է» բառով,
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը:
3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող, ինչպես նաև Առողջության համընդհանուր ապահովագրության պետական հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
4. Հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության և Առողջության համընդհանուր ապահովագրության պետական հիմնադրամի միջև հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և աշխատանքներն ավարտելու վերաբերյալ համապատասխան ակտի կազմումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 717-Լ որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ–գլխավոր հաշվապահ
2. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական ապահովման բաժնի ղեկավար
3. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր հաշվապահ
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր տնտեսագետ Արամ Գրիգորյան
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյան
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|