ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԼԻՔԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ-10 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ/ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2026
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.07.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ՀՈՒԼԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 153-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԼԻՔԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ-10 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ, ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ/ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 7-րդ մասով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով`

Ապարանի համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ բնակավայրի միկրոռեգիոնալ մակարդակի Արագածոտն-10 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ բնակավայրի միկրոռեգիոնալ մակարդակի Արագածոտն-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի գծագրական մասերը/գոտիավորման/՝ համաձայն հավելված 2-ի:

3. Միկրոռեգիոնալ մակարդակի համակարգված տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունը համարել փոփոխված` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջների ապահովման պայմանով և հողերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխման /տրանսֆորմացիա/ և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Ավագանի՝

 (Կողմ - 10),

(Դեմ-0),

(Ձեռնպահ-0),

(Չի քվեարկել-1),

 

Կարապետյան Արկադի

Սաֆարյան Սևակ

Ենոքյան Դավիթ

Մակարյան Վահան

Սահակյան Հովհաննես

Խալաթյան Արթուր

Ավդալյան Արարատ

Սարգսյան Արշակ

Ասատրյան Արամ

Կարապետյան Արտյոմ

    Երեմյան Աղվան 

 

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 

24 ՀՈՒԼԻՍԻ 2026 թ.

ՔԱպարան 

Ա.Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան

համայնքի ավագանու 2026 թվականի

հուլիսի 24-ի թիվ 153-Ն որոշման

 

Հավելված 2

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան

համայնքի ավագանու 2026 թվականի

հուլիսի 24-ի թիվ 153-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան