ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1187-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 1520-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 21-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 25-րդ կետում «2-8-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «3-8-րդ ենթակետերում» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 4-րդ կետի 7-րդ ենթակետը ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով.
2) 5-րդ կետից հանել «, 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.
3) 5-րդ կետում առաջին «օրենքի» բառը, 20-րդ կետի 1-ին ենթակետում «օրենքով» և 20-րդ կետի 2-րդ ենթակետում «օրենքի» բառերը փոխարինել «Օրենք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 3-րդ և 21-րդ կետերից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.
2) 10-րդ կետից հանել «կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է օրենքի 37-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը,» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 26.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 29-րդ կետից հանել «11-րդ,» բառը։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի «Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 73-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 6-րդ կետից հանել «, 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 15-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: