ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 715-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 715-Ա

 

ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Սինգապուրի Հանրապետության Իրավունքի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համագործակցությամբ կազմակերպվող Սինգապուրի կոնվենցիայի շաբաթին (Singapore Convention Week 2026) և ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի ակադեմիայի պետական կարողությունների զարգացման աշխատաժողովին (UNCITRAL Academy Government Capacity-Building Workshop) մասնակցելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանին 2026 թվականի օգոստոսի 23-29-ը ներառյալ գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արտյոմ Սուջյանի գործուղման օրապահիկի (2026 թվականի օգոստոսի 26-28-ն ընկած ժամանակահատվածի համար) հետ կապված ծախսերի հատուցումը։

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Արտյոմ Սուջյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան