ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.2/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3851-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3851-Ա

«05» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.2/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի հ.Ն/57795-25 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/41017-26 եզրակացությունը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2113938 վկայականը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-08042026-01-0303 որոշումը:

Տեղագրական հանույթի ճշգրտման արդյունքում պարզվել է, որ Ավան, Իսահակյան թաղամասի հ.2/4 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 8590.2քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2113938 վկայականում ամրագրված 8197.0քմ մակերեսի փոխարեն. հողամասի մակերեսների տարբերությունները նախկինում երկրաչափորեն և ներկայումս էլեկտրոնային տարբերակով իրականացված հաշվարկների արդյունք է /տեխնիկական վրիպակ/:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ 8206.32քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման, իսկ 383.88քմ մակերեսը՝ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերի գոտիներում:

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հուլիսի 16-ի հ.Ն/41017-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ավան, Իսահակյան թաղամասի հ.2/4 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 8590.2քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ավան, Իսահակյան թաղամասի հ.2/4 հասցեում գտնվող 8590.2քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, 8206.32քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման, իսկ 383.88քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ընդհանուր օգտագործման:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան