ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3870-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
07.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3870-Ա

«07» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

8/7/2026

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.08.2026 թ.

հ. 3870-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Համլետ Ղազարյան

Ա. Պուշկինի փողոց, հ.43 շենք, հ.80 և հ.80/1

բնակարան

Համլետ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Պուշկինի փողոցի հ.43 շենքի հ.80 և հ.80/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.01082026-01-0004 և հ.31072026-01-0342/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Պուշկինի փողոց, հ.43 շենք, բն.80

01063W4XUKX4

 

2

Կարինե Գաբրիելյան

Նոր Խարբերդի այգետարածք, 2-րդ թաղամաս, հ.26

հողամաս

Անշարժ գույքի վաճառքի 10.07.2026թ. պայմանագրով, Կարինե Գաբրիելյանի կողմից ձեռք բերված, Նոր Խարբերդի այգետարածքի 2-րդ թաղամասի հ.26 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 2-րդ փողոց, հ.17

011138QZLUBS

 

3

Լիաննա Այվազյան

Ա. Այվազյան փողոց, հ.10

հողամաս

Լիաննա Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Այվազյան փողոցի հ.10 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.03082026-01-0374/ բաժանման հատակագծով առանձնացվող 54.7քմ մակերեսով հողամ-ասին տրամադրել հասցե՝ Պ. Զեյթունցյան փողոց, հ.40/3

011239CMMRGK

 

4

Հայկ Թադևոսյան
/լիազորված անձ/
Ռուբեն Շախմուրադյան

Գ-1 թաղամաս, հ.58/1

հողամաս

Անշարժ գույքի նվիրատվության 24.07.2026թ. հ.3888 պայմանագրով, Ռուբեն Շախմուրադյանին նվիրած՝ Գ-1 թաղամասի հ.58/1 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.10/67

01013TZWMZM7

 

5

Անի Գաբրիելյան
/լիազորված անձ/
Էմմա Պետրոսյան

Շորբուլաղ գյուղական տարածք, հ.86

հողամաս

Շորբուլաղ գյուղական տարածքի հ.86 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 24.06.2026թ. հ.3141-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ջրաշեն 4-րդ փողոց, հ.31/1

01053WFZFLC2

 

6

Աղասի Կնտեխցյան
/լիազորված անձ/
Աննա Սարգսյան, Տաթևիկ, Նելլի, Քնարիկ, Լիլիաննա, Լևոն և Մհեր Գրիգորյաններ

Արմենակյան փողոց, հ.6

բնակելի տուն

Արմենակյան փողոցի հ.6 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ Երևանի քաղաքապետի 18.05.2009թ. հ.4590-Ա, 17.11.2017թ. հ.4109-Ա, 19.06.2024թ. հ.2235-Ա և 29.01.2026թ. հ.463-Ա որոշումններ/ տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.6/1

01093YPEUPNC

 

7

Հասմիկ Սերոբյան
/լիազորված անձ/
Լուսյա Հարությունյան

Շահումյան փողոց, հ.36

բնակելի տուն

Լուսյա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Շահումյան փողոցի հ.36 հասցեում գտնվող 145.0քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.16052014-01-0197, հող. 195.1քմ, հարթակ աստիճանավանդակ 11.0քմ և պարիսպ 5.7քմ/ տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.7/27

01063RPHXLEX

 

8

Հասմիկ Սերոբյան
/լիազորված անձ/
Լուսյա Հարությունյան

Շահումյան փողոց, հ.36

շինություններ

Լուսյա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Շահումյան փողոցի հ.36 հասցեում գտնվող 78.1քմ մակերեսով շինություններին /վկ. հ.16052014-01-0197, հող. 104.9քմ/ տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.7/26

01063LGCVUV3

 

9

Սամվել, Օվսաննա, Սյուզաննա և Աղվան Սահակյաններ

Զ․ Սարկավագի փողոց, հ․105

հողամաս

Զ․ Սարկավագի փողոցի հ․105 հասցեում գտնվող, 87.1քմ մակերեսով հողամասին /հիմք՝ 13․04․2016թ․ հ․ԵԱՔԴ/4685/02/14 վճիռ և ՀՀ կադաստրի կոմիտեի 08․05․2026թ․ հ․Կ-08052026-01-0004 որոշում/ տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ․105/2

01123BYLVBZV

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

8/7/2026