ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3836-Ա |
«04» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.49/12 ՇԵՆՔԻ Հ.31 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարատ Հովսեփյանի դիմումը՝ Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18032022-01-0343 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և ՀՀ կառավարության 15.04.2021թ. հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/27488 եզրակացությունը.
1. Կոմիտասի պողոտա հ.49/12 շենք հ.31 հասցեում գտնվող, Մարատ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 39.4քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |