ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3838-Ա |
«04» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐՔԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.107 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սարգիս Զադոյանի լիազորված անձ Տիգրան Սեդրակյանի դիմումը՝ Նորքի 7-րդ փողոցի հ.107 հասցեում գտնվող հողամասի (ծածկագիր՝ 01-009-0039-0054) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.04.2000թ. հ.0224097 վկայականը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. թիվ 2-2842 վճիռը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.Կ-24072025-01-0090 որոշումը և հ.ԱՏ-19112025-01-1355 տեղեկանքը, «ԿԱԴԻՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, եզրակացությունը, տեղեկանք հիմնավորումը և տեղեկանքը:
«ԿԱԴԻՔՍ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագծի ճշգրտումից պարզվել է, որ Նորքի 7-րդ փողոցի հ.107 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 265.1քմ:
Քննարկվող՝ 265.1քմ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գոտում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 03.12.2025թ. տրամադրված Ն/72096-25 եզրակացությունը, 30.12.2025թ. Ն/72096-25 և 22.06.2026թ. Դ-61959-26 գրությունները.
1. Սահմանել, որ Նորքի 7-րդ փողոցի հ.107 գտնվող հողամասի մակերեսը կազմում է 265.1քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորքի 7-րդ փողոցի հ.107 հասցեում գտնվող 265.1քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |