ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3807-Ա |
«03» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Երեմյանի դիմումը՝ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21112012-01-1607 վկայականը և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԳՄ/9209-2026 գրությունը.
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող, ամբողջությամբ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 108.25քմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21112012-01-1607 վկայականում ամրագրված՝ 105.0քմ մակերեսի փոխարեն:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը մասամբ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 3-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է՝ 01-006-0508-0325։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով և 64 հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/32725-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրա Երեմյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 108.25քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան զբաղեցրած հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Նաիրա Երեմյանին:
4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |