ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԱՐԵՇ 39 ԿՎԱՐՏԱԼ ԹԻՎ 14 (ՆՈՐ ԱՐԵՇ 29-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.25) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3832-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3832-Ա

«04» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐ ԱՐԵՇ 39 ԿՎԱՐՏԱԼ ԹԻՎ 14 (ՆՈՐ ԱՐԵՇ 29-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.25) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Քաջոյանի դիմումը՝ Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին։

 Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 2026 թվականի մարտի 27-ի հ.1929 և 2008 թվականի օգոստոսի 1-ի հ.01-20/1469 տեղեկանքները, Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Լենինյան շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1960 թվականի փետրվարի 15-ի նիստի հ.3/75 որոշման արձանագրությունը և քաղվածքը, 2008 թվականի օգոստոսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.6171, սեփականության իրավունքի հ.6170 վկայագրերը, դրանցում ուղղում կատարելու մասին տեղեկանքը, 2024 թվականի հունիսի 27-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.1736 վկայագիրը, 1960 թվականին տրված հատակագիծը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հ.հ․ԱՏ-29052026-01-1226, ԱՏ-01102024-01-0827 և ԱՏ-27092024-99-0035 տեղեկանքները, «Արամ Աջաբխանյան Գևորգի» ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասի հատակագիծը:

 Համաձայն ներկայացված տեղագրական հանույթի քննարկվող հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 229.37քմ՝ 1960 թվականի գլխավոր հատակագծով հատկացված 248.4քմ մակերեսի /(27.6x18.0):2/ փոխարեն: Հողամասն ունի ուղղանկյուն եռանկյան ուրվագիծ՝ 27.6մ և 18.0մ էջերով:

 Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության 2026 թվականի հունիսի 4-ի հ.Դ-48339-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նոր Արեշ 39 կվարտալ, թիվ 14 (Նոր Արեշ 29-րդ փողոց հ.25) հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 229.37քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ