ՈՒՂՂՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունիսի 30-ի թիվ 175-Ն և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի հունիսի 30-ի թիվ 710-Ն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 15-Ն և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 111-Ն հրամանով հաստատված համատեղ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համատեղ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Կարգի ողջ տեքստում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով։» բառերը կարդալ «Կարգի ողջ տեքստում «և (կամ)» և «և/կամ» բառերը փոխարինել «կամ» բառով։»:
2026-08-10
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2026 թվական: