ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3788-Ա |
«31» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Վալերի Հարությունյանի դիմումը` Երևան, Շենգավիթ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վալերի Զորաբի Հարությունյանին պատկանող` 01-011-0244-0097 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 27112025-01-0370 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` խաղող:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27 նոյեմբերի 2025 թվականի N 27112025-01-0370 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 4 դեկտեմբերի 2025 թվականի h.ԴԳ-11590, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 21 նոյեմբերի 2025 թվականի. հ.ՄՇ/42859, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 27 նոյեմբերի 2025 թվականի 53/53.13/8666-2025 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 24 նոյեմբերի 2025 թվականի հ.2831/25-1 գրությունները:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի` այլ հողեր գոտում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 4 հունիսի 2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024թ. հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 10 սեպտեմբերի 2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Շենգավիթ հասցեում գտնվող, Վալերի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 01-011-0244-0097 կադաստրային ծածկագրով, 0.02407հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|