ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 640
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 1993 թվականի N 640

Քաղ. Երևան

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բնակչությունից հացահատիկի գնումը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը`

ա) իրականացնել հացահատիկի` պարենային ցորենի, հաճարի, գարու պետական գնումներ` մեկ տոննան համապատասխանաբար մինչև 1200 հազ. ռուբլով, 900 հազ. ռուբլով և 800 հազ. ռուբլով, սերմացուներինը` 30 տոկոս, իսկ գարեջրի գարունը` 20 տոկոս հավելավճարով.

բ) հացահատիկի և սերմացուի մթերումների դիմաց 1993 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ բնակչությանը դեռևս չփոխանցված գումարները վերահաշվարկել` հաշվի առնելով սույն կետի «ա» ենթակետով սահմանված մթերման գները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 24-ի «1993 թվականի բերքից հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 536 որոշումը:

3. Սույն որոշումը ուժի մեջ մտցնել 1993 թվականի դեկտեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ