ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 1993 թ. N 636
Քաղ. Երևան
ԵՐԿԱԹԳԾՈՎ ԲԵՌՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Երկաթգծով բեռների փոխադրման սակագների մասնակի փոփոխման մասին» N 499 որոշման, 1993 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության երկաթգծով բեռների փոխադրման գործող սակագները բարձրացնել`
ա) միջպետական հաղորդակցության ճանապարհներով բեռնափոխադրումներինը` 1,5 անգամ.
բ) տեղական հաղորդակցության ճանապարհներով բեռնափոխադրումներինը` 3 անգամ:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հաստատմանը ներկայացնել երկաթգծով ուղևորների փոխադրման գնացուցակի նախագիծը` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործակիցները:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |