ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1993 թ. N 593
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹԾԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Երևանի երկաթգծի հիվանդանոցը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել հիվանդանոցի ընդունում-հանձնումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հիվանդանոցի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանրապետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |