ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 562
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 1993 թ. N 562

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Լատվիական Հանրապետության ու Լիտվական Հանրապետության միջև 1993 թվականի հունիսի 15-ին և հունիսի 17-ին կնքված 1993 թվականի միջկառավարական առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրերը և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի NN 1 և 3 հավելվածներում 1993 թվականի հուլիսի 30-ին կատարված փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 9-ի «1993 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ներմուծվող նյութական ռեսուրսներով ապահովելու մասին» N 354 որոշման NN 1-9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են)։*)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

________________

*) Հավելվածները չեն բերվում: