ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» հուլիսի 2026 թ.

N 91-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի նվազագույն չափորոշիչները (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի)՝ համաձայն սույն հրամանի հավելված 1-ի և հավելված 2-ի։

2. Սահմանել, որ՝

1) սույն հրամանի հավելված 1-ով հաստատված նվազագույն չափորոշիչներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից և գործում են մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ հավելված 1-ի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխների, որոնք գործում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը․

2) սույն հրամանի հավելված 2-ով հաստատված նվազագույն չափորոշիչներն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հավելված 2-ի 9-18-րդ և 21-24-րդ աղյուսակների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

3. Սահմանել, որ՝

1) սույն հրամանի հավելված 1-ի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխներն ուժը կորցրած են ճանաչվում 2027 թվականի հունվարի 1-ից․

2) սույն հրամանի հավելված 1-ն ուժը կորցրած է ճանաչվում 2028 թվականի հունվարի 1-ից։

 

2026-07-31

 

 

Ա. Թորոսյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

հուլիսի «31»-ի N 91-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ԵՎ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ նաև` շուրջօրյա խնամքի կենտրոն), համայնքային փոքր տները (այսուհետ նաև` փոքր տուն), ցերեկային կենտրոնները պետք է ունենան ներքին կարգապահական կանոններ՝ պարտադիր շահառուների և աշխատակազմի համար։

2. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները պետք է հնարավորություն ընձեռեն տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց բնակության, ազատ տեղաշարժի և կենսագործունեության համար։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները շենքի կամ շինության օրենսդրությամբ սահմանված հաստատված նախագծային լուծումներն են՝ քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների նորմատիվ փաստաթղթերի պահանջների համախումբը (երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմաններ)։

3. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, իսկ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 4 անձ։ Անկողնային խնամք ստացող շահառուների սենյակներում կարող է միաժամանակ խնամք ստանալ մինչև 8 շահառու, եթե ապահովված է մեկ շահառուի հաշվով առնվազն 5 քառակուսի մետր անձնական տարածքի պահանջը։

4. Փոքր տան շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում՝ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ։

5. Շուրջօրյա խնամքի կենտրոնում յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, փոքր պահարանով և աթոռով, իսկ յուրաքանչյուր սենյակ՝ սեղանով, հանդերձապահարանով, սառնարանով և հեռուստացույցով։ Փոքր տանը յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, հանդերձապահարանով, փոքր պահարանով, սեղանով և աթոռով։ Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում սույն կետում նշված գույքը կարող է տրամադրվել մասամբ՝ կենտրոնի սոցիալական աշխատողի, հոգեբանի և հոգեբույժի համատեղ եզրակացությամբ հիմնավորված հակացուցումների առկայության դեպքում։

6. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար համապատասխան կաբինետներ՝ տեխնիկական և կադրային հագեցվածությամբ։

7. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ունենան լվացքատուն` կահավորված յուրաքանչյուր շահառուի հաշվարկով առնվազն 1 կգ հզորությամբ լվացքի մեքենաներով, ինչպես նաև լվացքը չորացնելու համար նախատեսված առանձին տարածք։ Որպես այլընտրանք՝ շահառուների անձնական և անկողնային սպիտակեղենի լվացման համար համապատասխան կազմակերպության հետ կարող է կնքվել խնամքի տրամադրման մասին պայմանագիր։

8. Փոքր տունն իր աշխատակազմի համար պետք է ունենա աշխատանքային պայմաններով ապահովված առնվազն մեկ սենյակ։

9. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր սենյակում կամ երկսենյակ բաժնում մեկական զուգարանակոնք, լվացարան և ցնցուղ։

10. Փոքր տունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր 4 շահառուին առնվազն մեկական զուգարանակոնքի, լվացարանի և ցնցուղի հաշվարկով։

11. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա սանհանգույց՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով երկուսը և ևս մեկը՝ աշխատակազմի համար։

12. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ապահովված լինեն խոհանոցով և ճաշասրահով` առավելագույնը երկու հերթով ճաշելու հաշվարկով։

13. Շուրջօրյա խնամքի կենտրոնը, ինչպես նաև փոքր տունը, շենքային պայմաններից ելնելով, յուրաքանչյուր հարկում կամ բաժանմունքում պետք է ունենան հանգստի սենյակներ կամ սրահներ՝ ապահովված բազկաթոռներով, բազմոցներով, սեղաններով, աթոռներով՝ առավելագույնը 15 շահառուի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար, սեղանի խաղերով և առնվազն մեկ հեռուստացույցով։ Մշակութային միջոցառումների կամ այլ հանդիսություններ կազմակերպելու համար պետք է լինի սրահ կամ սենյակ՝ ապահովված համապատասխան կահավորանքով և գույքով։

14. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա խոհանոց, հանգստի և զբաղվածության սենյակներ՝ հարմարավետ կահույքով՝ առավելագույնը 10 շահառուի միաժամանակյա հանգստի համար, զբաղվածության համար անհրաժեշտ տեխնիկայով, սեղանի խաղերով։

15. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա առանձնացված սենյակ` նոր ընդունված շահառուին առնվազն 3 օրացուցային օր առանձին պահելու և բժշկական զննության ենթարկելու նպատակով՝ առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսարանային բաժանմունքի պահանջներին համապատասխան։

16. Շուրջօրյա խնամքի կենտրոնի և փոքր տան շահառուներին բժշկական կազմակերպություններ տեղափոխելու, մշակութային միջոցառումներին մասնակից դարձնելու, էքսկուրսիաների կամ այլ նպատակների համար կազմակերպությունը տեղափոխումը պետք է ապահովի սեփական կամ վարձակալած տրանսպորտի միջոցով՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված։

17. Շուրջօրյա խնամքի կենտրոնում և փոքր տանը շահառուն պետք է ապահովված լինի հեռախոսակապով և ինտերնետով։

18. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի աշխատանքային և օժանդակ բոլոր տարածքներում հակահրդեհային ազդարարման սեղմակոճակները, տարհանման պլանները, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն շահառուին տեսանելի և հասանելի բարձրության վրա։

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

19. Շուրջօրյա խնամքի կենտրոններում հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար։ Անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) վարչական՝

ա. ընդհանուր ղեկավարում.

բ. իրավական խորհրդատվության տրամադրում.

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն.

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն.

ե. կադրային գործ.

2) սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում.

3) բժշկական՝

ա. բժշկական օգնության տրամադրում.

բ. բժշկական սպասարկման տրամադրում.

4) կենցաղային սպասարկում՝

ա. կենցաղային սպասարկում.

բ. սննդի կազմակերպում.

5) տեխնիկական սպասարկում՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ.

բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկում ու նորոգում.

գ. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանում և մաքրում։

20. Ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) աշխատանքային գործառույթների ապահովման, խնամքի տրամադրման համար անհրաժեշտ միջոցներով համալրում.

3) բարձր որակավորում ունեցող կադրերով համալրում.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, նրանց համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.

5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

6) իրականացված գործառույթների պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում.

8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

21. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով նշյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի մակերեսը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները և այլ պայմաններ՝ չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտով հաստատված ֆինանսական միջոցները։

22. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայությունները, ելնելով տրամադրման առանձնահատկություններից, կարող են մասամբ կամ ամբողջությամբ պատվիրակվել, սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են շուրջօրյա խնամքի կենտրոնին այնքանով, որքանով որ կենտրոնն ինքն է իրականացնում ծառայությունների կազմակերպումը։

23․ Լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ՝ ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, եթե նրանց կողմից տրամադրվող ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից։

24. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2

Տեղակալ՝ տնօրենի

1 հաստիքային միավոր՝ 101 և ավել շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 201 և ավել շահառուի դեպքում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ սույն հավելվածի 25-րդ կետի համաձայն

 

25. Տնօրենի տեղակալի լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղ, ինչպես նաև միևնույն կամ այլ բնակավայրում տարաբնույթ ծրագրի ծառայություն մատուցելու դեպքում։ Որպես առանձնացված մասնաճյուղ կարող են հանդես գալ նաև փոքր տները. Այդ դեպքում լրացուցիչ հաստիքային միավորը նախատեսվում է ոչ պակաս, քան 2, և ոչ ավել, քան 4 փոքր տների համար՝ միասին վերցված։

26. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքային միավորները պետք է լինեն ամբողջական՝ մեկ աշխատողի հաշվարկով մեկ հաստիքից ոչ պակաս և ոչ ավել։

27. Իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է՝

1) համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) շահառուին իրավական խորհրդատվության և օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության ՝ նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.

3) շուրջօրյա խնամքի կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում.

4) պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

28. Իրավական խորհրդատվության համար նախատեսվում է հետևյալ հաստիքային միավորը.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

 

29. Իրավաբանական օգնության տրամադրումը, ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն։

30. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.

4) գնումների գործընթացի կազմակերպում.

5) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

6) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.

7) հաշվետվությունների կազմում և ներկայացում.

8) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում.

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

31. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Գլխավոր
հաշվապահ

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

2

Հաշվապահ

2 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

3 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

3

Գնումների
մասնագետ

1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

մինչև 2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

 

32. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար ծառայության տրամադրումը կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն։

33. Գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝

1) տնօրենի, տնօրենի տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, միջոցառումների արձանագրությունների ձևակերպում.

2) շրջանառվող փաստաթղթերի ձևակերպում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում.

3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի շահագործում.

4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում աշխատողին կամ շահառուին.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

34. Գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Գործավար

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում՝ սույն հավելվածի 37-րդ կետի համաձայն

2

1 հաստիքային միավոր՝ 101 և ավել շահառուի դեպքում

3

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության դեպքում

 

35. Կադրային գործը նախատեսում է՝

1) անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.

2) հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում.

3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում.

4) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում.

5) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում, վերապատրաստման աշխատանքների կազմակերպում.

6) արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

36. Կադրային գործի համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Անձնակազմի կառավարման մասնագետ

0.5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում՝ սույն հավելվածի 37-րդ կետի համաձայն

2

1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում

3

2 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի դեպքում

 

37. Մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում կադրային գործը կարող է կազմակերպվել գործավարի կողմից։

38. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթացի կազմակերպում.

2) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր եռամսյակ վերագնահատում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում.

3) շահառուին նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում.

4) շահառուի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում.

5) շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում.

6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.

7) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.

8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ.

9) սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում.

10) մշակութային, մարզական միջոցառումների անցկացում և ազատ ժամանցի կազմակերպում․

11) շահառուների՝ թերապիայում ընդգրկում, նրանց ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.

12) շահառուների մարմնակրթության ապահովում.

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

39. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով

2

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով

3

Աշխատանքային թերապիայի/արտթերապիայի մասնագետ կամ խմբավար

1 հաստիքային միավոր՝ թերապիայի կարիք ունեցող յուրաքանչյուր 40 շահառուի հաշվարկով

4

Հրահանգիչ
մարմնակրթության

0.5 հաստիքային միավոր՝ 101 և ավել շահառուի դեպքում

0.5 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության դեպքում

5

Գրադարանավար

0.5 հաստիքային միավոր՝ 201-400 շահառուի դեպքում

1 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

 

40. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն։

41. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի տրամադրում (բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի).

2) շահառուների պարբերական բժշկական զննություն.

3) անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ շահառուի՝ սահմանված ժամկետներում անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու գործընթացին աջակցություն՝ ուղեգրման և անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.

4) շահառուին նախատեսված դեղերի տրամադրում, ըստ անհրաժեշտության՝ բժշկական այլ հաստատություններ ուղեգրում և այնտեղ շահառուի գտնվելու ժամանակահատվածում խնամքի իրականացում.

5) շահառուի առողջության վրա թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, այս առնչությամբ խորհրդատվության տրամադրում.

6) շահառուի՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման կազմակերպում.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

42. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Պետ՝ բժշկական ծառայության

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 101 և ավել շահառուի դեպքում՝ մասնագիտացված խնամքի կենտրոնի համար

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 201 և ավել շահառուի դեպքում՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնի համար

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում

2

Ավագ բուժաշխատող (բժիշկ
ըստ մասնագիտացումների)

1 հաստիքային միավոր՝ 50-70 շահառուի հաշվարկով

3

Ավագ բուժաշխատող (բժիշկ
ըստ մասնագիտացումների)

1 շուրջօրյա հերթափոխ միայն մասնագիտացված խնամքի կենտրոնի համար՝ 250 և ավել շահառուի դեպքում

4

Միջին բուժաշխատող
(ավագ բուժքույր)

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 101 և ավել շահառուի դեպքում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում

5

Միջին բուժաշխատող (բուժքույր ըստ
մասնագիտացումների)

1 շուրջօրյա հերթափոխ և 1 հաստիքային միավոր մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավել, քան 55 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում

1 շուրջօրյա հերթափոխ և 1 հաստիքային միավոր մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավել, քան 40 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

6

Միջին բուժաշխատող (բուժքույր ըստ
մասնագիտացումների)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 100 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում

1 հաստիքային միավոր ՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

7

Կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների)

2 շուրջօրյա հերթափոխ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավել, քան 55 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում

2 շուրջօրյա հերթափոխ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավել, քան 40 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

8

Կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների՝ միայն անկողնային բաժանմունքում)

2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավել, քան 55 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում

2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավել, քան 40 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

9

Կրտսեր բուժաշխատող (հսկիչ՝ բաժանմունքի)

1 հաստիքային միավոր երկու բաժանմունքի համար՝ յուրաքանչյուր բաժանմունքում ոչ պակաս, քան 35, ոչ ավել, քան 40 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

10

Որակի ապահովման պատասխանատու

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը

 

43. Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորների շրջանակում, ելնելով շուրջօրյա խնամքի կենտրոնի կարիքներից, սահմանվում են առանձին մասնագիտացումների գծով հաստիքային միավորներ՝ համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման պայմանով, ինչպես նաև՝ ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր։ Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորների շրջանակում սահմանվում է նաև հոգեբույժի հաստիք՝ առնվազն 1 հաստիքային միավոր 150 շահառուի հաշվարկով՝ միայն մասնագիտացված խնամքի կենտրոնում։

44. Բժշկական պարտադիր զննության ենթակա աշխատողների ցանկը, ինչպես նաև պարտադիր բժշկական զննության հաճախականությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ։

45. Կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում.

2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում.

3) կոշիկների նորոգում.

4) շահառուներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում.

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

46. Կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Լվացող-արդուկող

1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

3 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում

5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

մինչև 9 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

2

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251-400 շահառուի դեպքում

մինչև 3 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

3

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251-400 շահառուի դեպքում

մինչև 3 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

4

Կոշկակար

1 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

 

47. Կոշկակարի կողմից տրամադրվող ծառայությունները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն։

48. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝

1) սննդի տրամադրում.

2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.

3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և պատրաստում.

4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի տրամադրման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում.

5) սնվելու ժամանակ շահառուների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).

6) ճաշարանին առնչվող աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում.

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

49. Սննդի կազմակերպման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ 101 և ավել շահառուի դեպքում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում

2

Խոհարար

1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում

5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

մինչև 7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

մինչև 9 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

3

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

6 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում

8 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

10 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

12 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

2 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության դեպքում

 

50. Սննդի կազմակերպումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն։

51. Նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում.

3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.

4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.

5) նյութատեխնիկական միջոցների՝ տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում.

6) պահեստային աշխատանքների իրականացում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում.

7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների ձևակերպում.

8) շահառուների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում.

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

52. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

2

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

3

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավել, քան 4 հաստիքային միավոր

4

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

մինչև 3 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

5

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում

 

53. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում.

2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.

3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.

4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

54. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

2

Էլեկտրիկ
Սանտեխնիկ
Հյուսն
Փականագործ
Ներկարար

1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

3 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում

5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

մինչև 9 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

3

Հնոցապան

կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

4

Մասնագետ` ջեռուցման համակարգի
սպասարկման

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ ջեռուցման ավտոնոմ համակարգի դեպքում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում

 

55. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում պահակային ծառայության իրականացում.

3) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.

4) սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում.

5) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում.

6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում.

7) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.

8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

56. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

2

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար, ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ. մ տարածքի մաքրման համար

3

Այգեպան

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ. մ մակերեսով այգու առկայության դեպքում

1 հաստիքային միավոր՝ 5000 քառ. մ և ավել մակերեսով այգու առկայության դեպքում

4

Սպասարկող՝ վերելակի

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ վերելակի առկայության դեպքում

 

57. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների տրամադրումը կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն։

 

3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

58. Փոքր տունը համայնքահեն ծառայություն է, որը կարող է գործել պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ, պետություն-համայնք-հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ՝ դրամաշնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա։

59. Փոքր տան նպատակն է նոր մոտեցմամբ ծառայությունների կազմակերպման ու տրամադրման միջոցով հաշմանդամության հիմքով խտրականության բացառումը կյանքի բոլոր ոլորտներում, շահառուների սոցիալ-հոգեբանական վիճակի, առողջության վերականգնումը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության ու սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը, հաստատությունից դուրս անկախ կյանքի և համայնքի այլ անձանց հետ համահավասար սոցիալական ներառման իրավունքի իրացումը։

60. Փոքր տան մաքրության աշխատանքները կատարում են շահառուները, միայն իրենց համաձայնության դեպքում՝ աշխատակազմի օժանդակությամբ և ուղղորդմամբ, շահառուները նաև կատարում են գնումներ, պատրաստում առօրյա սնունդ և այլն։ Նրանց ցանկությամբ կարող են կատարվել նաև կենցաղային բնույթի այլ աշխատանքներ, ինչպես նաև, ելնելով տվյալ համայնքում առկա հնարավորություններից, աշխատանքային զբաղվածության որևէ տեսակով ապահովում։ Փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուի որոշումների կայացմանը և օգնում դրանք իրականացնել։ Շահառուները մասնակցում են համայնքում և դրանից դուրս կազմակերպվող տարբեր մշակութային, սպորտային, ժամանցային և այլ միջոցառումների։

61. Փոքր տանը շահառուին տրամադրվում են հետևյալ ծառայությունները.

1) ընդհանուր ղեկավարում և կացարանով ապահովում՝ անհրաժեշտ իրերով և կահույքով կահավորված սենյակներում.

2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում՝ շահառուի սոցիալական խնդիրների լուծման նպատակով ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհրդատվության և աջակցության տրամադրում, հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում.

3) կենցաղային սպասարկում՝ աջակցություն շահառուի առօրյա հոգսերի լուծմանը, ըստ անհրաժեշտության՝ խնամքի, բնակության վայրի մաքրության, անձնական հիգիենայի պահպանման, լոգանքի, շահառուի անձնական միջոցներով գնումներ կատարելու գործում, ուղեկցում զբոսանքի և այլն։

62. Ընդհանուր ղեկավարումն ու կացարանով ապահովումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) աշխատանքային գործառույթների ապահովման և խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման նպատակով անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով և անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

3) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, աշխատանքային պայմանների ապահովում.

4) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.

5) քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքների կազմակերպում.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

7) հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

8) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.

9) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.

10) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.

11) հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացում.

12) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում.

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

63. Ընդհանուր ղեկավարումն ու կացարանով ապահովումը նախատեսում են հետևյալ հաստիքային միավորները՝

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Տնօրեն կամ տնօրենի տեղակալ

1 հաստիքային միավոր

 

64. Ընդհանուր ղեկավարումը կազմակերպվում է տնօրենի կողմից, եթե փոքր տունն առանձին կազմակերպություն է, կամ տնօրենի տեղակալի կողմից, եթե փոքր տունն այլ կազմակերպության մասնաճյուղ է, որի դեպքում տեղակալի լրացուցիչ հաստիք է նախատեսվում ոչ պակաս, քան 2, և ոչ ավելի, քան 4 փոքր տների համար՝ միասին վերցված։

65. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝

1) շահառուի սոցիալական կարիքների գնահատում, սոցիալական գործի վարում.

2) շահառուի սոցիալական վերականգնման ծրագրով համապատասխան միջոցառումների իրականացում.

3) շահառուին խորհրդատվական օգնության տրամադրում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, իրավական օգնության տրամադրման ապահովում.

4) շահառուին դժվարությունները հաղթահարելու և ինքնասպասարկումը, կենցաղավարման հմտությունները զարգացնելու կարողությունների բացահայտում, տեղեկատվության տրամադրում, հաղորդակցության ապահովում.

5) շահառուների ներգրավում տարբեր մշակութային, արվեստների և արհեստագործական խմբակներում՝ ըստ իրենց նախասիրությունների.

6) շահառուների աշխատանքային թերապիայի կազմակերպում և իրականացում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.

7) շահառուի սոցիալական կապերի վերականգնման և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, հարկ եղած դեպքում նաև՝ իր ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելուն միտված աշխատանքների իրականացում. շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում.

8) Ըստ անհրաժեշտության շահառուին հոգեբանական օգնության տրամադրման ապահովում՝ անհատական և խմբային վերապատրաստումների միջոցով, իսկ թեթև մտավոր խնդիրներ ունեցող շահառուների դեպքում նաև՝ հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ.

9) շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում, հոգեկան առողջության ինքնավերահսկման հմտությունները ձևավորելու, կոնֆլիկտային, սթրեսային և ճգնաժամային իրավիճակների հաղթահարման աշխատանքների իրականացում.

10) ըստ անհրաժեշտության՝ շահառուին աջակցություն կենսաթոշակների նշանակման, ստացման, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպման կամ հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման աջակցություն, այդ թվում՝ անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովման հետ կապված հարցերում.

11) շահառուների ժամանցի և հանգստի կազմակերպման աշխատանքների մասնակցություն, տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաների կազմակերպում՝ հաշվի առնելով շահառուների նախասիրությունները, պահանջմունքները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը, ինչպես նաև շահառուների կողմից մարզամշակութային խմբակների ստեղծման օժանդակում և խրախուսում.

12) շահառուի սոցիալական հմտությունների, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելու և հասարակության կյանքում իր արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու աշխատանքների կազմակերպում և իրականացում.

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

66. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները՝

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Սոցիալական
աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր փոքր տան հաշվարկով

2

Մասնագետ` աշխատանքային
թերապիայի

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր փոքր տան հաշվարկով

 

67. Կենցաղային սպասարկումը նախատեսում է՝

1) շահառուի անձնական և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցություն.

2) շահառուին անհրաժեշտ դեղեր ստանալու, ինքնասպասարկման հետ կապված այլ հարցեր լուծելու գործում օժանդակություն.

3) շահառուի լոգանքի կազմակերպում և հագուստի,սպիտակեղենի ու անկողնային պարագաների փոխում՝ կանոններով սահմանված պարբերականությամբ և օրվա ռեժիմին համապատասխան, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ.

4) շահառուներին սննդի կազմակերպման, տան մաքրության ապահովման, սանիտարահիգիենիկ պայմանների, սպասքը հավաքելու և լվանալու գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նկատմամբ հսկողություն.

5) շահառուի ընդհանուր առողջական վիճակին հետևում, մարզական, մշակութային միջոցառումների, էքսկուրսիաների կազմակերպման մասնակցություն, ինքնօգնության խմբերի, տարաբնույթ խմբակների ստեղծման աջակցություն.

6) փոքր տան համար անհրաժեշտ արդյունաբերական ապրանքների, մթերքի և դեղերի գնման գործընթացին մասնակցություն, շահառուների հագուստի քիմմաքրման, կոշիկների նորոգման հետ կապված աշխատանքների կազմակերպում.

7) փոքր տան ճաշացանկի կազմում և սննդի կազմակերպման համար գնման ենթակա անհրաժեշտ մթերացանկի կազմում, շահառուներին տրամադրում.

8) տարբեր ճաշատեսակների, սառը և տաք նախուտեստների և ուտեստների, խմորեղենի, ոչ ոգելից խմիչքների և այլ խոհարարական արտադրանքի պատրաստում.

9) տնտեսության ինքնուրույն վարման, սպասքը ճիշտ տեղադրելու, հավաքելու և լվանալու հմտությունների ուսուցանում, սպասքի հավաքում և լվացում

10) շահառուների կողմից խոհանոցում կատարվող աշխատանքների համակարգում և աջակցում՝ այդ աշխատանքների իրականացման ընթացքում.

11) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

68. Կենցաղային սպասարկման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները՝

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1

Սոցիալական սպասարկող

2 հաստիքային միավոր՝ ընդհանուր տիպի փոքր տան համար 1 շուրջօրյա հերթափոխ՝ մասնագիտացված փոքր տան համար

 

69. Շահառուների կենցաղային սպասարկումն իրականացնող սոցիալական սպասարկողները ենթակա են պարբերական բժշկական զննության՝ համաձայն ցանկի 9-րդ կետի:

70. Փոքր տան շահառուին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է համայնքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հոգեբուժական օգնություն տրամադրում և շահառուների նկատմամբ դիսպանսեր հսկողություն է իրականացնում փոքր տան գտնվելու վայրի համապատասխան բժշկական կազմակերպության հոգեբույժը` պայմանագրային հիմունքներով։

71. Մեկ համայնքում կարող է լինել ոչ ավելի, քան երեք փոքր տուն։ Միևնույն հասցեում գտնվող երկու կամ երեք փոքր տների՝ սույն հավելվածի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես նաև սույն հավելվածի 63-րդ և 66-րդ կետերում նշված հաստիքային միավորները կարող են չկրկնվել, լինել ընդհանուր։

72. Սույն հավելվածով սահմանված մասնագետների հաստիքային միավորներից զատ, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, լիազորած մարմնի հետ կնքվող խնամքի տրամադրման մասին պայմանագրով կարող են սահմանվել նաև լրացուցիչ հաստիքային միավորներ։

 

4. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ, ԸՍՏ ԽՄԲԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

73. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող շահառուները, համաձայն օրենսդրության, ընդգրկվում են երկու խմբում՝ Ա և Բ, որոնք դասակարգվում են հետևյալ կերպ՝

 

հ/հ

Գործողություններ

Ա խումբ

Բ խումբ

1.

ինքնասպասարկման ապահովման ունակություն

ինքնուրույն անկարող է, կամ կարող է հատուկ միջոցների, սարքերի ու հարմարությունների միջոցով

մասամբ կարող է, կամ կատարում է ինքնուրույն, սակայն դժվարությամբ

2.

ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն

3.

ուսումնառության կարողություն

4.

աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն

5.

կողմնորոշվելու կարողություն

6.

հաղորդակցվելու կարողություն

7.

սեփական վարքը հսկելու կարողություն

 

1) սույն կետում նշված գործողություններից առնվազն երեքն ինքնուրույն կատարել չկարողանալու դեպքում շահառուն կընդգրկվի տնային պայմաններում խնամքի «Ա» խմբում՝ սույն հավելվածի 75-րդ կետում սահմանված հաճախականությամբ.

2) սույն կետում նշված գործողություններից առնվազն երեքը մասամբ ինքնուրույն կատարելու դեպքում շահառուն կընդգրկվի տնային պայմաններում խնամքի «Բ» խմբում՝ սույն հավելվածի 75-րդ կետում սահմանված հաճախականությամբ։

74. Տնային պայմաններում ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ սույն հավելվածի 75-րդ կետում սահմանված հաճախականությամբ, շահառուի սոցիալական կարիքին և սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան՝ հետևյալ ծառայությունների տեսքով`

1) կենցաղային սպասարկում՝ սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում, բնակարանի մաքրում, լոգանքի կազմակերպում, գնումների իրականացում, կոմունալ վարձավճարների մուծում, սննդի կազմակերպում, սննդի կազմակերպման ծառայություն տրամադրող ճաշարանից կերակրի տուն բերում, անհրաժեշտության դեպքում՝ կերակրում, լրացուցիչ գործառույթներ՝ սոցիալական աշխատողի և բուժքրոջ ցուցումով.

2) բժշկական օգնություն և սպասարկում, բուժքրոջ կողմից բժշկի նշանակումների կատարում (ներարկում, դեղերի տրամադրում և այլն՝ հաշվի առնելով այն պարտադիր պայմանը, որ աշխատողները ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 3-րդ կետի), ըստ անհրաժեշտության` բժշկի կանչի գրանցում, սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, աջակցում դրանցում խնամքի իրականացմանը, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպում, մասնագիտացված խնամքի տրամադրման դեպքում նաև՝ հոգեբույժի շաբաթական առնվազն մեկ այց.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ եռամսյակն առնվազն մեկ անգամ, շահառուի սոցիալական կարիքի կրկնակի գնահատման դեպքում՝ ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, մասնագիտացված խնամքի տրամադրման դեպքում նաև՝ հոգեբանի ծառայություն անհատական վերապատրաստումների միջոցով՝ ուղղված շահառուին կամ ընտանիքի անդամներին.

4) խորհրդատվական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում, մասնագիտացված խնամքի տրամադրման դեպքում նաև՝ խորհրդատվություն շահառուին կամ ընտանիքի անդամներին։

75. Տնային պայմաններում խնամքի տրամադրման ձևաչափը պայմանավորված է շահառուի՝ Ա կամ Բ խմբում ընդգրկվածության հանգամանքից`

 

հ/հ

Հաստիքը

Շահառուների խմբերին ծառայությունների տրամադրման հաճախականություն

Ա խումբ

Բ խումբ

1.

Սոցիալական աշխատող

Ամսական առնվազն 2 անգամ և ըստ անհրաժեշտության

2.

Հոգեբան

Ամսական առնվազն 8 ժամ անգամ և ըստ անհրաժեշտության՝ միայն մասնագիտացված խնամքի համար

3.

Միջին բուժաշխատող (բուժքույր)

Շաբաթական առնվազն
2 անգամ՝
1 ժամով և ըստ
անհրաժեշտության

Շաբաթական առնվազն
1 անգամ՝
1 ժամով և ըստ
անհրաժեշտության

4.

Սոցիալական սպասարկող

Օրական 2 անգամ՝
1-ական ժամով կամ 1 անգամ՝
2 ժամով և ըստ
անհրաժեշտության

Շաբաթական առնվազն
2 անգամ՝
1-ական ժամով կամ 1 անգամ՝
2 ժամով և ըստ անհրաժեշտության

 

76. Տնային պայմաններում խնամքի տրամադրման համար սահմանված են մասնագետների հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր առավելագույնը 50 շահառուի հաշվարկով

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր առավելագույնը 20 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի համար

3.

Միջին բուժաշխատող (բուժքույր)

1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով

4.

Սոցիալական սպասարկող

1 հաստիքային միավոր առավելագույնը 12 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար

1 հաստիքային միավոր առավելագույնը 10 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի համար

 

5. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

77. Ցերեկային կենտրոններն ունեն տարբեր ուղղվածություն` կախված շահառուների կարգավիճակից, կենտրոնի առաքելությունից և տրամադրվող խնամքի բնույթից (մարզամշակութային, առողջ ապրելակերպի, զբաղվածության, խնամքի, միջսերնդային, վերականգնողական, սոցիալական ներառման և այլն)։

78. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրվում է աշխատանքային օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, շահառուի սոցիալական կարիքին և սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան՝ հետևյալ ծառայությունների տեսքով`

1) սննդի կազմակերպում՝ սույն հավելվածի 6-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան՝ ծառայությունների տրամադրման ընթացքում սննդային ընդմիջման տեսքով.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ ամսական առնվազն մեկ անգամ, շահառուների հետաքրքրությունների և ցանկությամբ ձևավորված առնվազն երկու խմբակի ստեղծում՝ յուրաքանչյուրի պարապմունքները շաբաթական առնվազն մեկ անգամ, շահառուի կարիքների կրկնակի գնահատման դեպքում՝ ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ հետաքրքրությունների և կարողությունների գնահատման հիման վրա շահառուներին համապատասխան խմբակներում ներգրավելու նպատակով, արվեստի միջոցով թերապիա, մասնագիտացված խնամքի տրամադրման դեպքում նաև՝ օկուպացիոն (շտկիչ վարժանքներով) թերապիա, կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ, մասնագիտական կողմնորոշում, հոգեբանի ծառայություն անհատական վերապատրաստումների միջոցով՝ ուղղված շահառուին կամ ընտանիքի անդամներին.

3) իրավական խորհրդատվություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում, մասնագիտացված խնամքի տրամադրման դեպքում նաև՝ խորհրդատվություն շահառուին կամ ընտանիքի անդամներին.

4) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում սոցիալական աշխատողի կողմից, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում, սոցիալական ներառմանը, անկախ կյանքի, այդ թվում՝ համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումներ (ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման, տեղաշարժման, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ և այլն)։

79. Ցերեկային կենտրոնում սահմանված են մասնագետների հետևյալ հաստիքային միավորները.

 

հ/հ

Հաստիքը

Չափորոշիչը

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 շահառուի
հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար

1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի
հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի համար

2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի
հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի համար

3.

Խմբավար

1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի
հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար

3 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի
հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի համար

4.

Հավաքարար

1 հաստիքային միավոր առավելագույնը 50 շահառուի
հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար

1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի
հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի համար

 

6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

80. Ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոններում շահառուների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2100 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

81. Ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոններում հատկացվող սննդամթերքի օրական չափորոշիչները.

 

NN
ը/կ

Սննդամթերքի անվանումը

Չափման
միավորը

Օրական օգտագործման
չափը (գրամներով)

Էներգետիկ
արժեքը
(կկալ)

1.

Հաց` ցորենի

գրամ

300

699

2.

Հաց` 2-րդ տեսակի

գրամ

200

466

3.

Մակարոնեղեն

գրամ

30

99.6

4.

Ձավարեղեն

գրամ

50

142.0

5.

Կարտոֆիլ

գրամ

200

166

6.

Բանջարեղեն և այլ կանաչեղեն

գրամ

300

91.5

7.

Սոխ

գրամ

50

17.5

8.

Տոմատի մածուկ

գրամ

5

0.7

9.

Պանիր

գրամ

30

78

10.

Շաքարավազ

գրամ

60

225

11.

Կարագ

գրամ

20

37.4

12.

Յուղ կամ ձեթ

գրամ

40

347.5

13.

Սուրճ

գրամ

2

 

14.

Աղ

գրամ

15

 

15.

Մսամթերք

գրամ

140

261.8

16.

Ձկնեղեն

գրամ

60

86.4

17.

Կաթ կամ կաթի փոշի

միլիգրամ

200

122

18.

Մածուն

գրամ

150

90

19.

Թթվասեր

գրամ

30

78

20.

Կաթնաշոռ

գրամ

50

78

21.

Ձու

հատ

0.5

78.5

22.

Թեյ

գրամ

2

 

23.

Մեղր

գրամ

5

15.75

24.

Մուրաբա, ջեմ

գրամ

20

 

25.

Միրգ

գրամ

200

92

26.

Հյութ

գրամ

100

 

27.

Ալյուր

գրամ

25

81.7

28.

Հրուշակեղեն

գրամ

50

82. Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոններում շահառուների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2200 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ:

83. Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոններում հատկացվող սննդամթերքի օրական չափորոշիչները.

 

N

Սննդամթերքի անվանումը

Չափի
միավորը

Օրական օգտագործման
չափը (գրամներով)

Էներգետիկ
արժեքը
(կկալ)

1.

Հաց` ցորենի

գրամ

400

932

2.

Հաց` 2-րդ տեսակի

գրամ

200

466

3.

Մակարոնեղեն

գրամ

60

116.2

4.

Ձավարեղեն

գրամ

60

170.4

5.

Կարտոֆիլ

գրամ

400

332

6.

Բանջարեղեն և այլ կանաչեղեն

գրամ

350

106.7

7.

Սոխ

գրամ

50

17.5

8.

Տոմատի մածուկ

գրամ

5

0.7

9.

Պանիր

գրամ

40

78

10.

Շաքարավազ

գրամ

40

150

11.

Կարագ

գրամ

20

37.4

12.

Յուղ կամ ձեթ

գրամ

40

347.5

13.

Սուրճ

գրամ

1

 

14.

Աղ

գրամ

15

 

15.

Մսամթերք

գրամ

140

261.8

16.

Ձկնեղեն

գրամ

60

86.4

17.

Կաթ կամ կաթի փոշի

միլիգրամ

200

122

18.

Մածուն

գրամ

150

90

19.

Թթվասեր

գրամ

30

78

20.

Կաթնաշոռ

գրամ

50

78

21.

Ձու

հատ

0.5

78.5

22.

Թեյ

գրամ

2

 

23.

Մեղր

գրամ

10

31.5

24.

Մուրաբա, ջեմ

գրամ

20

 

25.

Միրգ

գրամ

200

92

26.

Հյութ

գրամ

100

 

27

Ալյուր

գրամ

25

81.7

28.

Հրուշակեղեն

գրամ

50

 

7. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

84. Սույն գլխով սահմանված սննդամթերքի տեսակներից յուրաքանչյուրի տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք*Օ բանաձևով, որտեղ Ը-ն ցերեկային կենտրոնի համար անհրաժեշտ սննդամթերքի տվյալ տեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` տվյալ կազմակերպության շահառուների պլանային թիվը, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված օրական չափաբաժինը, իսկ Օ-ն՝ տվյալ տարվա աշխատանքային օրերի թիվը։ Միաժամանակ, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ինչպես ցերեկային կենտրոնի կողմից, այնպես էլ պատվիրակման կամ գնման միջոցով։ Անկախ վերոհիշյալ հանգամանքից, շահառուին հատկացվող սննդամթերքի բազմազանությունը սահմանվում է սույն կետով, այն է՝

 

հ/հ

Սննդամթերքի անվանում

Օրական չափաբաժին (գրամներով)՝ զտաքաշ՝ բացառությամբ սննդամթերքի նշված տեսակների

1.

հաց

150

2.

հանքային ջուր կամ հյութ (հաշվարկը՝ միլիլիտրով)

100

3.

բանջարեղեն

60

4.

հրուշակեղեն

50

5.

երշիկ

50

6.

պանիր

40

7.

շաքարավազ

40

8.

կարագ

30

9.

ջեմ կամ մուրաբա

25

10.

սուրճ կամ թեյ

5

 

8. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

85. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների չափորոշիչները կիրառելի են բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և մասնագիտացված հաստատություններում խնամվող անձանց համար՝ տարանջատված ըստ խնամվող անձանց սեռի.

 

N

Գույքի անվանումը

Չափման
միավորը

Քանակը` մեկ
խնամվողի
հաշվարկով

Օգտագործման
ժամկետը`
տարիներով

1

2

3

4

5

 

Կանանց հագուստ և ներքին սպիտակեղեն

     

1.

Ձմեռային վերարկու կամ մուշտակ

հատ

1

6

2.

Աշնանային վերարկու, անձրևանոց, բաճկոն

հատ

1

5

3.

Շրջազգեստ, խալաթ, կիսաշրջազգեստ
և սվիտեր (բամբակյա)

հատ

1

2

4.

Շրջազգեստ (բրդյա)

հատ

1

3

5.

Տաք սվիտեր կամ ժակետ

հատ

1

2

6.

Ներքին սպիտակեղեն

զույգ

2

1

7.

Գլխաշոր կամ գլխարկ (բրդյա)

հատ

1

2

8.

Գլխաշոր (բամբակյա)

հատ

1

1

9.

Ձեռնոց (բրդյա)

զույգ

1

1

10.

Կիսագուլպա

զույգ

4

1

11.

Գուլպա

զույգ

4

1

12.

Թաշկինակ

հատ

4

1

13.

Գոտի (բամբակյա)

հատ

1

2

 

Տղամարդու հագուստ և ներքին սպիտակեղեն

     

14.

Ձմեռային վերարկու կամ մուշտակ

հատ

1

6

15.

Աշնանային վերարկու, անձրևանոց, բաճկոն

հատ

1

5

16.

Կոստյում` բրդյա

հատ

1

3

17.

Կոստյում` բամբակյա

հատ

1

2

18.

Անդրավարտիք (բամբակյա)

հատ

2

1

19.

Բամբակյա վերնաշապիկ

հատ

2

1

20.

Տաք սվիտեր (բրդյա)

հատ

1

2

21.

Ներքին սպիտակեղեն

զույգ

4

1

22.

Ձմեռային գլխարկ

հատ

1

3

23.

Ձեռնոց (բրդյա)

զույգ

1

1

24.

Կիսագուլպա (բրդյա)

զույգ

4

1

25.

Կիսագուլպա (բամբակյա)

զույգ

4

1

26.

Փողկապ

հատ

1

4

27.

Թաշկինակ

հատ

4

1

28.

Գոտի

հատ

1

4

 

Կանացի և տղամարդու կոշկեղեն

     

29.

Ձմեռային կոշիկ

զույգ

1

2

30.

Ամառային կոշիկ

զույգ

1

1

31.

Հողաթափ

զույգ

2

1

 

Անկողնային պարագա

     

32.

Սավան

հատ

2

1

33.

Ծրար

հատ

2

1

34.

Բարձի երես

հատ

2

1

35.

Վերմակ (բրդյա)

հատ

1

6

36.

Վերմակ (կիսաբրդյա)

հատ

1

5

37.

Անկողնու ծածկոց

հատ

1

8

38.

Ներքնակ

հատ

1

5

39.

Բարձ

հատ

1

5

40.

Բժշկական պոլիէթիլենային թաղանթ

մետր

0,5

1

9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

86. Սույն գլխով սահմանված սանիտարահիգիենիկ պարագաների և մաքրիչ նյութերի չափորոշիչները կիրառելի են բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և մասնագիտացված հաստատություններում խնամվող անձանց համար.

 

 

Տարեկան պահանջվող քանակը 1 խնամվողի հաշվով

 

N

Մաքրիչ, հիգենիկ նյութերի անվանումները

Չափի միավորը

Քանակը

1

Ատամի խոզանակ

հատ

2

2

Ատամի մածուկ

հատ

6

3

Զուգարանի թուղթ

հատ

24

4

Լվացվելու/լոգանքի/ օճառ

հատ

18

5

Տնտեսական օճառ

հատ

6

6

Քիսա լոգանքի

հատ

1

7

Սպունգ լոգանքի

հատ

2

8

Սպունգ աման լվանալու

հատ

12

9

Սպունգի սպիրալ

հատ

12

10

Լվացքի ձեռնոց

ցույց.

5

11

Աման լվացող հեղուկ

լիտր

2.5

12

Մաքրող փոշի /ռախշա/

կգ

0,5

13

ժավել

լիտր

5

14

Քլորամին

կգ

1.5

15

Լվացքի փոշի ավտոմատ լվացքի մեքենաների համար

Կգ

6

16

Լվացքի փոշի ձեռքով լվացվող մեքենաների համար

Կգ

4

17

Անձեռոցիկ

տուփ

12

18

Սանր

հատ

1

19

Հատակի խոզանակ

հատ

0.1

20

Հատակի փայտ

հատ

0.1

21

Ավել սենյակի

հատ

2

22

Ավել բակի

հատ

0,5

23

Հոտազերծիչ /օդը թարմացնող, միջատասպան/

հատ

1

24

Միջատասպան

հատ

0.1

 

1 տղամարդու հաշվով տարեկան

 

 

25

Սափրվելու մեկանգամյա ածելի

հատ

48

26

Սափրվելու մածուկ

հատ

6

27

Սափրվելու խոզանակ

հատ

2

 

Անկողնային հիվանդների առկայության դեպքում

 

 

28

Տակդիր /փամփերս/

հատ

730

 

10. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՊԱՍՔԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

87. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թիվը՝ բաժանած քսանհինգի, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը։ Ընդհանուր քանակը ոչ ամբողջական լինելու դեպքում՝ կլորացումը դեպի վեր։

 

հ/հ

Պարագայի կամ նյութի անվանում

Չափի
միավոր

Քանակ` 25
շահառուի
հաշվարկով

1.

անձեռոցիկ

տուփ

300

2.

զուգարանի թուղթ

հատ

300

3.

հեղուկ օճառ՝ լվացվելու

լիտր

12

4.

ձեռքի թղթե սրբիչ

հատ

24

Ընդհանուր օգտագործման համար

5.

աղբառիչ

հատ

3

6.

աման լվացող հեղուկ

լիտր

100

7.

ապակյա սափոր

հատ

5

8.

ավել

հատ

36

9.

ափսե դեսերտի

հատ

5

10.

ափսե ճաշի

հատ

5

11.

դանակ

հատ

5

12.

թեյի բաժակ

հատ

5

13.

թեյի գդալ

հատ

5

14.

խողովակներ մաքրող միջոց

լիտր

1

15.

համեմունքների տարաներ

հատ

5

16.

հյութի բաժակ

հատ

5

17.

հոտազերծիչ

հատ

2

18.

ճաշի գդալ

հատ

5

19.

մաքրող կտորներ

հատ

48

20.

մաքրող փոշի

կգ

6

21.

միջատասպան

հատ

1

22.

շաքարավազի տարա

հատ

5

23.

պատառաքաղ

հատ

5

24.

ռետինե ձեռնոց

զույգ

36

25.

սանհանգույց մաքրող խոզանակ

հատ

1

26.

սանհանգույց մաքրող հեղուկ

լիտր

100

27.

սեղանի սփռոց

հատ

2

28.

սուրճի բաժակ՝ ափսեով

հատ

5

29.

սպունգ աման լվանալու

հատ

18

30.

սպունգի սպիրալ

հատ

18

31.

սրբիչ

հատ

2

32.

քլորամին կամ այլ ախտահանիչ նյութեր

կգ

24

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

հուլիսի «31»-ի N 91-Ն հրամանի

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչները տարածվում են տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ նաև՝ շահառու) խնամք տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից: Շահառուի խնամքի չափորոշիչները տարբերվում ըստ խնամքի տեսակի՝

1) տնային պայմաններում,

2) ցերեկային կենտրոններում,

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ նաև՝ շուրջօրյա խնամքի կենտրոն),

4) համայնքային փոքր տներում։

2. Սույն չափորոշիչները սահմանում են շահառուին տրամադրվող խնամքի, սննդի տեսականու, քանակական սահմանաչափերի, էներգետիկ արժեքների (կալորիականության), հաճախականության և որակի, շահառուին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, անկողնային պարագաների, ընդհանուր օգտագործման այլ իրերի, խնամքի և ընդհանուր օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաների, մաքրիչ նյութերի և սպասքի, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և մասնագետների հաստիքային միավորների սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները։

3. Շահառուի բարեկեցության ապահովման նպատակով՝ շուրջօրյա խնամք մատուցող կազմակերպությունները պարտավոր են նրանց տրամադրել սեռատարիքային առանձնահատկություններին, եղանակային պայմաններին և կարիքներին համապատասխան հագուստ, կոշկեղեն, անհրաժեշտ կահույք, անձնական հիգիենայի և ընդհանուր օգտագործման այլ պարագաներ։

4. Շահառուին սնունդ տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնում, համայնքային փոքր տանը և ցերեկային կենտրոնում։

5. Շահառուին խնամք մատուցող կենտրոններում, հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ նաև՝ խնամք տրամադրող կազմակերպություն) բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի N 34-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 79-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 4-ի N 86-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139–Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N 142–Ն հրամանների պահանջները:

6. Շահառուին խնամք տրամադրող կազմակերպության տեղադիրքին, հողամասի, տարածքի, բնակելի շենքերի և այլ շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվել են՝ ուղղորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն հրամանով։

7. Խնամք տրամադրող կազմակերպությունում աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 և 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն հրամանների:

8. Գնումների գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամ սահմանված դրույթներին համապատասխան։

9. Սույն չափորոշիչները նվազագույնն են, ինչը նշանակում է, որ խնամք տրամադրող կազմակերպությունները, ի թիվս դրանց, կարող են կիրառել այլ չափորոշիչներ, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ընդունված առաջադեմ չափորոշիչներին և բխում են շահառուի լավագույն շահից:

 

2. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

10. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, չաշխատող կամ տնային պայմաններում աշխատող տարեց անձանց կամ հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ունեն հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով պայմանավորված ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (մտավոր խնդիրների դեպքում՝ նաև ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում) և չեն կարողանում կամ զգալիորեն դժվարանում են ինքնուրույն կազմակերպել իրենց կենցաղային առօրյան։

11. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է նաև ֆունկցիոնալության վերոնշյալ սահմանափակումներ ունեցող մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներին։

12. Հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունը տրամադրվում է, եթե այն ցուցված է նրանց ծառայությունների անհատական ծրագրով։

13. Տնային պայմաններում խնամքի շրջանակում շահառուին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

1) կենցաղային սպասարկում,

2) սոցիալ-հոգեբանական օգնություն,

3) խորհրդատվական օգնություն,

4) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ, այդ թվում անկախ կյանքի հմտությունների ձևավորմանն ուղղված (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) ծառայություններ, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացի կազմակերպում։

14. Ըստ գնահատված կարիքի՝ շահառուին կարող է մատուցվել հոգեբանական ծառայություն, ինչպես նաև հոգեբույժի պարբերական հսկողություն։

15. Տնային պայմաններում խնամքի շրջանակում մատուցվող ծառայությունները որոշվում և համաձայնեցվում են շահառուի անհատական սոցիալական կարիքների գնահատման արդյունքում և արտացոլվում են շահառուի համար մշակված անհատական սոցիալական ծրագրում։

16. Երեխային տնային պայմաններում խնամքի ծառայությունները մատուցվում են՝ ելնելով նրա լավագույն շահերից, նրա տարիքին ու զարգացման մակարդակին համապատասխան, նախապես ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխային խնամք տրամադրողի հետ ծանոթացնելուց հետո՝ հաշվի առնելով նաև երեխայի կարծիքը։

17. Անկողնային խնամքի կարիք ունեցող և շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման հերթացուցակներում հաշվառված անձանց, մինչև վերջիններիս ուղեգրումը շուրջօրյա խնամքի կենտրոն, կարող է տրամադրվել տնային պայմաններում խնամք՝ պարզեցված ընթացակարգով։ Այդ դեպքում անկողնային խնամքի կարիք ունեցող անձը շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման գործընթացի շրջանակում արդեն իսկ ձևավորված փաստաթղթերի փաթեթի հիման վրա Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի կողմից ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի՝ առանց հավելյալ փաստաթղթային ձևակերպումների՝ լրացնելով միայն պարզեցված ընթացակարգով տնային պայմաններում խնամքի տրամադրման դիմումը՝ լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի համաձայն:

18. Տնային պայմաններում խնամքի ծառայությունը տրամադրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ շահառուի հետ կնքված պայմանագրի շրջանակում՝ Աղյուսակներ 1-ում և 2-ում սահմանված հաճախականությամբ՝ հետևյալ ծառայությունների տեսքով`

1) կենցաղային սպասարկում՝ սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում (ներառյալ՝ լոգանքի կազմակերպումը, գիշերանոթների փոխումը, ատամների մաքրումը, սափրումը, պրոթեզների խնամքը, օգնություն հագնվելու, հագուստը փոխելու, անկողինը փոխելու և հարդարելու հարցում և այլն), բնակարանի մաքրում (ներառյալ սպասքի լվացումը, խոնավ մաքրումը, կենցաղային աղբի դուրսբերումը և այլն), գնումների իրականացում (սննդամթերքի, դեղերի և այլ անհրաժեշտ իրերի փոքրածավալ գնում, ընդ որում, գնված ապրանքների գումարային քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը, իսկ ապրանքների տեղափոխման հեռավորությունը տեղափոխման կետից մինչև շահառուի տուն պետք է լինի առավելագույնը 500 մետր), կոմունալ վարձավճարների մուծում, սննդի կազմակերպում, սննդի կազմակերպման ծառայություն տրամադրող ճաշարանից սննդի առաքում տուն (ճաշարանի հեռավորությունը շահառուի տնից պետք է լինի առավելագույնը 500 մետր), անհրաժեշտության դեպքում՝ կերակրում, աջակցություն անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրման գործընթացի կազմակերպման հարցում, ըստ անհրաժեշտության՝ շահառուի ուղեկցում անհրաժեշտ վայր (այդ թվում շահառուին ցուցված անկախ կյանքի հմտությունների ձևավորման համար ցերեկային կամ անկախ կյանքի ձևավորման կենտրոն), լրացուցիչ գործառույթներ՝ սոցիալական աշխատողի և բուժքրոջ առաջարկով,

2) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, շահառուի ուղղորդում, ուղեկցում և անհրաժեշտ աջակցության տրամադրում, նրա իրավունքների և շահերի պաշտպանություն, սոցիալական աջակցման միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ փաստաթղթերի ձևակերպման, սոցիալական ապահովության և հարակից այլ հարցերում, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպմանն աջակցություն, սոցիալական հարաբերությունների կառուցման կամ վերականգնման համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանն ուղղված աջակցություն, շահառուի նախասիրությունների բացահայտում և համապատասխան ծառայությունների ու միջոցառումների իրականացում, այդ թվում՝ էքսկուրսիաներ, տոների և հիշարժան օրերի նշում (շահառուի ցանկության և կարողության դեպքում), շահառուի սոցիալական կարիքի կրկնակի գնահատման հիման վրա ծառայությունների տեսակների ու մատուցման հաճախականության վերանայում,

3) խորհրդատվական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացների կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում: Խորհրդատվական օգնություն տրամադրվում է նաև շահառուի ընտանիքի անդամներին։ Գնահատված կարիքների հիման վրա՝ ըստ անհրաժեշտության, խորհրդատվական օգնությունը կարող է տրամադրվել նրա ընտանիքին՝ հոգեկան առողջության և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ,

4) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում․ եթե շահառուի ծառայությունների անհատական ծրագրով ցուցված են համապատասխան ծառայություններն ու աջակցող միջոցները, սոցիալական աշխատողն աջակցում է շահառուին անձամբ կամ առցանց դիմելու Միասնական սոցիալական ծառայություն՝ համապատասխան հավաստագիր ստանալու, ինչպես նաև ծառայություն մատուցողից հասանելի ծառայությունները ստանալու հարցում։ Սոցիալական աշխատողն օգնում է նաև շահառուին դիմելու և շահառուի հասցեն սպասարկող առողջապահության պահպանման առաջնային օղակի կողմից նրան հասանելի բժշկական օգնությունն ու սպասարկումը ստանալու հարցում, ներառյալ ըստ անհրաժեշտության՝ բժշկի կանչի գրանցում, շահառուի համար բժշկական հաստատություններից դեղերի ստացում և փոխանցում շահառուին, բժշկական հաստատություն այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների դեպքում՝ նաև հոգեբույժի պարբերական հսկողության ապահովում։

19. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող տարեց շահառուները, համաձայն օրենսդրության, ընդգրկվում են երկու խմբում՝

1) մասնակի խնամքի կարիք ունեցող,

2) մշտական, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող։

20. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող հաշմանդամություն ունեցող շահառուների համար ծառայության ծավալն ու հաճախականությունը պայմանավորված է նրանց ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով։

21. Տնային պայմաններում խնամք ստացող տարեց շահառուների խնամքի կարիքները գնահատվում են եռամակարդակ սանդղակով՝ ըստ ինքնասպասարկման, տեղաշարժվելու, սովորելու և գիտելիքը կիրառելու, աշխատանքային կամ արտադրական գործունեությամբ զբաղվելու, կողմնորոշման, հաղորդակցման և վարքի վերահսկման կարողությունների։ Գնահատման արդյունքներն ամփոփվում են հետևյալ միավորներով՝

1) 0 միավոր – շահառուն տվյալ գործառույթն իրականացնում է լիովին ինքնուրույն, անվտանգ և կայուն ձևով,

2) 1 միավոր – շահառուն տվյալ գործառույթն իրականացնում է մասամբ ինքնուրույն՝ պահանջելով հսկողություն, բանավոր հուշում, աջակցող միջոցների կիրառում կամ պարբերական աջակցություն,

3) 2 միավոր – շահառուն տվյալ գործառույթն ինքնուրույն իրականացնել չի կարող և ունի ամբողջական աջակցության անհրաժեշտություն։

22. Շահառուն համարվում է մասնակի խնամքի կարիք ունեցող, եթե առնվազն երեք գործառույթների դեպքում գնահատվել է 1 միավոր։ Անկախ ընդհանուր միավորների քանակից, շահառուն համարվում է մշտական խնամքի կարիք ունեցող, եթե ունի ինքնուրույն տեղաշարժվելու ամբողջական անկարողություն կամ ինքնասպասարկման ամբողջական անկարողություն։ Եթե թվարկված կարողություններից որևէ մեկով շահառուն ունի 2 միավոր, ապա ևս ընդգրկվում է մասնակի խնամքի կարիք ունեցողների խմբում։ Եթե ընդհանուր գնահատված միավորները կազմում են 7 և ավելի, շահառուն դասվում է մշտական կամ անկողնային խնամքի կարիք ունեցողների խմբում։

23. Գնահատման արդյունքները գրանցվում են սահմանված ձևաչափով գնահատման թերթիկում։ Վերջնական որոշումը կայացվում է մասնագիտական թիմի կողմից՝ հիմք ընդունելով շահառուի կարիքները, կարողությունները և սոցիալ-հոգեբանական վիճակը։

24. Անկողնային խնամքի կարիք ունեցող է համարվում այն անձը, որը հիվանդության, տրավմայի, վնասվածքի կամ ֆիզիկական ֆունկցիոնալության սահմանափակումների հետևանքով ունի տեղաշարժման և ինքնասպասարկման էական սահմանափակումներ, ի վիճակի չէ ինքնուրույն վեր կենալ անկողնուց կամ ապահովել առօրյա կենսագործունեության հիմնական գործողությունների կատարումը, որի հետևանքով կենսագործունեության գերակշռող մասն իրականացնում է անկողնում և կարիք ունի կողմնակի անձի շարունակական կամ պարբերական աջակցության։

25. Տարեց անձանց տնային պայմաններում տրամադրվող խնամքի ծառայությունների մատուցման հաճախականությունն ու տևողությունը սահմանվում է Աղյուսակ 1-ով, իսկ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաստիքային միավորները՝ Աղյուսակ 3-ով։ Հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների մատուցման հաճախականությունն ու տևողությունը սահմանվում է Աղյուսակ 2-ով, իսկ խնամքի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաստիքային միավորները՝ Աղյուսակ 4-ով։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հ/Հ

Ծառայություններն ըստ մասնագետի

Մասնակի խնամքի կարիք ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների

Մշտական, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների

Հաճախա-կանություն

Տևողություն

Հաճախա-կանություն

Տևողություն

1.

Սոցիալական աշխատողի ծառայություններ

Ամեն ամիս

1-2 ժամ

Ամեն ամիս

2-3 ժամ

2.

Սոցիալական սպասարկողի ծառայություններ

Շաբաթական 3 օր

2 ժամ յուրաքանչյուր այցը

Շաբաթական 5 օր

8 ժամ յուրաքանչյուր այցը

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հ/Հ

Ծառայու-թյուններն ըստ մասնագետի

Հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության

խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների

Հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության

ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների

Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների

Հաճախա-կանություն

Տևողություն

Հաճախա-կանություն

Տևողություն

Հաճախա-կանություն

Տևողություն

1.

Սոցիալական աշխատողի ծառայություններ

Ամեն ամիս

3.5 ժամ

Ամեն ամիս

2.5 ժամ

3 ամսվա ընթացքում

3-4 ժամ

2.

Սոցիալական սպասարկողի ծառայություններ

Շաբաթական 5 օր

8 ժամ յուրաքանչյուր այցը

Շաբաթական 5 օր

6 ժամ յուրաքանչյուր այլը

Շաբաթական 5 օր

5 ժամ յուրաքանչյուր այցը

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ՝ ԸՍՏ ԽՆԱՄՔԻ ՏԵՍԱԿԻ

 

Հ/Հ

Հաստիքային միավոր

Մասնակի խնամքի կարիք ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների դեպքում

Մշտական, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների դեպքում

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ 60 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ 40 շահառուի հաշվարկով

2.

Սոցիալական սպասարկող

1 հաստիքային միավոր՝ 5 շահառուի հաշվարկով

 1.15 հաստիքային միավոր՝ 1 շահառուի հաշվարկով

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ՝ ԸՍՏ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՓԱԿՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

Հ/Հ

Հաստիքային միավոր

Հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների դեպքում

Հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների դեպքում

Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար խնամքի ծառայությունների դեպքում

1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ 35 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ 50 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ 90 շահառուի հաշվարկով

2.

Սոցիալական սպասարկող

1.15 հաստիքային միավոր՝ 1 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ 1 շահառուի հաշվարկով

0.75 հաստիքային միավոր՝ 1 շահառուի հաշվարկով

26. Կազմակերպությունը պետք է ապահովի, որ շահառուի և ծառայություն մատուցող մասնագետի միջև առաջացած անհանդուրժողականության կամ փոխադարձ անհամաձայնության դեպքերն արձանագրվեն և քննարկվեն համապատասխան պատասխանատու անձի և շահառուի ու շահառուի օրինական ներկայացուցչի հետ՝ կազմակերպելով իրավիճակի գնահատում, ժամանակավոր վերադասավորում, խորհրդատվություն կամ պայմանագրի վերանայում՝ շահառուի և ծառայություն մատուցողի անվտանգության և ծառայության շարունակականության ապահովման նպատակով։

27. Խնամք իրականացնող անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել բուժաշխատողին, եթե առկա են կասկածներ շահառուի առողջական վիճակի էական վատթարացման կամ առողջության վտանգման վերաբերյալ։

28. Շահառուի անձնական հիգիենայի ապահովման նպատակով հատուկ տեխնիկական միջոցի անհրաժեշտության պարագայում խնամք տրամադրող կազմակերպությունը պարտավոր է ներգրավել համապատասխան ռեսուրսներ։

29. Շահառուի տուն այցելող մասնագետը պետք է կրի մաքուր, հարմարավետ և ճանաչելի աշխատանքային արտահագուստ, որը թույլ կտա ազատ շարժվել և ապահովել շահառուին անհրաժեշտ ծառայության տրամադրումը։ Հագուստը պետք է լինի եղանակային պայմաններին համապատասխան, ոչ վառ գույների, կոկիկ, ցանկալի է, որ արտահագուստի վրա նշված լինի կազմակերպության անվանումը կամ տարբերանշանը։ Ձեռքերը պետք է լինեն խնամված, մաքուր, կարճ կտրած եղունգներով` առանց գունավորման։ Զարդերը լինեն փոքր՝ շահառուի խնամքը կազմակերպելիս, նրան բարձրացնելիս կամ հագուստը փոխելիս շահառուին չվնասելու նպատակով։ Պետք է խուսափել սուր հոտով օծանելիքից, կրեմներից, ապահովել բավարար հեռավորություն շահառուից՝ շնչառական հիգիենայի պահպանման նպատակով, կամ կրել դիմակ։ Շահառուի տանը պետք է հագնել բախիլներ կամ երկարատև խնամքի դեպքում անձնական հողաթափեր։ Շահառուի լոգանքը կազմակերպելիսխնամք տրամադրողը պետք է ապահովված լինի ջրապաշտպանիչ հագուստով և համապատասխան կոշիկներով։

30. Խնամք տրամադրողը պարտավոր է պահպանել շահառուի՝ մասնագիտական կամ ծառայողական գործունեության արդյունքում իրեն հայտնի դարձած անձնական և ընտանեկան տվյալների գաղտնիությունը, չհրապարակել կամ չքննարկել նրա մասին տեղեկություններ առանց թույլտվության և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշում, նվաստացում կամ անհարգալից վերաբերմունք։

31. Տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցող մասնագետները, որոնք իրականացնում են այցեր շահառուների բնակության վայր, իրավունք ունեն ստանալու տրանսպորտային ծախսերի համար փոխհատուցում, եթե այցը կատարվել է պլանային այցերի շրջանակում՝ համաձայն շահառուի անհատական սոցիալական ծրագրի։ Տվյալ փոխհատուցումը տրամադրվում է մասնագետին՝ նրա կողմից ներկայացված և կազմակերպության կողմից հաստատված հաշվետվության հիման վրա։ Եթե շահառուին ուղեկցելու համար տրանսպորտային միջոցը տրամադրվում է կազմակերպության կողմից, ապա նման այցի համար փոխհատուցում չի տրամադրվում։

32. Յուրաքանչյուր այցի համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`

1) տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցող կազմակերպության տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 800 ՀՀ դրամ,

2) տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցող կազմակերպության տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` Հայաստանի Հանրապետության մարզերում՝ 200 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 300 ՀՀ դրամ,

3) այցերի համար սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության համար:

33. Տնային պայմաններում խնամքի գործունեության համար անհրաժեշտ վարչական և օժանդակ գործառույթների իրականացումը (ներառյալ՝ տնօրինում, հաշվապահություն, գործավարություն, նյութատեխնիկական սպասարկում) կարող են իրականացվել կազմակերպության ներքին կառուցվածքի միջոցով և ներառված չեն հաստիքային միավորների աղյուսակում։ Սույն կետում նշված գործառույթների ծախսը ներառվում է կազմակերպության վարչական ծախսերի հաշվարկում։ Վարչական ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցների չափը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված ընդհանուր գնի 15%-ը։ Սույն կետում նշված առավելագույն շեմից ցածր տոկոսաչափը սահմանվում է դրամաշնորհային մրցույթի հրավերում։

 

3 ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

3.1 ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

34. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է շահառուին ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

35. Ցերեկային կենտրոնում շահառուին տրամադրվում է սնունդ՝ ըստ շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության՝ սառն ուտեստի կամ տաք սննդի տեսքով՝ սույն հավելվածի 36-րդ կետի համապատասխան։

36. Ցերեկային կենտրոնում շահառուին տրամադրվող սննդի հիմնական պահանջները պետք է բխեն հետևյալ պայմաններից՝

1) կենտրոնում 1-4 ժամ անցկացնելու պարագայում սնունդը պարտադիր չէ, եթե շահառուի անհատական սոցիալական ծրագրով այլ բան նախատեսված չէ,

2) կենտրոնում 4-8 ժամ անցկացնելու պարագայում տրամադրվում է մեկանգամյա սնունդ՝ տաք ուտեստ՝ սննդի փաթեթների տեսքով, կամ սառն ուտեստ՝ ըստ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության։

37. Սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ցերեկային կենտրոնի կողմից կամ պատվիրակման միջոցով։

38. Ցերեկային կենտրոնը կարող է իր բյուջեի շրջանակներում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններից ձեռք բերել չոր սնունդ։

39. Փաթեթավորված կերակրատեսակները կամ տեղում պատրաստված սնունդը պետք է լինեն սննդարար և բազմազան։

40. Սննդի տեղափոխումը պետք է իրականացվի ջերմամեկուսիչ տարաներով, ապահովելով համապատասխան ջերմաստիճանի պահպանում՝ տաք սննդի դեպքում ոչ պակաս քան 60°C, իսկ սառը սննդի դեպքում՝ ոչ բարձր քան 4°C։

41. Սննդի բաշխումը պետք է իրականացվի ըստ շահառուների դիետիկ խմբերի ցուցակի՝ որը կենտրոնը նախապես սահմանում և մակնշում է կամ տալիս է գունային կոդավորում՝ ապահովելու սննդի անհատականացված մատուցումը։ Սննդի ընդունման պահին կենտրոնի պատասխանատու աշխատողը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր խմբի փաթեթավորման մակնշումը և փաստացի ջերմաստիճանը՝ ապահովելով համապատասխանությունը սննդի անվտանգության պահանջներին։

42. Սննդի տրամադրումը պետք է իրականացվի ԱՂՅՈՒՍԱԿ 5-ում և 12-ում սահմանված չափորոշիչների համաձայն, իսկ պատրաստի սննդի փաթեթները կարող են ներառել ԱՂՅՈՒՍԱԿ 6-ում բերված տարբերակները։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5։ ՄԵԿ ԱՆՁԻՆ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ (ԶՏԱՔԱՇՈՎ)

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանում

Միջին կալորիա-կանություն
(100 գ)

18–ից մինչև 65 տարեկան հաշմանդա-մություն ունեցող անձի հաշվարկով (գ/մլ)

Տարեցի կամ 65 տարեկանից բարձր հաշմանդա-մություն
ունեցող անձի հաշվարկով (գ/մլ)

Դիետիկ հարմարեցում

1.

Հաց (ամբողջական կամ փափուկ)

265 կկալ

60–80 գ

50–60 գ

Ծամելու դժվարություն ունեցողների համար միայն փափուկ հաց

2.

Բանջարեղեն (խաշած կամ շոգեխաշած)

20-35 կկալ՝ կախված բանջարեղենի տեսակից, առանց յուղի կամ կարագի խաշելու դեպքում

100–120 գ

80–100 գ

Փափուկ կառուցվածք, աղի քիչ քանակություն

3.

Մրգեր (թարմ կամ խաշած կեղևազրկած, կամ խյուսի տեսքով)

40-50 կկալ
առանց շաքարի խաշելու, կամ եփելու դեպքում

80–100 գ

60–80 գ

Ընտրել դյուրամարս տեսակներ՝ հատապտուղներ, ծիրան, թուզ, հասած դեղձ

4.

Սպիտակուցային բաղադրիչ (խաշած միս, ձու, ձուկ, հատիկավորներ)

120-180 կկալ

80–100 գ

60–80 գ

Խաշած, ցածր յուղայնությամբ, օրինակ՝ կրծքամիս առանց կաշվի

5.

Կաթնամթերք (մածուն, պանիր, յոգուրտ և այլն)

40-65 կկալ

100–120 գ

80–100 գ

 Ճարպերի ցածր պարունակություն, կալցիումի բարձր պարունակություն

6.

Եփած բրինձ, կարտոֆիլ, հացահատիկային կամ մակարոնեղենային խավարտ

130 կկալ

100–120 գ

80–100 գ

Դյուրամարս, մանրացված կամ խյուս

7.

Բուսական յուղ կամ կարագ

700-900 կկալ

10–15 գ

8–10 գ

Քիչ քանակով

8.

Ջեմ, մուրաբա, մեղր կամ շաքար

280-400 կկալ

≤10 գ

≤8 գ

Նյութափոխանա-կության առանձնա-հատկություններով պայմանավորված՝
ցուցման համաձայն

9.

Թեյ, հյութ կամ ջուր

0–40 կկալ

150–200 մլ

150 մլ

Առանց շաքարի, խմելու համար հարմար ջերմաստիճանի

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ՄԵԿ ԱՆՁԻՆ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՍՆՆԴԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Ճաշատեսակ

Կալորիաներ

Սննդային տարրեր

Հատուկ դիետայի դեպքում

 

18-ից մինչև 65 տարիքի անձանց համար

1.

Լավաշով բուրգեր՝ տավարի կոտլետով, լոլիկ, կանաչի, թեթև սոուս

550 կկալ

Սպիտակուց, երկաթ, վիտամին A, B12

Գլյուտենազերծ լավաշ, ցածր յուղայնություն

2.

Լավաշով փաթեթ՝ տապակած բանջարեղեն, հումուս, պանիր

480 կկալ

Կալցիում, մանրաթել, վիտամին E

Բուսակերների համար, աղի ցածր պարունակությամբ

3.

Բուրգեր՝ հնդկահավի կոտլետով, շոգեխաշած բանջարեղեն, յոգուրտ կամ մածուն

550 կկալ

Սպիտակուց, վիտամին B

Ցածր յուղայնություն, դյուրամարս

4.

Շաուրմա՝ տավարի միս, լոլիկ, կանաչի, թեթև սոուս

550 կկալ

Սպիտակուց, երկաթ, վիտամին A, B12

Գլյուտենազերծ լավաշ, ցածր յուղայնություն

5.

Սենդվիչ՝ տավարի կոտլետ, լոլիկ, կանաչի, թեթև սոուս

550 կկալ

Սպիտակուց, երկաթ, վիտամին A, B12

Ցածր յուղայնություն, դյուրամարս

6.

Սենդվիչ՝ ձվի աղցան, սպանախ, վարունգ

500 կկալ

Ֆոլաթթու, սպիտակուց, վիտամին D

Փափուկ հաց, առանց սուր համեմունքների

7.

Սենդվիչ՝ հումուս, տապակած բանջարեղեն, ֆետա պանիր

500 կկալ

Կալցիում, վիտամին E, մանրաթել

Բուսակերների համար, աղի ցածր պարունակությամբ

8.

Սենդվիչ՝ տապակած սմբուկ, պանրի շերտ, կանաչի

480 կկալ

Կալցիում, մանրաթել, վիտամին E

Բուսակերների համար, փափուկ հաց

9.

Տաք փաթեթ՝ ոսպի կոտլետ, բրինձ, թարմ աղցան, մրգեր

500 կկալ

Երկաթ, վիտամին C, մանրաթել

Բուսակերների համար, դյուրամարս

10.

Տաք փաթեթ՝ բուսական կոտլետ, բրինձ, աղցան, մրգեր

500 կկալ

Մանրաթել, վիտամին C, ֆոլաթթու

Բուսակերների համար, դյուրամարս

 

65 և բարձր տարեկան անձանց համար

11.

Լավաշով փաթեթ՝ հավի միս, խաշած բանջարեղեն, թեթև սոուս

450 կկալ

Սպիտակուց, մանրաթել, վիտամին A

Փափուկ կառուցվածք, առանց սուր համեմունքների

12.

Սենդվիչ՝ ձվի աղցան, վարունգ, ցածր յուղայնությամբ կարագ, սպանախ

450 կկալ

B12, վիտամին D, սպիտակուց

Փափուկ հաց, առանց սուր համեմունքների

13.

Սենդվիչ՝ փափուկ պանիր, խաշած բանջարեղեն, թեթև սոուս

450 կկալ

Կալցիում, մանրաթել

Փափուկ հաց, առանց սուր համեմունքների

14.

Տաք փաթեթ՝ հավի ապուր, հաց՝ 30% ամբողջահատիկ ալյուր+70% բարձր տեսակի ալյուրից, փափուկ պանիր, ադամաթուզ

450 կկալ

B6, կալցիում, ցինկ

Կլման ակտի դյուրինություն, առանց կեղևի հաց

15.

Տաք փաթեթ՝ տավարի խաշած միս, խավարտ, խաշած գազար, մածուն

500 կկալ

Սպիտակուց, կալիում, վիտամին D, B12

Փափուկ կառուցվածք, աղի ցածր պարունակություն

16.

Տաք փափեթ՝ հավի միս, խավարտ, խաշած բրոկոլի, մածուն

500 կկալ

Սպիտակուց, վիտամին C, կալցիում

Կլման ակտի դյուրինություն, աղի ցածր պարունակություն

17.

Տաք փաթեթ՝ ձուկ, կարտոֆիլի խյուս, խաշած բանջարեղեն, օրինակ՝ գազար, դդում, թեյ կամ հյութ

480 կկալ

Օմեգա-3, կալիում, վիտամին D, վիտամին B12

Կլման ակտի դյուրինություն, աղի ցածր պարունակություն

43. Պատրաստի սննդի պատվերի դեպքում յուրաքանչյուր շահառուի սննդի փաթեթում պարտադիր պետք է ներառվի նաև առնվազն մեկ միավոր թարմ միրգ (150գ) և բնական հյութ (200 մլ, առանց հավելյալ շաքարի կամ կոնսերվանտների)՝ սննդակարգի բալանսավորման և սննդարարության ապահովման նպատակով։

44. Շահառուին արգելվող սննդի տեսակներն ու բաղադրությունը նշված են ԱՂՅՈՒՍԱԿ 18-ում։

45. Ցերեկային կենտրոնում սնունդը մատուցվում է սնվելու համար նախատեսված հատուկ տարածքում։

46. Ցերեկային կենտրոնում գտնվելու ժամերին դիետիկ սննդի կամ դեղի կարիք ունեցող շահառուի հետ կազմակերպվում են հետևյալ աշխատանքները՝

1) եթե շահառուի դիետայից ելնելով անհրաժեշտ է, որ նա տնից բերի համապատասխան սնունդ կամ դեղեր, ապա անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է նախապես տեղեկացնել կենտրոնի աշխատակազմին հատուկ սննդակարգի կամ դեղի անհրաժեշտության մասին՝ ներկայացնելով բժշկական փաստաթուղթ կամ բժշկի ցուցում, այդ առանձնահատկությունը պետք է նշվի շահառուի անհատական սոցիալական ծրագրում,

2) տնից բերված սնունդը պետք է փաթեթավորվի հերմետիկ տարայում, վրան պետք է նշված լինի շահառուի անունը և օգտագործման ժամկետը։ Եթե տնից բերված սննդի համար անհրաժեշտ է սառնարանային պահպանում, կենտրոնը պետք է ապահովի համապատասխան պայմաններ,

3) եթե շահառուն ունի մտավոր կամ հոգեկան առողջության խնդրով պայմանավորված հաշմանդամություն, հիշողության խնդիրներ կամ հոգեկան առողջության այլ խանգարումներ, որոնք կարող են խոչընդոտել դեղերի ճիշտ ընդունումը, պետք է ստանա համապատասխան ուղղորդում կամ աջակցություն՝ դեղերը նշանակված ժամին ընդունելու համար։ Դեղերը պետք է հանձնվեն ցերեկային կենտրոնի պատասխանատու անձին՝ նշելով դրա անվանումը, դեղաչափը և օգտագործման ժամերը,

4) սննդի և դեղի ընդունման և օգտագործման վերաբերյալ պետք է կատարվի համապատասխան նշում անձի անհատական սոցիալական ծրագրում, որտեղ նշվում են օգտագործման ժամերը, պատասխանատու անձը և անձի արձագանքը։

47. Սննդի ընդունման ընթացքում օգնության կարիք ունեցող շահառուին տրամադրվում է համապատասխան աջակցություն։

48. Ցերեկային կենտրոնի կողմից կազմակերպվող էքսկուրսիաների, մշակութային կամ սոցիալական միջոցառումների ընթացքում շահառուի համար պետք է ապահովվի սննդի հասանելիություն՝ ըստ հետևյալ պահանջների՝

1) միջոցառումները կազմակերպելիս հնարավորինս բացառել սննդի կամ դեղերի ընդունման ժամանակացույցի խախտումները,

2) եթե միջոցառումը երկար է տևում և անհրաժեշտություն է առաջանում շեղվելու սննդի կամ դեղերի ընդունման պլանավորված ժամանակացույցից, այդ մասին պետք է նախապես տեղեկացնել շահառուին կամ նրա ներկայացուցչին և ստանալ նրանց համաձայնությունը,

3) անհրաժեշտության դեպքում ապահովել էքսկուրսիայի կամ միջոցառման ժամանակ անհրաժեշտ սննդի կամ դեղերի ընդունումը՝ պահպանելով սննդի անվտանգության և հիգիենայի կանոնները։

 

3.2. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԴԻԴԱԿՏԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

49. Ցերեկային կենտրոնը շահառուի համար պետք է ապահովի համապատասխան զբաղվածություն և սոցիալ-վերականգնողական միջոցառումների իրականացում՝ ըստ գնահատված կարիքի և շահառուի նախասիրության։ Ցերեկային կենտրոնում շահառուի անհատական սոցիալական ծրագրի հիմքում ընկած են զբաղեցնող և մասնակցային խաղերը, տարաբնույթ պարապմունքները, արտթերապիան։ Դրանք հարմարեցվում են շահառուի կարիքներին և կարողություններին՝ նպաստելով սոցիալականացմանը, մտավոր և ֆիզիկական ինքնազգացողության բարելավմանը։

50. Տարատեսակ թերապիաների կազմակերպման նպատակով ցերեկային կենտրոնը շահառուին տրամադրում է ԱՂՅՈՒՍԱԿ 7-ում նշված պարագաները։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐԻ, ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ

 

Հ/Հ

Պարագայի անվանումը

Չափման միավորը

Ցերեկային կենտրոնի 30 շահառուի հաշվարկով

Ցերեկային կենտրոնում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 20 շահառուի հաշվարկով

Մեկնաբա-նություն

1.

Քաշող կամ սեղմող պարագաներ՝ մատների շարժունակության վերականգնման կամ զարգացման համար

հատ

10

10

Խթանում են շարժողական կարողությունները, նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց հետ արտթերապևտիկ աշխատանքի համար

2.

Փազլ

հատ

5

10

Ունեն ճանաչողական նշանակություն և զարգացնում են կառուցողական մտածողությունը և հիշողությունը

3.

Կոնստրուկտորներ՝ ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման համար

հավաքածու

2

5

Նպաստում են նախագծման, տարածքային ընկալման կարողությունների զարգացմանը

4.

Սեղանի խաղեր՝ շախմատ, նարդի, լոտո, խաղ՝ «Այլ կերպ», բառախաղ և այլն

հատ

2-ական յուրաքանչյուր տեսակից

2-ական յուրաքանչյուր տեսակից

Ժամանցի, ճանաչողության, ուշադրության, կենտրոնացման, հիշողության զարգացման համար

5.

Գրքեր, պատկերազարդ, ներկիր ինքդ

հատ

-

20

Գրքեր՝ թերապևտիկ հեքիաթներ

6.

Տետրեր

հատ

-

2

Հիմնականում օգտագործվում է մտավոր խնդիրներ ունեցող շահառուների հետ ուսուցողական, զարգացնող պարապմունքներ իրականացնելիս՝ ըստ տարիքի, նպատակի, տողավոր, վանդակավոր, 12-48 թերթ

7.

Կտավ

հատ

10

5

Արտթերապիայի պարապմունքների շրջանակում՝ նկարելու համար

8.

Ներկեր

տուփ

5

5

 

9.

Թելեր

կգ

2

2

Գորգագործության, գոբելենա-գործության, ձեռագործության, տիկնիկա-գործության համար

10.

Նկարչական ալբոմներ

հատ

10

30

 
 

Նկարելու գունավոր մատիտներ, գրիչներ, ներկեր՝ ջրաներկ, գուաշ, կավիճ, վրձին, ռետին

տուփ

10

20

 

11.

Գունավոր թղթեր

տուփ

-

50

 

12.

Տպելու թուղթ՝Ա4

տուփ

5

5

 

51. Դիդակտիկ նյութերի ընտրությունը պետք է համապատասխանի շահառուների կարողություններին, հետաքրքրություններին, խթանի նրանց անհատական սոցիալական ծրագրով նախանշված արդյունքների ձեռքբերմանը։ Նյութերը և պարագաները պետք է դասակարգված լինեն ըստ խմբակների, մասնագետների կաբինետների։ Արգելվում է շահառուի համար վտանգ ներկայացնող պարագաների պահպանումը։

 

3.3. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

52. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրվում է շահառուի սոցիալական կարիքների գնահատման արդյունքում մշակված անհատական սոցիալական ծրագրի համաձայն՝ հետևյալ ծառայությունների տեսքով`

1) սոցիալ-հոգեբանական օգնություն,

2) սննդի կազմակերպում՝ օրական մեկ անգամ,

3) սոցիալ-վերականգնողական օգնություն,

4) խորհրդատվական օգնություն շահառուին, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների դեպքում՝ նրանց ընտանիքի անդամներին` հոգեկան առողջության խնդիրներ և վարքային խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ։

53. Սոցիալ-հոգեբանական օգնությունը տրամադրում է սոցիալական աշխատողը՝ հոգեբանի հետ համատեղ, իրականացնելով շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, անհատական սոցիալական ծրագրի կազմում, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ ամսական առնվազն մեկ անգամ, շահառուների ցանկությամբ և նրանց հետաքրքրությունների հաշվառմամբ ձևավորված առնվազն երկու խմբակի ստեղծում՝ յուրաքանչյուրի պարապմունքները շաբաթական առնվազն մեկ անգամ, շահառուի կարիքների կրկնակի գնահատման արդյունքում ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ հետաքրքրությունների և կարողությունների գնահատման հիման վրա շահառուներին համապատասխան խմբակներում ներգրավելու միջոցով, արտ թերապիայի իրականացում։

54. Խորհրդատվական օգնությունը տրամադրվում է սոցիալական աշխատողի կողմից և ներառում է շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող շահառուի խնամքի տրամադրման դեպքում՝ նաև խորհրդատվություն շահառուին և նրա ընտանիքի անդամներին:

55. Սոցիալվերականգնողական օգնությունն իրականացնում են ցերեկային կենտրոնի խմբավարները, կամ սոցիալ-վերականգնողական միջոցառում իրականացնող այլ մասնագետները, օրինակ էրգոթերապիստը, արտթերապիստը, լոգոպեդը և հոգեբանը՝ շահառուի ֆիզիկական, զգայական, ճանաչողական և հոգեբանական կարողությունների վերլուծության հիման վրա՝ կազմակերպելով անհատական կամ խմբային պարապմունքներ։ Իրականացվող միջոցառումները նպաստում են շահառուների սոցիալական ներառմանը, անկախ կյանքի, այդ թվում՝ համայնքային կյանքին մասնակցությանը, ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման, տեղաշարժման, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտությունների զարգացմանը։ Ցերեկային կենտրոնի մասնագետների հաստիքային միավորները սահմանված են Աղյուսակ 8-ում, որում նշված մասնագետների կողմից մատուցվող ծառայությունները կարող են տրամադրվել պատվիրակված տարբերակով՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա կամ նույն կազմակերպության մասնագետների կողմից։

56. Ցերեկային կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ վարչական և օժանդակ գործառույթները(ներառյալ՝ տնօրինում, հաշվապահություն, գործավարություն, նյութատեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, կենտրոնի և տարածքի մաքրության ապահովում) կարող են իրականացվել կազմակերպության ներքին կառուցվածքի միջոցով և ներառված չեն հաստիքային միավորների աղյուսակում։ Սույն կետում նշված գործառույթների ծախսը ներառվում է կազմակերպության վարչական ծախսերի հաշվարկում։

57. Պատվիրակված ծառայությունների շրջանակում խնամքի որակի վրա անմիջական ազդեցություն չունեցող վարչական ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցների չափը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված ընդհանուր գնի 20%-ը։ Սույն կետում նշված առավելագույն շեմից ցածր կոնկրետ տոկոսաչափը սահմանվում է դրամաշնորհային մրցույթի հրավերում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Հ/Հ

Հաստիքը

Չափորոշիչը

1․

Բազմագործառութային անձնակազմ

1․1

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 տարեց շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով

1․2

Հոգեբան

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով

1.3

Խմբավար

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 15 տարեց շահառուի հաշվարկով

2 հաստիքային միավոր յուրաքանչյուր 12 հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով

1.4

Սոցիալ-հոգեբանական և սոցիալ վերականգնողական աջակցություն տրամադրող այլ մասնագետ

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 տարեց շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով

1.5

Սոցիալական սպասարկող (դայակ)

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 տարեց շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով

3.4 ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

58. Ցերեկային կենտրոնի տարածքը ներառում է վարչական սենքեր, սենյակներ, անձանց անհատական ու խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ, ճաշասրահ, սպասասրահ, ֆիզիկական ակտիվության համար նախատեսված տարածքներ։

59. Ցերեկային կենտրոնի տարածքի, շենքերի, շինությունների, սանիտարական պայմանների և կահույքի նկատմամբ սահմանված են հետևյալ պահանջները`

1) տարածք և մուտք՝ ցերեկային կենտրոնը պետք է տեղակայված լինի շահառուների համար հասանելի վայրում, ունենա անվտանգ, ներառյալ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված մուտք (հարթակներ, վերելակներ),

2) շենքի կառուցվածք՝ շենքը պետք է լինի տեխնիկապես անվտանգ, սեյսմակայուն, առանց ճաքերի կամ խոնավության նշանների, համապատասխանի շինարարական նորմերին,

3) ջեռուցում և օդափոխություն՝ ցերեկային կենտրոնի տարածքները պետք է ունենան ջեռուցման և օդափոխման համակարգեր՝ ապահովելով ջերմաստիճանի հարմարավետություն տարվա բոլոր եղանակներին,

4) լուսավորություն և աղմուկի մակարդակ՝ ցերեկային կենտրոնում բնական և արհեստական լուսավորությունը պետք է բավարար լինի, աղմուկի մակարդակը՝ սահմանված նորմերին համապատասխան, ապահովելով խնամք ստացող անձանց հանգիստը,

5) կահույք՝ ցերեկային կենտրոնի կահույքը պետք է լինի անվտանգ, հարմարավետ, հեշտ մաքրվող, հարմարեցված ֆունկցիոնալության տարբեր սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին (հենաշարժական, մտավոր, տեսողության խնդիրներ),

6) ցերեկային կենտրոնում պետք է առկա լինեն հանգստի, խմբային աշխատանքի սենյակներ, մասնագետների հետ շահառուների անհատական պարապմունքների, խորհրդատվության սենյակներ, սննդի ընդունման համար նախատեսված տարածք, առաջին բուժօգնության պարագաներ,

7) անվտանգության միջոցներ՝ ցերեկային կենտրոնում պետք է տեղադրված լինեն հրդեհային ազդանշանային համակարգեր, տարհանման պլաններ, առաջին օգնության պարագաներ, տեսահսկման համակարգ։

60. Ցերեկային կենտրոնի մուտքի մոտ, սպասասրահում պատերին պարտադիր պետք է փակցված լինեն տեղեկատվական վահանականեր հետևյալ տեղեկատվությամբ`

1) կենտրոնի լիցենզիան կամ հավաստագիրը,

2) կենտրոնի նպատակը և կարգախոսը,

3) արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման սխեման և ելքերը,

4) օրվա ճաշացանկը,

5) օրվա գրաֆիկն՝ ըստ մասնագետների կամ խմբերի,

6) մեկ ամսվա կտրվածքով հիմնական միջոցառումների օրացույցը,

7) անձնակազմի նկարները, ներառյալ՝ կամավորների կամ պրակտիկանտների,

8) կենտրոնին աջակցող կառույցները, բարերարները,

9) բողոքների կամ առաջարկությունների համար նախատեսված կոնտակտները,

10) կենտրոնի ներքին կանոնակարգը։

61. Ցերեկային կենտրոնի սենքերում ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում (հատակի լվացում, փոշու կուտակման վայրերի (պատուհանագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ, լուսատուներ և այլն) մաքրում), իսկ ամիսը մեկ անգամ հաճախականությամբ՝ հիմնական մաքրում: Ցերեկային կենտրոնի սենքերում ընթացիկ խոնավ և հիմնական մաքրումը պետք է իրականացվի պատուհանները բաց վիճակում: Պատուհանները և վարագույրները պետք է լվանալ առնվազն տարին 2 անգամ հաճախականությամբ:

62. Ցերեկային կենտրոնի սենքերում ամենօրյա խոնավ մաքրումը պետք է իրականացվի առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ, ախտահանիչ լուծույթների կիրառմամբ՝ առնվազն օրը 1 անգամ, իսկ սանհանգույցներում՝ օրը 2 անգամ հաճախականությամբ: Բոլոր սենքերում ախտահանումը պետք է իրականացվի համաճարակաբանական ցուցման դեպքում: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումն ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի պահանջների:

63. Ցերեկային կենտրոնի սենքերում ընթացիկ խոնավ մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման պարագաներով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր, ավելներ, մոպեր և այլն), օճառով կամ ախտահանիչով: Ընթացիկ խոնավ մաքրման համար օգտագործվող պարագաները պետք է մակնշվեն՝ հստակ տարանջատելով տարբեր սենքերի համար օգտագործվող պարագաները:

64. Ցերեկային կենտրոնի սանհանգույցներում կենցաղային աղբը պետք է կուտակվի ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

65. Ցերեկային կենտրոնում ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները պետք է կազմակերպվեն համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի:

 

4. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

4.1 ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

66. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պարտավոր է շահառուին տրամադրել չորսանգամյա սնունդ, սեռատարիքային առանձնահատկություններին, եղանակային պայմաններին և կարիքներին համապատասխան հագուստ, կոշկեղեն, անհրաժեշտ կահույք, անձնական հիգիենայի և ընդհանուր օգտագործման այլ պարագաներ:

67. Շուրջօրյա խնամքի կենտրոնը խնամք ստացող շահառուին ապահովում է անհրաժեշտ քանակի, առողջ և բալանսավորված, անփոխարինելի սննդանյութերի օրական պահանջն ապահովող, ինչպես նաև տարիքին, սեռին, առողջական վիճակին և ֆունկցիոնալության սահմանափակման կարիքներին և անստիճանին համապատասխան սնունդով:

68. Բժշկի եզրակացությամբ հատուկ սննդակարգի նշանակման դեպքում տրամադրվում է դիետիկ սնունդ, իսկ առողջական խնդիրներ ունեցող, թերսնվող կամ գերսնվող, սնվել չկարողացող անձանց դեպքում ապահովվում է անհատական մոտեցում՝ ըստ սույն հավելվածում տրված կարգավորումների։

69. Սննդակարգը խնամքի որակի հիմնական բաղադրիչներից է և պետք է ներառվի անհատական սոցիալական ծրագում։

70. Շահառուի սննդի կարիքները, սննդակարգի և հեղուկների ընդունման պահանջները գնահատվում են շահառու դառնալուց հետո՝ բազմամասնագիտական խմբի կողմից կարիքների գնահատման շրջանակում։ Գնահատումը ներառում է շահառուի հասակի, քաշի չափում և համապատասխան հարաբերակցության հաշվարկ, բժշկական փաստաթղթերի հիման վրա սննդային ալերգիաների, հակացուցումների վերհանում և անձի առողջ սնուցման համար անհատական սննդակարգի մշակում։ Հավաքագրված տեղեկատվությունը և ցուցումներն ու հակացուցումները գրանցվում են անձի անհատական սոցիալական ծրագրում։

71. Շահառուին առողջ սննդով ապահովելու նպատակով շուրջօրյա խնամքի կենտրոնը մշակում է սննդի օրաբաժին: Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում շահառուի օրվա սննդի կալորիականության պահանջը, ճաշատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, շահառուի սնունդ ընդունելու ֆունկցիոնալությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

72. Շահառուի օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը սահմանված են ԱՂՅՈՒՍԱԿ 9-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

18-ից մինչև 65
տարեկան
տղամարդիկ

18-ից մինչև 65 տարեկան
կանայք

65 և բարձր տարեկան տղամարդիկ

65 և բարձր տարեկան կանայք

1.

Էներգիա (կկալ)

 2600–2800

 2000–2200

 2200–2400

 1800–2000

2.

Սպիտակուցներ(գ)
ավելացված շաքարի ոչ ավելի, քան 10 տոկոսը

60–70

50–60

60

50

3.

Ածխաջրեր(գ)

300–350

250–300

250–300

200–250

4.

Ճարպեր (գ)

70–90

60–80

60–80

50–70

5.

Այդ թվում՝ հագեցած (գ)` ոչ ավելի, քան

25

 20

20

15

6.

Բջջանք (գ) (առնվազն)

30

25

25

20

7.

Վիտամիններ

1)

Վիտամին Բ1 (մգ)

1.2

1.1

1.2

1.1

2)

Վիտամին Բ2 (մգ)

1.3

1.1

1.3

1.1

3)

Վիտամին Բ6 (մգ)

1.3–1.7

1.2–1.5

1.7

1.5

4)

Վիտամին Բ12 (մկգ)

2.4

2.4

2.4

2.4

5)

Վիտամին Ա (մկգ ռետինոլի էկվ.)

900

700

900

700

6)

Վիտամին Ց (մգ)

90

75

90

75

7)

Վիտամին Ե (մգ տոկոֆ. էկվ.)

15

15

15

15

8)

Վիտամին Դ

15

15

20

20

8.

Հանքային նյութեր

1)

Կալցիում (մգ)

1300

1300

1300

1300

2)

Ֆոսֆոր (մգ)

1250

1250

1250

1250

3)

Մագնեզիում (մգ)

230

220

230

220

4)

Երկաթ (մգ)

8

18

8

8

5)

Ցինկ (մգ)

11–12

8–9

11

8

6)

Յոդ (մկգ)

150

150

150

150

73. Սննդի օրաբաժինը սահմանելիս պահպանվում են բալանսավորված սնուցման հիմնական մոտեցումներն ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ն ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների (օրինակ՝ բարձրարժեք սպիտակուցներ՝ թռչնամիս, ձուկ, ձու, հատիկավորներ կամ լոբազգիներ, կարմիր միս քիչ քանակությամբ), 25-35%-ը` ճարպերի, այդ թվում՝ հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավելի (օրինակ՝ արևածաղկի, կտավատի, եգիպտացորենի, ձիթապտղի յուղ, կարագ, յուղոտ միս, ռեժան, բարձր յուղայնությամբ պանիր և թթվասեր), 45-60%-ը` ածխաջրերի, այդ թվում՝ ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավելի (օրինակ՝ ամբողջական հացահատիկ, հատիկավորներ, բանջարեղեն):

74. Հեղուկի ընդունման պահանջը շահառուի համար սահմանվում է օրական միջինում առնվազն 1.5 լիտր, սակայն դրա փաստացի ծավալը կարող է փոփոխվել՝ կախված անձի առողջական վիճակից, հաշմանդամության տեսակից, շարժունակությունից, նյարդաբանական և նյութափոխանակության առանձնահատկություններից։

75. Շահառուի սննդի օրաբաժինը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել միջին էներգետիկ պահանջները՝ ըստ սնուցման առանձնահատկությունների և տարիքային խմբերի՝ համաձայն ԱՂՅՈՒՍԱԿ 9-ի։

76. Շահառուի մոտ սննդի կալորիականության պահանջները կարող են տատանվել՝ կախված առկա հիվանդություններից։ Անհրաժեշտ է ճշգրտել չափաբաժինները, հատուկ ուշադրություն դարձնել երկաթի, կալցիումի և վիտամին D-ի անբավարարության ռիսկին։

77. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն ԱՂՅՈՒՍԱԿ 10-ի:

78. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում նախատեսվում է երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր կամ հյութեր կամ այլ ըմպելիքներ, սուրճ, թեյ, և, եթե հակացուցված չէ, թխվածքաբլիթ։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 10. ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

Հ/Հ

Սննդի ընդունում

%

18-ից մինչև 65
տարեկան
տղամարդիկ
կկալ

18-ից մինչև 65 տարեկան
կանայք
կկալ

65 և բարձր տարեկան տղամարդիկ
կկալ

65 և բարձր տարեկան կանայք
կկալ

1.

Նախաճաշ

20-25%

650–700

500–550

550–600

450–500

2.

Երկրորդ նախաճաշ

10-15%

260–280

200–220

220–240

180–200

3.

Ճաշ

30-35%

910–980

700–770

770–840

630–700

4.

Ընթրիք

25-30%

650–700

500–550

550–600

450–500

79. Շուրջօրյա խնամքի դեպքում շահառուների համար սնունդը կազմակերպվում է օրը 4 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելի, քան 4 ժամ՝ սնունդ ընդունելու և ծամելու հետ կապված խնդիր չունեցող անձանց դեպքում՝ մասնավորապես 18-ից մինչև 65 տարեկան անձանց համար, իսկ սնունդ ընդունելու հետ կապված դժվարություն ունեցող անձանց համար սննդի ընդունման հաճախականությունը սահմանում է բժիշկը կամ սննդաբանը։

80. Շահառուի սննդի կազմակերպումը ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 11-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 11. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

Հ/Հ

Սննդի ընդունման ժամը

Սննդի ընդունում

1.

08:00–09։30

Նախաճաշ

2.

11։00-12։00

Երկրորդ նախաճաշ

3.

14։00-15։30

Ճաշ

4.

18։30-19։30

Ընթրիք

81. Շահառուի համար նախատեսվող սննդատեսակների օգտագործման հաճախականությունը մեկ շաբաթվա ընթացքում ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 12-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 12. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Հ/Հ

Սննդատեսակ

Հաճախականությունը

Ծամելու դժվարություն ունեցող անձանց դեպքում

Նշումներ

1.

Միս

2-3 անգամ

2–3 անգամ (մանրացված կամ աղացած)

Նախընտրելի՝ տավար, խաշած վիճակում

2.

Թռչնամիս

3-4 անգամ

3 անգամ (մաքուր, առանց կաշվի)

Դյուրամարս սպիտակուցի աղբյուր

3.

Ձուկ

2 անգամ

2 անգամ (փափուկ, առանց փշերի)

Նախընտրելի՝ իշխան

4.

Ձու

4–5 անգամ

3 անգամ (խաշած կամ օմլետ)

Բարձր կենսաբանական արժեքով սպիտակուց

5.

Կաթնամթերք

Ամեն օր

Ամեն օր (մածուն, կեֆիր, պանիր)

Կալցիումի և սպիտակուցի հիմնական աղբյուր

6.

Բանջարեղեն

Ամեն օր

Ամեն օր (թարմ, եփած կամ խյուսի տեսքով՝ ըստ անհրաժեշտության)

Ընդգրկել գունավոր և մանրաթելով հարուստ տեսակներ

7.

Մրգեր

Ամեն օր

Ամեն օր (թարմ, կեղևազրկած, խյուսի կամ հյութի տեսքով՝ ըստ անհրաժեշտության)

Ընդգրկել՝ Ց վիտամինով հարուստ տեսակներ

8.

Հացահատիկ

Ամեն օր

Ամեն օր (փափուկ, առանց կեղևի՝ ըստ անհրաժեշտության)

Նախընտրելի՝ ամբողջահատիկ ցորենի ալյուրից հաց, բլղուր, հնդկաձավար, վարսակ

9.

Բուսական յուղեր

Ամեն օր

Ամեն օր

Օմեգա-3 և չհագեցած ճարպերի աղբյուր

82. Ծամելու դժվարություն ունեցող շահառուի համար սննդամթերքը պետք է լինի փափուկ, մանրացված, խյուսի կամ հեղուկ վիճակում՝ ըստ անհատական կարիքների։ Կառուցվածքայնորեն փոփոխված սննդի մատուցման ժամանակ՝ մանրացված, թրջված կամ պյուրեացված յուրաքանչյուր բաղադրիչ պետք է մշակվի առանձին և պահպանվի առանց խառնվելու։

83. Շահառուին սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 14 օրվա համար:

84. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում` պահպանելով սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալն երկու շաբաթվա ընթացքում։

85. Միևնույն խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող երկու օրերի օրինակելի ճաշացուցակում:

86. Մեկ շահառուի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 13-ում, իսկ այդ ծավալի պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքի օրական չափաբաժինը՝ ԱՂՅՈՒՍԱԿ 14-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 13. ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ

 

Հ/Հ

Կերակրատեսակի անվանումը

18–ից մինչև 65 տարեկան անձանց համար (գ)

65 և բարձր տարեկան անձանց համար (գ)

1.

1. Նախաճաշ

1)

Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ

250

200

2)

Ձվից պատրաստված կերակրատեսակ

80

60

3)

Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

100

80

4)

Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ

80

60

5)

Բանջարեղենային աղցան կամ թարմ բանջարեղեն

100

80

6)

Ըմպելիքներ (կաթ, կակաո և այլ)

200 մլ

150 մլ

2.

2 Երկրորդ նախաճաշ

1)

Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ

200 մլ

150 մլ

2)

Ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ)

60

50

3)

Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

150

120

4)

Թարմ մրգեր

150

120

3.

3. Ճաշ

1)

Աղցան, նախուտեստ

100

80

2)

Առաջին կերակրատեսակներ (ապուր, բորշ)

300

250

3)

Մսից, ձկից, թռչնամսից պատրաստված կերակրատեսակ

120

100

4)

Խավարտ (գարնիր)

150

120

5)

— այդ թվում լոբազգիներից

80

60

6)

Ըմպելիք

200 մլ

150 մլ

4.

4. Ընթրիք

1)

Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ

250

200

2)

Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

100

80

3)

Ըմպելիք

200 մլ

150 մլ

4)

Թարմ մրգեր

150

120

5.

5. Հաց ամբողջ օրվա համար

1)

Ցորենի, այդ թվում ամբողջահատիկից

250

200

2)

Տարեկանի

100

80

 

ԱՂՅՈՒՍԱԿ 14. ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՔԱՆԱԿԸ (գրամ)

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

18–ից մինչև 65 տարեկան անձանց համար

65 և բարձր տարիքի անձանց համար

1.

Հաց տարեկանի

150

180

2.

Հաց ցորենի, ամբողջահատիկ

100

80

3.

Հաց ցորենի (բարձր կամ 1-ին տեսակի ալյուրից)

80

70

4.

Ալյուր ցորենի

30

25

5.

Ձավարեղեն

50

50

6.

Լոբազգիներ (նաև պահածոյացված)

40

30

7.

Մակարոնեղեն

40

40

8.

Կարտոֆիլ

200

180

9.

Բանջարեղեն, կանաչի

250

200

10.

Սոխ

30

30

11.

Թարմ միրգ, հատապտուղ

200

150

12.

Չրեղեն, մասուր

7

5

13.

Հյութ կամ կոմպոտ կամ հանքային ջուր

200 մլ

200 մլ

14.

Միս տավարի փափուկ

50

50

15.

Միս տավարի ոսկրոտ

50

50

16.

Միս խոզի ոսկրոտ

30

30

17.

Թռչնամիս՝ առանց ոսկորի

30

30

18.

Թռչնամիս՝կաշվով, ոսկորով

50

50

19.

Երշիկեղեն

10

10

20.

Ձիթապտուղ

2

2

21.

Ձուկ

40

40

22.

Կաթ

80 մլ

100 մլ

23.

Յոգուրտ կամ մածուն (0–2.5%)

150 մլ

150 մլ

24.

Կաթնաշոռ

30

30

25.

Թթվասեր

40

40

26.

Պանիր

30

30

27.

Կարագ

15

15

28.

Բուսական յուղ

25

25

29.

Ձու

1 հատ (50 գ)

1 հատ (50 գ)

30.

Շաքարավազ

30

25

31.

Հրուշակեղեն

60

50

32.

Կակաո

2

2

33.

Թեյ

3

3

34.

Սուրճ

3

3

35.

Կիսել

5

5

36.

Խտացրած կաթ

5

4

37.

Պաղպաղակ

10

10

38.

Ընկուզեղեն

5

5

39.

Աղ (յոդացված)

10

10

40.

Սոդա

1

1

41.

Համեմունքներ

2

2

42.

Տոմատի մածուկ

3

3

43.

Կիտրոնի հյութ, քացախ

0.3 մլ

0.3 մլ

44.

Չոր խմորիչ

1

1

45.

Փխրեցուցիչ

1

1

46.

Մեղր

5

5

47.

Մուրաբա կամ ջեմ

7

7

87. Հաշմանդամություն ունեցող անձանց սննդակարգը կարող է տարբերվել՝ կախված ֆիզիկական ակտիվությունից, առողջական վիճակից և սննդի յուրացման դժվարություններից։

88. Նրանց համար անհրաժեշտ է անհատականացված մոտեցում՝ ներառյալ էներգիայի պահանջի ճշգրտում, միկրոտարրերի հարստացում (երկաթ, կալցիում, վիտամին Դ) և սննդի մատուցման հարմարեցում (փափուկ հյուսվածք, փոքր չափաբաժիններ, սննդային հավելումներ)։

89. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է բուժքույր-սննդաբանի կողմից և համաձայնեցվում է կազմակերպության ղեկավարի հետ:

90. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Թույլատրվում է որոշ սննդատեսակների կամ խոհարարական արտադրանքի փոխարինումը մեկ այլով` դրանց էներգետիկ արժեքի համապատասխանության պայմանով: Սննդամթերքի փոխարինումն ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված է ԱՂՅՈՒՍԱԿ 15-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 15. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆ ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԵՐԻ

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Քանակը (զտաքաշ, գ)

Սննդային նյութեր (գ)

Ավելացնել օրվա սննդակարգում կամ բացառել

Սպիտակուցներ

(գ)

Ճարպեր

(գ)

Ածխաջրեր

(գ)

1.

Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրերի)

1)

Ցորենի հաց

100

7,7

2,4

53,4

2)

Աշորայի (տարեկանի) հաց

150

8,3

1,5

48,1

3)

Ալյուր ցորենի առաջին կարգի

70

7,4

0,8

48,2

4)

Մակարոն, վերմիշել

70

7,5

0,9

48,7

5)

Սպիտակաձավար

70

7,9

0,5

50,1

2.

Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրերի)

1)

Կարտոֆիլ

100

2,0

0,4

16,3

2)

Բազուկ

190

2,9

-

17,3

3)

Գազար

240

3,1

0,2

17,0

4)

Կաղամբ

370

6,7

0,4

17,4

5)

Մակարոն, վերմիշել՝ առաջին կարգի

25

2,7

0,3

17,4

6)

Սպիտակաձավար

25

2,8

0,2

17,9

7)

Ցորենի հաց՝ առաջին կարգի

35

2,7

0,3

17,4

8)

Աշորայի (տարեկանի) հաց

55

3,1

0,6

17,6

3.

Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրերի)

1)

Թարմ խնձոր

100

0,4

0,4

9,8

2)

Չորացրած խնձոր

15

0,5

-

9,7

3)

Ծիրանաչիր (առանց կորիզի)

15

0,8

-

8,3

4)

Սև սալորաչիր

15

0,3

-

8,7

4.

Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Կաթ

100

2,8

3,2

4,7

2)

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնությամբ

20

3,3

1,8

0,3

3)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնությամբ

20

2,8

3,6

0,6

4)

Պանիր

10

2,7

2,7

-

5)

Տավարի միս՝ առաջին կարգի

15

2,8

2,1

-

6)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

15

3,0

1,2

-

7)

Ձուկ (փափկամիս)

20

3,2

0,1

-

5.

Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Տավարի միս՝ առաջին կարգի

100

18,6

16,0

2)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

90

18,0

7,5

կարագ + 6 գ

3)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

130

18,2

23,4

3,7

կարագ – 9 գ

4)

Ձուկ

120

19,2

0,7

-

կարագ + 13 գ

5)

Ձու

145

18,4

16,7

1,0

6.

Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Ձուկ

100

16,0

0,6

1,3

2)

Տավարի միս՝ առաջին կարգի

85

15,8

11,9

-

կարագ – 11 գ

3)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

80

16,0

6,6

-

կարագ – 6 գ

4)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

115

16,1

20,7

3,3

կարագ – 20 գ

5)

Ձու

125

15,9

14,4

0,9

կարագ – 13 գ

7.

Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնությամբ

100

14,0

18,0

2,8

2)

Տավարի միս՝ առաջին կարգի

90

16,7

12,6

-

կարագ – 3 գ

3)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

85

17,0

7,5

-

4)

Ձուկ

100

16,0

0,6

-

կարագ + 9 գ

5)

Ձու

130

16,5

15,0

0,9

կարագ – 5 գ

8.

Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Ձու՝ 1 հատ

50

12,5

11,5

0,7

2)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնությամբ

35

4,9

6,3

1,0

3)

Պանիր

20

5,4

5,5

-

4)

Տավարի միս՝ առաջին կարգի

30

5,6

4,2

-

5)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

25

5,0

2,1

-

6)

Ձուկ

35

5,6

0,7

-

91. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում գոյացած թափոնի հաշվարկը կատարվում է համաձայն ԱՂՅՈՒՍԱԿ 16-ի:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 16. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Թափոնի (մթերքի՝ուտելու ոչ

ենթակա մաս) %

1.

Ձավարեղեն

1

2.

Ընդեղեն (ընկույզ, նուշ, պնդուկ և այլն)

0,5

3.

Կարտոֆիլ`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը

մարտի 1-ից

թարմ կարտոֆիլ

24

30

40

10

4.

Սմբուկ

10

5.

Դդմիկ

7

6.

Կաղամբ

20

7.

Ծաղկակաղամբ

25

8.

Կանաչ սոխ

20

9.

Սոխ

16

10.

Գազար`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից հետո

23

30

11.

Վարունգ

7

12.

Պղպեղ քաղցր

25

13.

Կանաչի

20

14.

Բողկ

20

15.

Ճակնդեղ

20

16.

Մարոլի տերևներ

20

17.

Բազուկ

20

18.

Լոլիկ

5

19.

Սպանախ

26

20.

Կանաչ լոբի

10

21.

Դդում

36

22.

Ձմերուկ

40

23.

Սեխ

36

24.

Մրգեր՝ թարմ

10

25.

Ձու

10

26.

Միս տավարի`

1-ին կարգի

2-րդ կարգի

25

30

27.

Հավ

26

28.

Ձուկ

30

92. Շահառուի՝ առողջ, բալանսավորված և անհատականացված սնուցման ապահովման և սննդաբաժինների պլանավորման, սննդի փոխարինման ու սննդի կալորիականության պահանջների գնահատման համար սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքների տվյալները ներկայացված են ԱՂՅՈՒՍԱԿ 17-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 17. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Սպիտակուցներ (գ)

Ճարպեր (գ)

Ածխաջրեր (գ)

Էներգետիկ արժեք (կկալ)

1.

Բանջարեղեն

1)

Սմբուկ

1,2

0,1

5,1

24

2)

Դդմիկ

0,6

0,3

4,9

23

3)

Կաղամբ՝թարմ

1,8

0,1

4,7

27

4)

Կաղամբ՝ աղադրած

1,8

0

2,2

19

5)

Ծաղկակաղամբ

2,5

0,3

4,5

30

6)

Կարտոֆիլ

2,0

0,4

16,3

80

7)

Սոխ՝ կանաչ

1,3

0

3,5

19

8)

Սոխ՝ գլուխ

1,4

0

9,1

41

9)

Գազար

1,3

0,1

7,2

30

10)

Վարունգ

0,8

0,1

2,6

14

11)

Վարունգ ջերմոցի

0,7

0,1

1,9

11

12)

Պղպեղ՝ կանաչ, քաղցր

1,3

0

5,3

26

13)

Պղպեղ՝ կարմիր, քաղցր

1,3

0

5,7

27

14)

Մաղադանոս

3,7

0,4

8,0

49

15)

Բողկ

1,2

0,1

3,8

21

16)

Հազարի տերևներ

1,5

0,2

2,3

17

17)

Բազուկ

1,5

0,1

9,1

42

18)

Լոլիկ

1,1

0,2

3,8

23

19)

Կանաչ լոբի

4,0

0

4,3

32

20)

Սխտոր

6,5

0

5,2

46

21)

Սպանախ

2,9

0,3

2,0

22

22)

Թրթնջուկ

1,5

0

3,0

19

23)

Բրոկոլի

2,8

0,4

7,0

34

2.

Միս

1)

Տավարի՝ 1-ին կարգի

18,6

16,0

0

218

2)

Տավարի՝ 2-րդ կարգի

20,0

9,8

0

168

3)

Հավի՝ 1-ին կարգի

18,2

18,4

0,7

241

4)

Հավի՝ 2-րդ կարգի

21,2

8,2

0,6

161

5)

Հնդկահավի

19,5

22,0

0

276

6)

Հորթի՝ 1-ին կարգի

19,7

2,0

0

97

3.

Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք

1)

Սիգ

19

7,5

0

144

2)

Պերկես (օկուն) ծովային

18,2

3,3

0

103

3)

Իշխան

20.0

6.2

0

141

4.

Ձու

1)

Ձու

12,5

11,5

0,7

157

5.

Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր

1)

Ծիրան

0,9

0,1

9,0

41

2)

Սերկևիլ

0,6

0,5

7,9

40

3)

Ադամաթուզ

1,5

0

22,4

91

4)

Բալ

0,8

0,5

10,3

52

5)

Տանձ

0,4

0,3

9,5

42

6)

Թուզ

0,7

0,2

11,2

49

7)

Հոն

1,0

0

9,7

45

8)

Դեղձ

0,9

0,1

9,5

43

9)

Սալոր

0,08

0

9,6

43

10)

Խուրմա

0,5

0,

13,3

53

11)

Կեռաս

1,1

0,4

10,6

50

12)

Թութ

0,7

0

12,0

52

13)

Խնձոր

0,4

0,4

9,8

45

14)

Նարինջ

0,9

0,2

8,1

40

15)

Թուրինջ

0,9

0,2

6,5

35

16)

Կիտրոն

0,9

0,1

3,0

33

17)

Մանդարին

0,8

0,3

8,1

40

18)

Խաղող

0,6

0,2

15,0

65

19)

Մորի

0,8

0,3

8,3

42

20)

Կարմիր հաղարջ

0,6

0,2

7,3

39

21)

Սև հաղարջ

1,0

0,2

7,3

38

22)

Մասուր թարմ

1,6

0

10,0

51

23)

Մասուր չորացրած

3,4

0

21,5

110

24)

Ձմերուկ

0,7

0,2

8,8

38

25)

Սեխ

0,6

0

9,1

38

26)

Դդում

1,0

0,1

4,2

25

6.

Չրեղեն

1)

Ծիրանի չիր

5,2

0

55,0

234

2)

Չամիչ՝ քիշմիշի

1,8

0

66,0

262

3)

Սև սալորի չիր

2,3

0

58,4

242

4)

Խնձորի չիր

3,2

0

68,0

273

5)

Բալի չիր

1,5

0

73,0

292

6)

Տանձի չիր

2,3

0

62,1

246

7)

Դեղձի չիր

3,0

0

68,5

275

7.

Կաթ և կաթնամթերք

1)

Կաթ պաստերիզացված

2,8

3,2

4,7

58

2)

Կաթ՝ 2.5% յուղայնությամբ

3.3

2.5

5

55

3)

Կաթ՝ 0,5 % յուղայնությամբ

3.3

0,5

5

38

4)

Կաթի փոշի

26,0

25,0

37,5

476

5)

Սերուցք 10%

3,0

10,0

4,0

118

6)

Սերուցք 20%

2,8

20,0

3,6

205

7)

Թթվասեր 10%

3,0

10,0

2,9

116

8)

Թթվասեր 20%

2,8

20,0

3,2

206

9)

Կեֆիր՝ ցածր յուղայնությամբ

3,0

0,05

3,8

30

10)

Կեֆիր՝ բարձր յուղայնությամբ

2,8

3,2

4,1

56

11)

Յոգուրտ՝ 1,5 % յուղայնությամբ (քաղցր)

5,0

1,5

8,5

70

12)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնությամբ

14,0

18,0

2,8

232

13)

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնությամբ

18,0

0,6

1,8

88

14)

Պանիր «Բռինզա»

17,9

20,1

0,0

260

15)

Պանիր հալած (փաթեթավորած)

24,0

13,5

0,0

226

16)

Պանիր «Չանախ»

21,8

25,3

0,315

350

17)

Պանիր «Լոռի»

23

27,5

0

339

8.

Ճարպեր

1)

Կարագ սերուցքային

0,5

82,5

0,8

748

2)

Յուղ հալած

0,3

98

0,6

887

3)

Յուղ բուսական

0

99,9

0

899

9.

Ձավարեղեն

1)

Հնդկաձավար

9,5

2,3

65,9

329

2)

Վարսակաձավար

11,0

6,1

49,7

303

3)

Գարեձավար

10,0

1,3

66,3

324

4)

Կորկոտ

11,5

3,3

66,5

348

5)

Բրինձ

7,0

1,0

71,4

330

6)

Բլղուր

10,0

1,4

67

321

7)

Հաճար

10,0

1,4

67

321

10.

Ընդեղեն

1)

Լոբի հատիկ

21,0

2,0

46,6

292

2)

Ոլոռ

23,0

1,6

50,8

314

3)

Սիսեռ

23,0

1,2

53,3

303

4)

Ոլոռ կանաչ

5,0

0,2

12,8

73

5)

Ոսպ

24,8

1,1

53,7

310

11.

Հաց, հացամթերք, ալյուր

1)

Հաց տարեկանի

6,9

1,2

42,4

214

2)

Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից

7,7

2,4

53,4

254

3)

Հաց ցորենի՝ 1-ին տեսակի ալյուրից

7,9

1

48,1

239

4)

Հաց ցորենի՝ 2-րդ տեսակի ալյուրից

8,1

1,2

46,6

220

5)

Հաց ցորենի` թեփով

8,8

3,4

43,8

248

6)

Հաց ամբողջահատիկի

12,2

2,5

72

340

7)

Ալյուր ցորենի` բարձր տեսակի

10,3

1,1

68,9

334

8)

Ալյուր ցորենի` 1-ին տեսակի

10,6

1,3

67,6

331

9)

Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի

11,7

1,8

63,7

324

10)

Ալյուր տարեկանի

6,9

1,1

76,9

326

11)

Ալյուր ամբողջահատիկ ցորենից

12.2

2.5

72

340

12)

Ալյուր եգիպտացորենի

7,2

1,5

72,1

331

13)

Ալյուր կարտոֆիլի

0,1

0

79,6

327

14)

Մակարոնեղեն`

10,4

1,1

69,7

337

15)

Ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ)

7,8

2,5

50,5

261

16)

Չորաբլիթ

11,0

1,3

73,0

330

17)

Չորահաց

8,5

10,8

66,0

398

12.

Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք

1)

Շաքարավազ

0

0

99,8

379

2)

Մեղր

0,8

0

80,3

314

3)

Զեֆիր

0,8

0

78,3

304

4)

Իրիս

3,3

7,5

81,8

387

5)

Մարմելադ

0,4

0

76,0

293

6)

Կարամել՝ մրգային միջուկով

0

0,1

92,1

357

7)

Շոկոլադապատ կոնֆետներ

2,9

10,7

76,6

396

8)

Հալվա

11,6

29,7

54

516

9)

Շոկոլադ կաթնային

6,9

35,7

52,4

550

10)

Վաֆլի՝ մրգային միջուկով

3,2

2,8

80,1

350

11)

Վաֆլի՝ յուղ պարունակող միջուկով

3,4

30,2

64,7

530

12)

Շերտային խմորեղեն՝ խնձորով

5,7

25,6

52,7

454

13)

Բիսկվիտային խմորեղեն՝ մրգային

4,7

9,3

64,2

351

14)

Քաղցրաբլիթ

4,8

2,8

77,7

350

13.

Ջեմեր և մուրաբաներ

1)

Մուրաբա՝ տանձի

0,3

0,2

70,8

273

2)

Մուրաբա՝ ելակի

0,3

0

70,9

271

3)

Մուրաբա՝ արքայամորու

0,6

0,2

70,4

273

4)

Մուրաբա՝ դեղձի

0,5

0

66,8

258

5)

Մուրաբա՝ սալորի

0,4

0,3

74,2

288

6)

Ջեմ՝ խնձորի

0,4

0,3

65,3

250

7)

Ջեմ՝ ծիրանի

0,5

0

68,8

265

8)

Ջեմ՝ խնձորի

0,4

0

65

250

14.

Հյութեր և ըմպելիքներ

1)

Հյութ՝ գազարի

1,1

0,1

12,6

56

2)

Հյութ՝ տոմատի

1

0,1

2,9

18

3)

Հյութ՝ ծիրանի

0,5

0

13,7

56

4)

Հյութ՝ արքայախնձորի

0,3

0,1

11,8

52

5)

Հյութ՝ նարնջի

0,7

0,1

13,2

60

6)

Հյութ՝ խաղողի

0,3

0

13,8

54

7)

Հյութ՝ բալի

0,7

0,2

11,4

51

8)

Հյութ՝ նռնա

0,3

0

14,5

64

9)

Հյութ՝ թուրինջի

0,3

0,1

7,9

38

10)

Հյութ՝ կիտրոնի

0,6

0

3,9

33

11)

Հյութ՝ մանդարինի

0,8

0

9,8

45

12)

Հյութ՝ դեղձի

0,3

0

16,5

68

13)

Հյութ՝ սալորի

0,3

0,1

15,2

68

14)

Հյութ՝ սև հաղարջի

0,5

0

7,3

41

15)

Հյութ՝ մասուրի

0,1

0,2

16,1

67

16)

Հյութ՝ խնձորի

0,5

0,1

9,1

38

17)

Հյութ՝ տանձի

0

0

14,4

59

15.

Սննդային հավելումներ

1)

Թթխմոր՝ չոր

12,7

8,5

2,7

109

2)

Ժելատին

87,2

0,7

0,4

355

3)

Ցորենի թեփ

16

16,6

3,8

165

4)

Կակաո փոշի

24,2

17,5

27,9

380

93. Սննդի չափորոշիչները պետք է ծառայեն որպես գործնական շրջանակ՝ համապատասխան ճաշացանկերի պլանավորման համար։

94. Ճաշացանկը պետք է պլանավորվի՝ հաշվի առնելով խնամքի միջավայրը, շահառուների առանձնահատկությունները, պարբերական վերանայման անհրաժեշտությունը՝ շահառուների հետ խորհրդակցելով։ Մտավոր խնդիրներ ունեցող շահառուների հետ քննարկման ընթացքում պետք է կիրառվի համընդհանուր հաղորդակցման մոտեցում՝ ներառյալ պատկերներ, նշաններ կամ այլ հարմարեցված միջոցներ։

95. Ճաշացանկի կազմման գործընթացը պետք է պարտադիր կերպով նախատեսի տարբերակված սննդակարգեր՝ հիմնված շահառուների բժշկական ցուցումների և սննդաբանական կարիքների վրա։

96. Սննդի ընդունման ժամանակ անհրաժեշտ է ապահովել պատշաճ աջակցություն՝ դրա կարիքն ունեցող անձանց։

97. Քաշի կարգավորման կարիք ունեցող շահառուի համար բարձր ճարպայնությամբ և շաքարով խորտիկները պետք է սահմանափակվեն։ Աղյուսակներում շաքարի նորմը ներառում է նաև այն քանակը, որն օգտագործվում է ճաշատեսակների և հյութերի պատրաստման ժամանակ, եթե շահառուին տրվում է շաքար պարունակող պատրաստի մթերք (մուրաբա, ջեմ, խտացրած կաթ և այլն), ապա տրվող շաքարի քանակը պետք է նվազեցնել` կախված օգտագործվող պատրաստի մթերքում առկա շաքարի քանակից:

98. Շահառուի համար սահմանված սննդակարգի արդյունավետության և համապատասխանության գնահատում պետք է իրականացվի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ օգտագործելով հաստատված և հուսալի գնահատման գործիքներ, ինչպիսիք են Սննդային անբավարարության համընդհանուր զննման գործիքը (MUST) կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աճի աղյուսակները։ Զննման արդյունքները պետք է գրանցվեն անձի անհատական սոցիալական ծրագրում և օգտագործվեն անհատական սննդային ծրագրի մշակման և վերանայման ժամանակ՝ ըստ շահառուի առողջական վիճակի։

99. Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի նորմերից, չի թույլատրվում օգտագործել այն սննդամթերքը և պատրաստել այն խոհարարական կերակրատեսակները, որոնք նշված են ԱՂՅՈՒՍԱԿ 18-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 18. ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

Հ/Հ

Սննդամթերքի խումբ

Չթույլատրվող տեսակներ

Պարզաբանում կամ ռիսկ

1.

Ձու

- Անլվա կճեպով ձու

- Թերխաշ ձու

- Հում ձու

Աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ սալմոնելոզի առաջացման վտանգ

2.

Մսամթերք

- Երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ՝ մեծ քանակությամբ

Բարձր նիտրիտ, աղ և տրանսճարպեր

3.

Բանջարեղեն և միրգ

- Բորբոսով, փչացած

- Կանաչած կարտոֆիլ

Տոքսինների և մարսողական խանգարումների վտանգ

4.

Պահածոներ

- Տնային պայմաններում պատրաստված

Բոտուլիզմի և մանրէային աղտոտման ռիսկ

5.

Նախորդ օրվա մնացորդներ

- Բոլոր տեսակի

Մանրէային աճ, սննդային թունավորում

6.

Կրեմային հրուշակեղեն

- Տորթեր, կրեմով հրուշակներ՝ բարձր հաճախականությամբ

Բարձր շաքար, մանրէային ռիսկ, սննդային թունավորում, աղիքային բարդություններ

7.

Դոնդողածածկ կերակրատեսակներ

- Մսի, ձկան դոնդող

Մարսողության դժվարություն, մանրէային ռիսկ

8.

Կաթ

- Առանց եռացման

- Տնային կաթնաթթվային մթերք

- Թթված կաթ

- Բուսական ճարպերով կաթնամթերք

Մանրէային աղտոտում, սննդային արժեքի անկայունություն

9.

Կաթնաշոռ

- Չպաստերիզացված կաթից

- տնային պայամաններում պատրաստված

Անբավարար ջերմային մշակում, մանրէային ռիսկ

10.

Խտանյութեր

- Արգանակներ և դրանց հիմքով կերակրատեսակներ

Բարձր նատրիում, մարսողական ծանրաբեռնվածություն

11.

Տրանսճարպեր

- Բոլոր տեսակի

Սրտանոթային հիվանդությունների ռիսկ

12.

Տապակած կերակրատեսակներ

- Ֆրիտյուր, փքաբլիթներ, չիպս, նրբաբլիթներ՝ մեծ քանակությամբ և հաճախականությամբ

Բարձր ճարպ, տրանսճարպեր, մարսողական ծանրություն

13.

Յուղ

- Մասնակի հիդրոգենացված

- Մարգարին և սփրեդ՝ ուտելու համար

- Խոհարարական ճարպ

Տրանսճարպեր, սրտանոթային ռիսկ

14.

Համեմունքներ

- Կծու սոուսներ, կետչուպ, մայոնեզ՝ մեծ քանակությամբ

աղի բարձր պարունակություն, ճարպ, մարսողական գրգռում

15.

Ըմպելիքներ

- Էներգետիկ ըմպելիքներ

- Ալկոհոլ

- ԿԱՀ պարունակող հյութեր

Նյարդային համակարգի գրգռում, դեղի հետ անհամատեղելիություն

16.

Ընդեղեն

- Աղի մեջ բոված, կծու

Մարսողական և սրտանոթային բարդություններ

17.

Շաքար և աղ

- ցանկացած սննդամթերք՝ շաքարի կամ աղի բարձր պարունակությամբ

Շաքարային դիաբետի, հիպերտոնիայի ռիսկ

100. Սննդի նմուշառումն իրականացվում է ամեն օր։ Նմուշները պահվում են սառնարանում 48 ժամ։ 48 ժամ անց բոլոր նմուշները պետք է հեռացվեն՝ սննդի մնացորդների հետ միասին:

101.Յուրաքանչյուր նմուշին պետք է կցվի թերթիկ, որի վրա մակնշված կլինի՝ սնունդը

1) ում կողմից է պատրաստվել,

2) երբ է պատրաստվել,

3) երբ է տրամադրվել շահառուին,

4) պատրաստողի և այն բաշխողի ստորագրությունը:

102. Սննդի անվտանգության հիմնական պահանջները ներառում են՝ մակերեսների, սարքավորումների և սպասքի պատշաճ մաքրում և ախտահանում, անձնական հիգիենայի պահպանում (հատկապես՝ ձեռքերի լվացում), սննդի ճիշտ պահում, սառեցում և պատրաստում՝ ըստ ջերմաստիճանի և միջավայրի, վնասատուների հսկողություն, պատրաստի սննդի ճիշտ մշակում, ինչպես նաև խոհարարական և խնամքի անձնակազմի վերապատրաստում՝ սննդային թունավորման, ալերգիաների և սննդային անընկալունակության վերաբերյալ։

103. Սննդի պահեստներում պետք է պահպանվեն սննդի անվտանգության և սանիտարական կանոններով սահմանված պահանջները։

104. Շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակազմը պարտավոր է մշտադիտարկել մատակարարվող ջրի համը, հոտը և գույնը։ Որևէ փոփոխություն նկատելու դեպքում պետք է անմիջապես տեղեկացնել տնօրենին և ջրամատակարար կազմակերպությանը։ Անմիջապես պետք է արգելվի ջրի օգտագործումը շահառուների կողմից, մինչև համապատասխան լաբորատոր և տեխնիկական վերլուծությամբ վերացվի հնարավոր վտանգը։

105. Ջրանջատումների դեպքում շուրջօրյա խնամքի կենտրոնը պարտավոր է շահառին ապահովել բավարար քանակի անվտանգ, մաքուր խմելու ջրով, որը պահվում է հարմար և փակ տարաներում։ Ջուրը պետք է հեշտ հասանելի լինի բոլոր սենյակներում և ճաշարաններում։ Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի մաքրությունը, հատկապես սննդի ընդունումից առաջ՝ ալկոգելով կամ սպիրտային թաց անձեռոցիկներով, եթե կենտրոնում բացակայում են ջրի բակերը և հոսող ջրի ապահովման հնարավորությունները։

 

4.2 ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

106. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է շահառուին ապահովի սեռատարիքային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան անհրաժեշտ հագուստով, կոշկեղենով, կենցաղի կազմակերպման համար անհրաժեշտ սպիտակեղենով, տնտեսական ապրանքներով, անկողնային ու անձնական հիգիենայի պարագաներով, կրթության կամ աշխատանքի կազմակերպման ու զարգացման համար անհրաժեշտ դիդակտիկ նյութերով և այլ անհրաժեշտ պարագաներով։

107. Շուրջօրյա խնամքի կենտրոնն ապահովում է շահառուի անձնական հիգիենան ինքնուրույն կամ անհրաժեշտության դեպքում` համապատասխան աշխատողների օգնությամբ հոգալու հնարավորությունը:

108. Հագուստի առանձին տեսակներ, որոնք անմիջականորեն շփվում են անձի մարմնի հետ (տղամարդկանց դեպքում՝ անդրավարտիքը, շապիկը, գուլպաները, թաշկինակները, գիշերազգեստը, կանանց դեպքում՝ անդրավարտիքը, կրծկալը, գուլպաները կամ զուգագուլպաները, շապիկը, թաշկինակը, գիշերազգեստը), ինչպես նաև բոլոր տեսակի կոշիկները և տնային հագուստը հանդիսանում են անհատական օգտագործման իրեր և փոխանցվում են շահառուին սեփականության իրավունքով՝ որպես նվիրատվություն։

109. Անհատական հիգիենայի պարագաները՝ ատամի խոզանակ, բաղնիքի սպունգ, սրբիչներ, սանրեր, հողաթափեր (սենյակի, բաղնիքի), սափրվելու պարագաներ, ևս չեն կարող օգտագործվել այլ շահառուների կողմից։

110.Շուրջօրյա խնամքի կենտրոնից դուրս գրվելու դեպքում անձը կարող է իրեն հատկացված հագուստը, կոշիկները և հիգիենայի պարագաները վերցնել իր հետ, եթե ցանկանում է։

111. Շուրջօրյա խնամքի կենտրոնն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ կարիքի գնահատման կամ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ցուցված աջակցող միջոցների ստացումը, որոնք անհատական են տվյալ անձի համար և պետք է պահվեն նրա պահարանում կամ մահճակալի մոտ։

112. Շուրջօրյա խնամքի կենտրոնը կազմակերպում կամ ապահովում է շահառուին անհրաժեշտ աջակցող միջոցների տրամադրումը։ Եթե շահառուին անհրաժեշտ աջակցող միջոցը ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված ցանկում, ապա խնամք տրամադրող կազմակերպությունը կարող է այն հատկացնել բյուջեով չարգելված այլ աղբյուրների միջոցներով։ Նման օրինակներ սահմանված են ԱՂՅՈՒՍԱԿ 19-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 19. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՆ՝ ԸՍՏ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ

Հենաշարժական խնդիրների դեպքում

Լսողության կամ հաղորդակցության խնդիրների դեպքում

Տեսողության խնդիրների դեպքում

Սնուցման և կլման դժվարություններ ունեցողների համար

- Քայլակներ

- Հենակներ, ձեռնափայտ,

- Օրթեզներ,

- Պրոթեզներ, կորսետներ

- Մարմնի դիրքի պահպանմանն օգնող բարձիկներ

Հարմարեցված սայլակներ

- Հարմարեցված կամ աջակցող սեղան-աթոռ

- Bluetooth-ով լսողական սարքեր

- Հաղորդակցման սարքեր

- Հաղորդակցման տեխնոլոգիաներ

Լսողական սարքերի տեխնիկական սպասարկում

- Ուշադրություն գրավող ազդանշաններ

- Պաշտպանիչ ականջակալներ (բարձր ձայներից)

- Պատկերային աջակցման քարտեր

Ձայնային հաղորդակցման սարքեր

- Մեծ պատկերներով տակտիլ կամ ռելյեֆային մակերեսով շոշափելի գրքեր

- Թվային խոշորացույց

Կարդացող սարքեր

- Ձայնագրված գրքեր

- Սպիտակ ձեռնափայտ և ուսուցում

- Հարմարեցված գդալ, պատառաքաղ, դանակ, բաժակ

- Բաժակի կամ ափսեի եզրերը փակող օղակ

- Ափսեի, բաժակի տակ դրվող ռետինե, սելիկոնե տակդիր

- Հեղուկի խտացման նյութ

- Հարմարեցված սննդի սկուտեղ, տարբեր բաժիններով

սնունդ ընդունելու հարմարեցված աթոռ

- Բլենդեր՝ սնունդի մանրացման համար

113. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուին տրամադրում է՝

1) անհրաժեշտ անհատական կահույք ՝ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 20-ի,

2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` սեռատարիքային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 21-ի,

3) անկողնային պարագաներ՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 22-ի,

4) անձնական հիգիենայի պարագաներ՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 23-ի,

5) ժամանցային խաղեր, դիդակտիկ նյութեր, գրենական պիտույքներ, համակարգչային տեխնիկա՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 24-ի։

114. Շահառուին տրամադրվող զգեստապահարանը պետք է պարունակի սեզոնային հագուստ և կոշիկներ՝ ամառային, ձմեռային, միջսեզոնային, լինի հարմարավետ, ապահովի շահառուի արժանապատիվ տեսքը և հիգիենան։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է ապահովել հարմարեցված հագուստ, կոշիկներ՝ ըստ կարիքի։

115. Անձնական հագուստը պետք է լվացվի առնվազն շաբաթական մեկ անգամ, կամ ըստ անհրաժեշտության, մասնավորապես՝ կեղտոտվելու դեպքում, իսկ ներքնազգեստը և գուլպաները՝ ամեն օր կամ ամեն օգտագործումից հետո։

116. Շահառուին կարելի է մասնակից դարձնել իր հագուստի լվացման և արդուկման գործընթացին՝ անկախ կյանքի հմտությունների զարգացման նպատակով, եթե նրա կարողությունը բավարար է դրա համար։

117. Հագուստը և կոշիկները պետք է ունենան անհատական նշագրում՝ անունով կամ կոդով։

118. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուին տրամադրում է նաև անհատական պահարան՝ իր հագուստը, անհատական օգտագործման պարագաներն ապահով պահելու և հարմար կերպով օգտագործելու համար։

119. Կոշիկների խնամքի համար տրամադրվում են մաքրող պարագաներ, օրինակ՝ խոզանակ, քսուք, չորացնող լաթ և այլն։

120. Վարակիչ հիվանդությունների հարուցիչներով բաղարկված կամ կեղտոտ հագուստը պահվում է հատուկ տարաներում, մինչև լվացումը։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 20. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Հ/Հ

Անհատական կահույքի տեսակը

Չափման միավորը

Քանակը մեկ շահառուի հաշվարկով

Օգտագործման ժամկետը` տարիներով

Նշումներ

1.

Մահճակալ

հատ

1

7-10

Փայտյա, անաղմուկ մահճակալներ

Ըստ անհրաժեշտության հարմարեցված հաշմանդամություն կամ սրտանոթային հիվանդություն ունեցող անձանց համար՝ քնելու և նստելու հնարավորությամբ։

Անկողնային խնամք ստացող շահառուի համար՝ ֆունկցիոնալ

2.

Մահճակալի կողասեղան՝ դարակներով

հատ

1

5-7

Փոքրիկ պահարան, որը սովորաբար տեղադրվում է մահճակալի կողքին և կարող է օգտագործվել նաև որպես փոքրիկ սեղան

3.

Պահարան՝ հագուստի և անձնական իրերի համար, կամ մասնաբաժին պահարանում

հատ

1

7-10

Անհատական՝ յուրաքանչյուր անձի հագուստի համար նախատեսված, և կախիչներ՝ առնվազն 10 հատ մեկ անձի հաշվով

4.

Աթոռ` անհատական

հատ

1

7-10

Անհատական աթոռ սենյակում՝ ըստ շահառուի կարիքների

5.

Սեղան

հատ

1 հատ յուրաքանչյուր սենյակի համար

5-7

Մեկ սեղան յուրաքանչյուր սենյակում, հարմար հեշտ տեղաշարժման համար, ապահով, առանց սուր անկյունների

6.

Հայելի

Հատ

1

10

Կարող է լինել պահարանի մեջ կամ յուրաքանչյուր սենյակում առնվազն մեկ հատ, կամ սենյակին կից լոգասենյակում

7.

Աղբաման

հատ

0,5

5-7

Երկու անձի հաշվով՝ մեկ աղբաման։ Ոտքով բացվող կամ սենսորով՝ ձեռքով շփումից խուսափելու նպատակով։ 20լ տարողությամբ։

8.

Գիշերանոթ կամ միզաման

հատ

1

5

Ըստ անհրաժեշտության ջրակայուն, հակաբակտերիալ, հեշտ մաքրվող նյութերից

Հենաշարժական խնդիրներ ունեցողների համար անհրաժեշտ է ապահովել աթոռ-գիշերանոթ

121. Շահառուին տրամադրվող մահճակալի օգտագործման ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի, պարտադիր տեխնիկական սպասարկմամբ և հիգիենիկ մշակմամբ՝ հատկապես հարմարեցված և ֆունկցիոնալ մահճակալների դեպքում։ Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ապահովի մահճակալների մեխանիկական մասերի պարբերական ստուգումը, ապահովի շահառուի անաղմուկ քունը։ Անկողնային խնամք ստացող շահառուների համար նախատեսված ֆունկցիոնալ մահճակալները պետք է միշտ ապահովված լինեն հոսանքի աղբյուրով կամ մարտկոցներով։

122.Պահարանը պետք է ունենա առանձնացված բաժիններ` հագուստը կախելու, ինչպես նաև դարակներ ներքնահագուստի պահպանման և կոշիկների համար։ Պահարանները պետք է լինեն հեշտ մաքրվող, հակաբակտերիալ մակերեսով։

123. Շուրջօրյա խնամքի կենտրոնում օգտագործվող աթոռները պետք է համապատասխանեն շահառուի կարիքներին, ապահովեն շահառուի անվտանգությունը, հարմարավետությունը, ֆունկցիոնալությունը։ Անվտանգության տեսանկյունից աթոռները պետք է ունենան կայուն կառուցվածք՝ չշրջվող, առանց սուր եզրերի, ունենան չսահող ոտքեր, անաղմուկ շարժման մեխանիզմներ: Մակերեսները պետք է լինեն հեշտ մաքրվող, պետք է պատրաստված լինեն ոչ թունավոր ծածկույթներից։ Հարմարավետության ապահովման նպատակով աթոռները պետք է ունենան էրգոնոմիկ ձևավորում՝ մեջքի և նստատեղի աջակցությամբ, ինչպես նաև համապատասխան բարձրություն՝ ըստ սեղանների և շահառուի հասակի։ Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովվի բազկաթոռի կամ հենակների առկայություն։ Հենշարժական խնդիրներ ունեցող շահառուի համար աթոռը պետք է լինի հարմարեցված՝ լայնացված նստատեղով, հենակներով կամ անվասայլակին հարմարեցվող կառուցվածքով։ Աթոռների ֆունկցիոնալությունը պետք է համապատասխանի օգտագործման նպատակներին՝ ներառյալ սննդի ընդունումը, հանգիստը, զբաղվածությունը կամ բժշկական միջամտությունները, ինչպես նաև տեղակայման հարմարությունը՝ ընդհանուր և անհատական տարածքներում։

124. Շուրջօրյա խնամքի կենտրոնում հայելիների առկայությունը թույլատրվում է՝ պայմանով, որ դրանք տեղակայված են անվտանգ վայրերում, պատրաստված են անվտանգ նյութերից (օր.՝ պոլիկարբոնատ, հակաբեկորային ապակի), և չեն պարունակում սուր եզրեր կամ հեշտ կոտրվող մակերեսներ։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների համար հայելիների օգտագործումը պետք է իրականացվի մասնագետի թույլտվությամբ։

125. Շուրջօրյա խնամքի կենտրոնում անհատական սենյակներում և ընդհանուր օգտագործման վայրերում աղբամանները պետք է լինեն հիգիենիկ, փակվող, հեշտ մաքրվող և շահառուի հասանելիությանը համապատասխան։ Տեղակայված լինեն հասանելի վայրերում, ներառյալ անվասայլակով շարժվող անձանց համար։ Բարձրությունը և բացման մեխանիզմը պետք է համապատասխանեն շահառուի ֆիզիկական կարողություններին։

126. Շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղաշարժման խնդիր ունեցող կամ անկողնային հիվանդների համար կարևոր պարագա է գիշերանոթը կամ միզամանը։ Գիշերանոթներն ու միզամանները պետք է ընտրվեն այնպես, որպեսզի ապահովվեն շահառուի անվտանգությունը, հիգիենայի բարձր մակարդակը և, ամենակարևորը, նրա արժանապատվության պահպանումը՝ լինելով լիովին հարմարեցված անհատական կարիքներին։ Դրանք պետք է պատրաստված լինեն ջրակայուն, հակաբակտերիալ և հեշտ մաքրվող նյութերից։ Մակերեսը պետք է լինի հարթ, առանց ծակոտիների՝ մանրէների կուտակումից խուսափելու նպատակով, և հնարավոր լինի մաքրել ու ախտահանել առանց մասնագիտական սարքավորումների։ Ապահովված պետք է լինի ֆիզիկական անվտանգություն՝ սուր եզրերի բացակայություն, կայուն կառուցվածք, չսահող հիմք և հարմար բռնակ, ինչպես նաև շահառուի ֆիզիկական վիճակին համապատասխան դիրքավորման հնարավորություն։ Գիշերանոթները պետք է նախատեսված լինեն անհատական օգտագործման համար, ունենան կափարիչ և անհատական պիտակավորում՝ պահպանման և տեղափոխման հարմարավետության նպատակով։ Օգտագործումից հետո անհրաժեշտ է անմիջապես մաքրել և ախտահանել՝ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման, ինչպես նաև տհաճ հոտերից խուսափելու համար և պահել շահառուի անհատական պահարանում, կամ մահճակալի մոտ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար գիշերանոթները պետք է ունենան լայնացված բացվածք, հարմարեցված բռնակներ և հենման հնարավորություն, իսկ տարեցների համար՝ թեթև քաշ, հեշտ տեղափոխման հնարավորություն և հարմար նստեցման անկյուն։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 21. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Հ/Հ

Հագուստի, կոշիկի անվանումները

Չափման միավորը

Մեկ շահառուին տարեկան տրամադրվող հագուստի, կոշիկի քանակը

Տրամադրված պարագայի օգտագործման ժամկետը, տարի

Կանանց հագուստ և ներքին սպիտակեղեն

1.

Ձմեռային վերնահագուստ՝ վերարկու կամ ձմեռային բաճկոն

հատ

1

2

2.

Կիսասեզոնային վերնահագուստ՝ աշնանային բաճկոն

հատ

1

1

3.

Բրդյա հագուստ կամ ժակետ

հատ

2

2

4.

Բրդյա սվիտեր

հատ

4

1

5.

Բամբակյա հագուստ՝ ամառային (կիսաշրջազգեստ, վերնաշապիկ)

հատ

3

2

6.

Բամբակյա հագուստ՝ ձմեռային (կիսաշրջազգեստ, վերնաշապիկ)

հատ

3

2

7.

Տաբատ՝ ամառային

հատ

2

1

8.

Տաբատ՝ ձմեռային

հատ

2

1

9.

Տոնական շրջազգեստ`ամառային

հատ

1

1

10.

Տոնական շրջազգեստ՝ ձմեռային

հատ

1

1

11.

Տնային խալաթ՝ ամառային

հատ

1

1

12.

Տնային խալաթ՝ ձմեռային

հատ

1

1

13.

Տնային հագուստ՝ ամառային

հատ

1

1

14.

Տնային հագուստ՝ ձմեռային

հատ

1

1

15.

Շապիկ՝ տրիկոտաժե

հատ

2

1

16.

Ներքին սպիտակեղեն՝վարտիք, կիսաթև կամ առանց թև շապիկ

լրակազմ

6

1

17.

Կրծկալ

հատ

 2

1

18.

Գիշերանոց՝ ամառային

հատ

3

2

19.

Գիշերանոց՝ ձմեռային

հատ

3

2

20.

Զուգագուլպա

հատ

4

0,5

21.

Բամբակյա գուլպա, կիսագուլպա, գոլֆ

զույգ

6

0,5

22.

Բրդյա գուլպաներ, կիսագուլպա, գոլֆեր

զույգ

3

1

23.

Թաշկինակ

հատ

3

1

24.

Գլխարկ՝ ամառային

հատ

1

1

25.

Գլխարկ՝ ձմեռային

հատ

1

1

26.

Շարֆ` կիսաբրդյա

հատ

1

1

27.

Ձեռնոց (թաթման)

զույգ

2

1

28

Տրիկո

հատ

3

2

29.

Սպորտային հագուստ՝ լրակազմ

հատ

2

1

30.

Սպորտային տաբատ

հատ

2

1

Տղամարդկանց հագուստ և ներքին սպիտակեղեն

1.

Վերնահագուստ՝ ձմեռային

հատ

1

2

2.

Կիսասեզոնային վերնահագուստ

հատ

1

2

3.

Կոստյում` բրդյա

հատ

1

1

4.

Կոստյում` բամբակյա

հատ

2

2

5.

Վերնաշապիկ՝ ամառային

հատ

2

1

6.

Վերնաշապիկ՝ ձմեռային

հատ

2

1

7.

Սվիտեր` բրդյա

հատ

3

1

8.

Ժակետ՝ բրդյա

հատ

1

1

9.

Ժիլետ

հատ

1

1

10.

Տաբատ` ջինսե

 հատ

2

1

11.

Տաբատ` կտորից

հատ

2

1

12.

Տաբատի գոտի

հատ

1

1

13.

Շորտեր

հատ

2

1

14.

Շապիկ՝ ամառային

հատ

2

1

15.

Շապիկ՝ ձմեռային

հատ

2

1

16.

Ներքին սպիտակեղեն՝ լրակազմ (վարտիք, կիսաթև կամ առանց թև շապիկ)

հատ

6

1

17.

Գիշերազգեստ՝ամառային

հատ

2

2

18.

Գիշերազգեստ՝ ձմեռային

հատ

2

2

19.

Գուլպա` բամբակյա

զույգ

6

1

20.

Գուլպա` բրդյա

զույգ

4

1

21.

Թաշկինակ

հատ

4

4

22.

Գլխարկ` ամառային

հատ

1

1

23.

Գլխարկ` ձմեռային

հատ

1

1

24.

Շարֆ` կիսաբրդյա

հատ

1

1

25.

Ձեռնոց (թաթմաններ)

զույգ

2

2

26.

Սպորտային հագուստ՝ լրակազմ

հատ

2

1

27.

Սպորտային տաբատ

հատ

2

1

Կանանց և տղամարդկանց կոշկեղեն և այլ պարագաներ

1.

Կիսակոշիկ կամ կոշիկ` կաշվից

զույգ

2

2

2.

Բոթասներ

զույգ

2

2

3.

Տաք կոշիկ կամ երկարաճիտ կոշիկ

զույգ

1

1

4.

Հողաթափ՝ ամառային

զույգ

1

1

5.

Հողաթափ՝ ձմեռային

զույգ

1

1

6.

Կոշիկի խոզանակ

հատ

2

1

7.

Լողազգեստ (տղամարդու և կնոջ)

հատ

1

1

8.

Ռետինե հողաթափեր

հատ

1

1

9.

Գլխարկ` ռետինե

հատ

1

1

ԱՂՅՈՒՍԱԿ 22. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Հ/Հ

Անկողնային պարագայի անվանումը

Չափման միավորը

Մեկ շահառուին տարեկան տրամադրվող անկողնային պարագայի քանակը

Անկողնային խնամք ստացող մեկ շահառուին տարեկան տրամադրվող անկողնային պարագայի քանակը

Տրամադրված պարագայի օգտագործման ժամկետը

Նշումներ

1.

Մատրաս

հատ

1

1

5

Օրթոպեդիկ, ըստ տարիքի և ըստ կարգավիճակի

2.

Ներքնակ

հատ

1

1

7

 

3.

Վերմակ՝ ամառային

հատ

1

2

5

 

4.

Վերմակ՝ ձմեռային

հատ

1

2

3

Տաք, բայց թեթև

5.

Բարձ

հատ

2

3

2

 

6.

Ներքնակի երես

հատ

1

2

1

 

7.

Սավան

հատ

4

6

2

 

8.

Վերմակասավան

հատ

4

6

2

 

9.

Բարձի երես` արտաքին

հատ

6

6

5

 

10.

Բարձի երես` ներքին

հատ

2

2

2

 

11.

Երեսսրբիչ

հատ

5

6

2

 

12.

Սրբիչ՝ բաղնիքի

հատ

2

2

1

 

15.

Անջրաթափանց սավան

հատ

-

3

   

16.

Հագուստի պարկ` ամուր կտորից

հատ

1

1

1

 

17.

Անկողնու ծածկոց

հատ

1

1

1

 

127.Սպիտակեղենը և սրբիչները պետք է փոխել առնվազն շաբաթը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության: Մաքուր սպիտակեղենը պետք է պահել պահարաններում: Օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է պահել հատուկ տարաներում կամ մոմլաթե պարկերում:

128. Աշխատանքային օրվա վերջում օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է տեղափոխել լվացքատուն կամ հատուկ սենյակ: Առաքման պարկերը պետք է տրվեն լվացման, իսկ մոմլաթե պարկերը պետք է մշակել օճառով և տաք ջրով: Անկողնային պարագաները պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջասենյակներում՝ պատուհանները բաց վիճակում: Ներքնակները, բարձերը, վերմակները և քնապարկերը տարին 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության պետք է ենթարկվեն քիմիական մաքրման կամ լվացվեն:

129. Սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի կենտրոնացված՝ շուրջօրյա խնամքի կենտրոնի լվացքատանը։

130. Վարակիչ հիվանդությունների դեպքում՝ սպիտակեղենը, ինչպես նաև վարակիչ հիվանդություն ունեցող շահառուի հագուստը պետք է լվացվի առանձին:

131. Սպիտակեղենի տեղափոխումը պետք է իրականացվի այլ ապրանքներից և պարագաներից առանձին փաթեթավորմամբ։ Մաքուր և կեղտոտ սպիտակեղենի տարաները պետք է ունենան համապատասխան նշագրում։

132. Անկողնային խնամք ստացող շահառուների անկողնային պարագաների և հագուստի լվացման համար պետք է նախատեսել առանձին լվացքի մեքենա:

133. Անկողնային ներքնակները, բարձերը և վերմակներն անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև անձի փոփոխության դեպքում, պետք է ենթարկվեն ախտահանման։

134. Գորգերն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության պետք է մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել (թափ տալ) և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ հաճախականությամբ ենթարկել քիմիական մաքրման:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 23. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Հ/Հ

Հիգիենայի

պարագայի

անվանումը

Չափման միավորը

Հիգիենայի պարագայի տարեկան չափաքանակը մեկ շահառուի հաշվարկով

Հիգիենայի պարագայի տարեկան չափաքանակն անկողնային խնամք ստացող մեկ շահառուի հաշվարկով

Նշումներ

1.

Ատամի խոզանակ

հատ

4

4

 Անհրաժեշտ է փոխել 3 ամիսը մեկ։ Հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ որոշ խոզանակների բռնակներ պետք է լինեն հարմարեցված:

2.

Ատամի մածուկ

սրվակ (75 գ)

1,2

1,2

 

3.

Հեղուկ օճառ

լիտր

1,2

2,0

 

4.

Շամպուն

լիտր

1,2

1,0

 

5.

Մազերի կոնդիցիոներ

սրվակ (250 մլ)

6

4

 

6.

Լոգանքի գել

լիտր

1,2

2,0

 

7.

Լոգանքի սպունգ

հատ

4

6

 

8.

Սանր կամ մազերի խոզանակ

հատ

1

1

 

9.

Ձեռքի կրեմ

սրվակ (75 մլ)

2

2

 

10.

Հակապառկելախոցային կրեմ

սրվակ (50 մլ)

 

2

 

11.

Մարմնի խոնավեցնող կրեմ

սրվակ (150 մլ)

4

4

Դաունի համաշխտանիշ ունեցողների դեպքում շաբաթական մեկ սրվակ

12.

Զուգարանի թուղթ

գլանակ

24

24

Փափուկ, ոչ ալերգիկ

13.

Թղթե անձեռոցիկ սեղանի

տուփ

15

20

100 հատանոց տուփերով, 2 շերտանոց

Օգտագործվում է նաև մասնագիտական սենյակներում

14.

Թղթե անձեռոցիկ գրպանի

հատ

50

50

10 հատանոց տուփերով, 2 շերտանոց

15.

Սպիրտային անձեռոցիկ

տուփ

10

20

100 հատանոց տուփերով, 2 շերտանոց, փափուկ և նուրբ՝ մաշկի համար, հատուկ փաթեթավորում՝ խոնավության պահպանմամբ

16.

Բամբակե սկավառակներ

տուփ

12

12

Կլոր բամբակյա դիսկեր, դեմքը մաքրելու կամ այլ հիգիենայի համար օգտագործվող։ Տուփում՝ 80–100 հատ

17.

Կանացի հիգիենիկ միջադիր (ցերեկային և գիշերային)

տուփ

12 և 10

12 և 10

Համապատասխան տարիքային խմբի կանանց հաշվով

18.

Տակդիրներ (ցերեկային և գիշերային)

տուփ

 

370

4*365 հատ՝ 1 անձի հաշվով, 3 ցերեկային և մեկ գիշերային։

19.

Եղունգների խնամքի գործիքներ

տուփ

1

1

Անհատական յուրաքանչյուր անձի համար՝ մկրատ, խարտոց, կտրիչ

20.

Տղամարդկանց համար սափրվելու սարք

հատ

1

1

 

21.

Տղամարդկանց համար սափրվելուց հետո օծանելիք

սրվակ 100 մլ

4

3

100 մլ սրվակով, մեղմ հոտերով

22.

Դեզոդորանտ

սրվակ 30–50 մլ

2

1

Նախընտրելի է գել կամ roll-on ձևաչափ, ոչ սփռեյ, սրվակի ծավալը՝ 30–50 մլ։ Կիրառվում է օրական մեկ անգամ՝ մաքուր մաշկին

23.

Ականջ մաքրելու փայտիկ

տուփ

4

4

Տուփում 100 հատ

24.

Մկրատ

հատ

1

1

 

25.

Սփռոց

հատ

   

2-ական՝ յուրաքանչյուր սեղանի համար, որը պետք է ծածկվի

Շուրջօրյա խնամքի կենտրոնում մաքրության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պարագաներ

1.

Լատեքսից կամ նիտրիլ ձեռնոցներ՝ ոչ փոշապատ

տուփ

6

8

Խնամողների համար, տուփում 100 հատ,

2.

Տնտեսական ձեռնոցներ

տուփ

12

12

Խնամողների համար

3.

Ձեռնոց բանվորական

զույգ

-

-

100 զույգ տարեկան

4.

Լվացքի փոշի

կգ

12

15

Գունավոր և սպիտակ կտորների համար, ավտոմատ լվացքի մեքենաների համար

5.

Ամրակ փայտից՝ լվացքի

հատ

   

100 հատ

6.

Լվացքի կոնդիցիոներ

լիտր

   

100 լիտր՝ լվացքատան համար

7.

Սպիտակացնող կամ լաքաները մաքրող հեղուկ՝ հագուստի

լիտր

 

10

Վանիշ՝ սպիտակ և գունավոր շորերի համար

8.

Ախտահանիչ հեղուկ՝ սպիտակեղենի

լիտր

 

1

6 լիտր ավտոմատ լվացքի մեքենաների համար, յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվով

9.

Ախտահանիչ հեղուկ՝ տարածքի համար

լիտր

 

-

2–4 լիտր՝ յուրաքանչյուր 1 մ2 մակերեսի համար

10.

Քլորի ախտահանիչ հաբեր

հատ

 

-

20 հաբ՝ յուրաքանչյուր 50 քմ համար

11.

Հատակի լվացման հեղուկ

լիտր

 

-

0.1–0.2 լիտր/ մ2

12.

Սպասքի լվացման հեղուկ

լիտր

1

1

 

13.

Սպասքի լվացման սպունգ

հատ

5

5

 

14.

Հատակի մաքրման դույլ և հատակմաքրիչ

հատ

-

-

2 հատ՝ յուրաքանչյուր 150 քմ համար

15.

Մաքրող լաթ՝ կահույքի

հատ

-

 

3,5 հատ՝ յուրաքանչյուր խնամվողի հաշվով

16.

Մաքրող լաթ՝ ապակու

հատ

-

 

1 հատ՝ յուրաքանչյուր 5 խնամվողի հաշվով

17.

Մանրահատակի լաթ՝ միկրոֆիբրա

հատ

-

 

100 հատ՝ յուրաքանչյուր 100 խնամվողի հաշվով

18.

Բժշկական մոմլաթ

մետր

1,5

   

19.

Ամանի թղթե սրբիչ

հատ

1

   

20.

Ամանի սրբիչ

հատ

1

   

21.

Այցելուների մեկանգամյա խալաթ

հատ

3

   

22.

Այցելուների բախիլներ

տուփ

5

 

Տուփ՝ 1,000 հատ (500 զույգ)

նյութ՝ պոլիէթիլեն կամ պոլիվինիլքլորիդ

23.

Սպիրալ

հատ

 

100 հատ

24.

Ապակի մաքրող հեղուկ

սրվակ (0.5 լ)

 

25 սրվակ կամ 1000 մ2 ապակու համար

25.

Գազօջախ մաքրող հեղուկ կամ գել

հատ

 

12 հատ

26.

Ավել՝ սենյակի

հատ

 

1 հատ (40–50 մ2)

27.

Ավել՝ բակի

հատ

 

1 հատ (50–60 մ2)

28.

Աղբի տոպրակ

հատ

 

1500 տոպրակ

29.

Սննդի տոպրակ

հատ

 

1500

30.

Գունավոր թել

հատ

 

12 հատ

31.

Կոճակ

հատ

 

50

32.

Ասեղ

հատ

 

1 տուփ՝ 10 ասեղ

33.

Ասեղ՝ կարի մեքենայի

հատ

 

1 տուփ՝ 10 ասեղ

34.

Ամրակ կամ բուլավկա

հատ

 

10 հատ

35.

Ռետինե ժապավեն

մետր

0.5

 

սպիտակ մետրով ռեզին

36.

Վերմակի թել

հատ

   

2 հատ

37.

Սանհանգույցի մաքրման հեղուկ

լիտր

-

 

300լ

38.

Մակերեսը մաքրող փոշի

հատ

-

 

20 հատ

39.

Խողովակներ և կոյուղի մաքրող միջոց

լիտր

-

 

5 լ

40.

Օդի հոտազերծիչ

հատ

-

 

Սփրեյ կամ գել օգտագործվում է՝

 սանհանգույցներում

 ննջասենյակներում

 ընդհանուր տարածքներում

Միջինում՝ 1 հոտազերծիչ 1 սենյակում՝ ամսական կտրվածքով

41.

Փոշեկուլ

հատ

-

 

Յուրաքանչյուր 8 շահառուի հաշվարկով մեկ էլեկտրական ավել, և յուրաքանչյուր 500քմ վարչական տարածքի համար 1 փոշեկուլ

ԱՂՅՈՒՍԱԿ 24. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐԻ, ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Հ/Հ

Պարագայի անվանումը

Չափման միավորը

Շուրջօրյա խնամքի հաստատության

100 շահառուի հաշվարկով

Հոգեկան առողջության, մտավոր խնդիրներով անձանց շուրջօրյա խնամքի

50 շահառուի հաշվարկով

Մեկնաբանություն

1.

Քաշող կամ սեղմող պարագաներ՝ մատների շարժունակության վերականգնման կամ արգացման համար

հատ

10

10

Խթանում են շարժողական կարողութ յունները, ընդհանուր տիպի հաստատության պարագայում՝ նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց հետ արտթերապևտիկ աշխատանքի համար

2.

Փազլ

հատ

5

10

Ունեն ճանաչողա կան նշանակութ յուն և զարգացնում են կառուցողա կան մտածողությու նը և հիշողությունը

3.

Կոնստրուկտորներ՝ ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման համար

հավաքածու

2

5

Նպաստում է նախագծման, տարածքային ընկալման կարողությունների զարգացմանը

4.

Սեղանի խաղեր՝ շախմատ, նարդի, լոտո, սեղանի խաղեր, այդ թվում՝ խաղ՝ «Այլ կերպ», և այլն

հատ

2-ական յուրաքանչյուր տեսակից

2-ական յուրաքանչյուր տեսակից

Ժամանցի, ճանաչողության, ուշադրության, կենտրոնացման, հիշողության զարգացման համար

5.

Գրքեր, պատկերազարդ, ներկիր ինքդ

հատ

-

20

Գրքերի պարագայում՝ թերապևտիկ հեքիաթներ

6.

Տետրեր

հատ

-

2

Հիմնականում օգտագործվում է մտավոր խնդիրներ ունեցող շահառուների հետ ուսուցողական, զարգացնող պարապմունքներ իրականացնելիս՝ ըստ տարիքի, նպատակի, տողավոր և վանդակավոր, 12-48 թերթ

7.

Կտավ

հատ

10

5

Արտթերապիայի պարապմունքների շրջանակում՝ նկարելու համար

8.

Ներկեր

տուփ

5

5

 

9.

Թելեր

կգ

2

2

Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, տիկնիկագործության համար

10.

Նկարչական ալբոմներ

հատ

10

30

 

11.

Նկարելու գունավոր մատիտներ, գրիչներ, ներկեր՝ ջրաներկ, գուաշ, կավիճ, վրձին, ռետին

տուփ

10

20

 

12.

Գունավոր թղթեր

տուփ

-

50

 

13.

Տպելու թուղթ՝ Ա4

տուփ

5

5

 

135. Շուրջօրյա խնամքի կետրոնն ապահովում է շահառուին համակարգչով՝ ամբողջական հավաքածու, էկրան, ստեղնաշար, մկնիկ, հոսանքի միացման լարեր, համակարգչային սեղան և աթոռ՝ համակարգչային գրագիտություն սովորեցնելու, ինչպես նաև հնարավոր հարազատների հետ հեռավար կապ պահպանելու համար։

 

4.3 ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

136. Շուրջօրյա խնամքի կենտրոնի հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար։ Անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) վարչական՝

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. մարդկային ռեսուրսների կառավարում։

2) բազմագործառութային անձնակազմ՝ սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագետներ՝

ա․ սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում,

բ․ սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում,

բ․ աշխատանք ընտանիքի հետ հարաբերությունների վերականգնման հարցում։

3) բժշկական անձնակազմ՝

ա. բժշկական օգնության տրամադրում,

բ. բժշկական սպասարկման տրամադրում։

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. կենցաղային սպասարկում,

բ. սննդի կազմակերպում։

5) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ՝

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկում ու նորոգում,

գ. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանում և մաքրում։

137. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով նշյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի մակերեսը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները և այլ պայմաններ՝ չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտով հաստատված ֆինանսական միջոցները:

138. Սույն գլխով սահմնված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են շուրջօրյա խնամքի կենտրոնին այնքանով, որքանով որ կենտրոնն ինքն է իրականացնում ծառայությունների կազմակերպումը: Ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից՝ սույն գլխում նշված որոշ ծառայություններ մասամբ կամ ամբողջությամբ կարող են նաև պատվիրակվել՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա։ Սակայն, սույն գլխով սահմանված մասնագետներին ներկայացվող քանակական չափորոշիչները նախատեսվում են միայն այն մասով, որով այն տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից։

139. Լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ՝ ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, եթե նրանց կողմից տրամադրվող ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատողները ենթակա են բժշկական զննության՝ միայն սույն հավելվածի 159, 161 և 163 կետերում նշված դեպքերում՝ ցանկի համապատասխան կետերի համաձայն:

140. Շուրջօրյա խնամքի կենտրոնի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովման, խնամքի տրամադրման համար անհրաժեշտ միջոցներով համալրում,

3) բարձր որակավորում ունեցող կադրերով համալրում,

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, նրանց համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում,

5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում,

6) իրականացված գործառույթների պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում,

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում,

8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

141. Տնօրենի տեղակալի լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղ, ինչպես նաև միևնույն կամ այլ բնակավայրում տարաբնույթ ծրագրի ծառայություն մատուցելու դեպքում։

142. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքային միավորները պետք է լինեն ամբողջական՝ մեկ աշխատողի հաշվարկով մեկ հաստիքից ոչ պակաս և ոչ ավել։

143. Իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է՝

1) համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում,

2) շահառուին իրավական խորհրդատվության և օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության՝ նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն,

3) շուրջօրյա խնամքի կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում,

4) պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

144. Իրավական խորհրդատվության տրամադրումը, ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի համաձայն։

145. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում,

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում,

4) գնումների գործընթացի կազմակերպում,

5) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

6) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

7) հաշվետվությունների կազմում և ներկայացում,

8) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում,

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

146. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար ծառայության տրամադրումը կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի համաձայն։

147. Պետական գնումների կազմակերպումը նախատեսում է՝

1) պետական գնումների գործընթացի պլանավորում, համակարգում և իրականացում՝ համաձայն գործող օրենսդրության և նորմատիվ իրավական ակտերի,

2) գնման պայմանագրերի կազմում, հաստատում և մուտքագրում համապատասխան էլեկտրոնային հարթակներում (օրինակ՝ PPCM համակարգ),

3) գնումների անվանացանկի կազմում և փոփոխությունների հայտերի ձևակերպում,

4) ֆինանսատնտեսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում՝ ըստ սահմանված կարգի,

5) գնումների գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, հսկողություն և հաշվետվությունների կազմում,

6) ընտրված մատակարարների հետ համագործակցություն՝ գնումների արդյունավետության ապահովման նպատակով։

148. Գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝

1) տնօրենի, տնօրենի տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, միջոցառումների արձանագրությունների ձևակերպում,

2) շրջանառվող փաստաթղթերի ձևակերպում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում,

3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի շահագործում,

4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում աշխատողին կամ շահառուին,

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

149. Մարդկային ռեսուրսների կառավարումը նախատեսում է՝

1) անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն,

2) հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում,

3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում,

4) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում,

5) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում, վերապատրաստման աշխատանքների կազմակերպում,

6) արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

150. Մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում մարդկային ռեսուրսների կառավարումը կարող է կազմակերպվել գործավարի կողմից։

151. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումն իրականացվում է բազմագործառութային անձնակազմի կողմից և նախատեսում է՝

1) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթացի կազմակերպում,

2) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր եռամսյակ վերագնահատում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում,

3) շահառուին նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում,

4) շահառուի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,

5) շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում,

6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն,

7) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ,

9) սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում,

10) մշակութային, մարզական միջոցառումների անցկացում և ազատ ժամանցի կազմակերպում․

11) շահառուների ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում,

12) շահառուների մարմնակրթության ապահովում,

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

152. Էրգոթերապիստի և կինեզիստի կողմից տրամադրվող ծառայությունները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի համաձայն։

153. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի տրամադրում (բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի),

2) շահառուների պարբերական բժշկական զննություն,

3) անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ շահառուի՝ սահմանված ժամկետներում անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու գործընթացին աջակցություն՝ ուղեգրման և անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

4) շահառուին նախատեսված դեղերի տրամադրում, ըստ անհրաժեշտության՝ բժշկական այլ հաստատություններ ուղեգրում և այնտեղ շահառուի գտնվելու ժամանակահատվածում խնամքի իրականացում,

5) շահառուի տարիքի և առողջական վիճակի առանձնահատկություններին համապատասխան սննդակարգերի մշակում և վերահսկում, հատուկ դիետաների ապահովում, սննդամթերքի որակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման վերահսկում, ինչպես նաև անհատական սննդային կարիքների գնահատման ու խորհրդատվության տրամադրում՝ ապահովելով սննդի բազմազանություն, անվտանգություն և առողջ սննդի կազմակերպում,

6) շահառուի առողջության վրա սոցիալ-վերականգնողական միջոցառումների ազդեցությունների ուսումնասիրություն, այս առնչությամբ խորհրդատվության տրամադրում,

6) շահառուի՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման կազմակերպում,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

154. Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորիների շրջանակում, ելնելով շուրջօրյա խնամքի կենտրոնի կարիքներից, սահմանվում են առանձին մասնագիտացումների գծով հաստիքային միավորներ՝ համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման պայմանով, ինչպես նաև՝ ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր։ Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորիների շրջանակում սահմանվում է նաև հոգեբույժի հաստիք՝ առնվազն 1 հաստիքային միավոր 150 շահառուի հաշվարկով՝ միայն մասնագիտացված խնամքի կենտրոնում։

155. Միջամտություններ իրականացնող կաբինետների, ինչպես նաև անկողնային բաժանմունքների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք (միայն այդ կաբինետների ավագ և միջին բուժաշխատողները՝ չներառելով բժշկական ծառայության պետին և ավագ բուժքրոջը՝ որպես վարչական գործունեություն իրականացնող անձանց) ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 3-րդ կետի, դեղատնային աշխատողները՝ համաձայն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի, իսկ շահառուների սպասարկումն անմիջականորեն իրականացնող միջին և կրտսեր բուժաշխատողները, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խնամող սանիտար», ենթակա են պարբերական բժշկական զննության՝ համաձայն ցանկի 9-րդ կետի:

156. Կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում,

2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում,

3) կոշիկների նորոգում,

4) շահառուներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում,

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

157. Կենցաղային սպասարկման տրամադրումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի համաձայն։ Վարսավիրի հաստիքային միավորը զբաղեցնող աշխատողը ցանկացած պարագայում ենթակա է բժշկական զննության՝ համաձայն ցանկի 11-րդ կետի։

158. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝

1) սննդի տրամադրում,

2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում,

3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և պատրաստում,

4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի տրամադրման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում,

5) սնվելու ժամանակ շահառուների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն),

6) ճաշարանին առնչվող աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

159. Սննդի կազմակերպումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի համաձայն։ Սննդի կազմակերպման ծառայության պատվիրակման դեպքում այդ գործընթացին առնչվող բոլոր աշխատողները, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից իրականացվելու դեպքում՝ շուրջօրյա խնամքի կենտրոնի «պահեստապետ», «ավագ խոհարար», «խոհարար», «խոհանոցի աշխատող» հաստիքային միավոր զբաղեցնող աշխատողները, «օժանդակ բանվոր» հաստիքային միավոր զբաղեցնող այն աշխատողները, որոնք աշխատում են խոհանոցում կամ պահեստում, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խոհանոցի բանվոր», ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 1-ին կետի։

160. Նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝

1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան,

2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում,

3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում,

4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում,

5) նյութատեխնիկական միջոցների՝ տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում,

6) պահեստային աշխատանքների իրականացում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում,

7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների ձևակերպում,

8) շահառուների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում,

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

161. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում,

2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում,

3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում,

4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

162. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝

1) շենքում պահակային ծառայության իրականացում,

2) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում,

3) բակի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացում,

4) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում,

5) ջերմոցի առկայության դեպքում՝ ջերմոցի անխափան գործունեություն, մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացում, շահառուների այգեգործական հմտությունների զարգցման ուղղորդում՝ սոցիալ-վերականգնողական միջոցառումներ իրականացնող մասնագետների հետ համատեղ,

6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

163. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների տրամադրումը կարող է նաև պատվիրակվել սույն հավելվածի համաձայն։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 25. ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ

Հ/Հ

Հաստիքը

Շուրջօրյա խնամքի կենտրոն՝ ընդհանուր տիպի

Շուրջօրյա խնամքի կենտրոն՝ մասնագիտացված

1.

Վարչական անձնակազմ

1.1.

Ընդհանուր ղեկավարում

1.1.1.

Տնօրեն

1

1

1.1.2.

Տնօրենի տեղակալ

(1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ սույն հավելվածի 141-րդ կետի համաձայն)

1 (100-200 շահառուի դեպքում)

1 (100-200 շահառուի դեպքում)

2 (201 և ավել շահառուի դեպքում)

2 (201 և ավել շահառուի դեպքում)

   

1.2.

Իրավական խորհրդատվության տրամադրում

1.2.1.

Իրավախորհրդատու

1

1

1.3.

Հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն

1.3.1

Գլխավոր հաշվապահ

1

1

1.3.2

Հաշվապահ

2 (100-250 շահառուի դեպքում)

2 (100-250 շահառուի դեպքում)

3 (251 և ավել շահառուի դեպքում)

3 (251 և ավել շահառուի դեպքում)

1.3.3

Պետական գնումների մասնագետ

1

1

1.4.

Գործավարություն և փաստաթղթա-շրջանառություն

1.4.1

Գործավար (1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում)

1

1

1.5.

Մարդկային ռեսուրսների կառավարում

1.5.1

Անձնակազմի կառավարման մասնագետ

(մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում մարդկային ռեսուրսների կառավարումը կարող է կազմակերպվել գործավարի կողմից)

1 (մինչև 250 շահառուի դեպքում)

1 (մինչև 250 շահառուի դեպքում)

2 (251 և ավել շահառուի դեպքում)

2 (251 և ավել շահառուի դեպքում)

2.

Բազմագործառութային անձնակազմ

2.1.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

2.2.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 60 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 40 շահառուի հաշվարկով

2.3.

Հատուկ մանկավարժ կամ էրգոթերապիստ

1 հաստիքային միավոր՝ էրգոթերապիայի կարիք ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

2.4.

Խմբավար

1 հաստիքային միավոր՝ ծառայության կարիք ունեցող յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով

2.5.

Կինեզիստ կամ ադապտիվ սպորտի մասնագետ

1 հաստիքային միավոր՝ կինեզոթերապիայի ցուցում ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

2.6.

Հրահանգիչ մարմնակրթության

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 100 և ավել շահառուի դեպքում

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

3.

Բժշկական անձնակազմ

3.1.

Բուժական մասի համակարգող

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 100 և ավել շահառուի դեպքում

(1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում)

3.2.

Ավագ բուժաշխատող

1 հաստիքային միավոր՝ 100 շահառուի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 60 շահառուի հաշվարկով։ 1 շուրջօրյա

հերթափոխ՝ 250 և ավել շահառուի դեպքում

3.3.

Միջին բուժաշխատող՝ ավագ բուժքույր

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 100-200 շահառուի դեպքում,

և 2 հաստիքային միավոր՝ 201 և ավել շահառուի դեպքում

3.4.

Միջին բուժաշխատող՝ բուժքույր

Հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով

Հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով

Ոչ հերթափոխային

աշխատանք՝ 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով

Ոչ հերթափոխային

աշխատանք` 1 հաստիքային

միավոր՝ յուրաքանչյուր 25

շահառուի հաշվարկով

Հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստիքային միավոր՝ անկողնային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով

Ոչ հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստիքային միավոր՝ անկողնային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր 20 շահառուի հաշվարկով

3.6.

Սանիտար

Հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25

շահառուի հաշվարկով

Հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 շահառուի հաշվարկով

Ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով

Ոչ հերթափոխային աշխատանք` 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 15 շահառուի հաշվարկով

Հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստիքային միավոր՝ անկողնային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր 20 շահառուի հաշվարկով

Ոչ հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստիքային միավոր՝ անկողնային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր 15 շահառուի հաշվարկով

3.7.

Հսկիչ

 

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով

3.8.

Որակի ապահովման պատասխանատու

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը

4.

Կենցաղային սպասարկման անձնակազմ

4.1.

Լվացող-արդուկող

1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

3 հաստիքային միավոր՝ 100-200 շահառուի դեպքում

5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

8 հաստիքային միավոր՝ 301 և ավել շահառուի դեպքում

4.2.

Վարսավիր

1 հաստիքային միավոր՝ 100-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251-400 շահառուի դեպքում

մինչև 3 հաստիքային միավոր՝ 400 և ավել շահառուի դեպքում

4.3.

Դերձակ

1 հաստիքային միավոր՝ 100-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251-400 շահառուի դեպքում

մինչև 3 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

4.4.

Կոշկակար

1 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

5.

Սննդի կազմակերպման համար պատասխանատու անձնակազմը

5.1.

Ավագ խոհարար

1 հաստիքային միավոր՝ 100 և ավել շահառուի դեպքում

(1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում)

5.2.

Խոհարար

1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում

5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

8 հաստիքային միավոր՝ 301 և ավել շահառուի դեպքում

5.3.

Խոհանոցի աշխատող

3 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

6 հաստիքային միավոր՝ 100-200 շահառուի դեպքում

8 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

10 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

12 հաստիքային միավոր՝ 400 և ավել շահառուի դեպքում

(2 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում)

6.

Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ

6.1.

Տնտեսվար

1 հաստիքային միավոր՝ 100-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

6.2.

Պահեստապետ

1 հաստիքային միավոր՝ 100-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

6.3.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավել, քան 4 հաստիքային միավոր

 

1 հերթափոխային միավոր՝ այլ հասցեում մասնաշենքի առկայության դեպքում

6.4.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր՝ 200-300 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

մինչև 3 հաստիքային միավոր՝ 400 և ավել շահառուի դեպքում

6.5.

Տնտեսուհի

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով՝ մասնագիտացված խնամքի կենտրոնում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության դեպքում

6.6.

Պարետ

1 հաստիքային միավոր՝ 100-250 շահառուի դեպքում

2 հաստիքային միավոր՝ 251 և ավել շահառուի դեպքում

6.7.

Էլեկտրիկ

Սանտեխնիկ

Հյուսն

Փականագործ

Ներկարար

1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում

3 հաստիքային միավոր՝ 100-200 շահառուի դեպքում

5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում

7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում

մինչև 9 հաստիքային միավոր՝ 401 և ավել շահառուի դեպքում

6.8.

Հնոցապան (սեզոնային)

Կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի

6.9.

Մասնագետ՝ ջեռուցման համակարգի սպասարկման

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպության համար՝ ջեռուցման ավտոնոմ համակարգի դեպքում

1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության պարագայում

6.10.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

6.11.

Հավաքարար

1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 ք/մ -ի մաքրման համար, ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 1500 ք/մ տարածքի մաքրման համար

6.12.

Այգեպան

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ.մ մակերեսով այգու առկայության դեպքում

1 հաստիքային միավոր 5000-ից մինչև 10000 ք/մ մակերեսի համար

2 հաստիքային միավոր 10000 ք/մ-ից ավել մակերեսի համար

6.13.

Սպասարկող վերելակի

1 հաստիքային միավոր յուրաքանչյուր կազմակերպությանը՝ վերելակի առկայության դեպքում

4.4. ՇՈՒՐՋՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՀՈՒՅՔԻ, ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

164. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի, սենքերի և այլ շինությունների տարածքների մաքրության և սանիտարական պայմանների, դրանցում կահույքի և սարքավորումների նվազագույն պահանջները սահմանված են ապահովելու համար շահառուի անվտանգ, արժանապատիվ և հարմարավետ խնամքը։

165. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի, շինությունների և տարածքի, սանիտարական պայմանների և կահույքի չափորոշիչները մշակվել են հիմք ընդունելով՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13 N 1490-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը

3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանը,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանը,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջները։

166. Սույն չափորոշչի նպատակն է շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի նախագծման, վերանորոգման, վերակառուցման, վարձակալության շրջանակներում շահառուի կյանքի, անվտանգության, առողջության պաշտպանությանն, ինչպես նաև զարգացմանը, ուսուցմանը, նրանց և անձնակազմի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված՝ սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության), հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, քաղաքացիական պաշտպանության, շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության, էներգախնայողության և էներգաարդյունավետության հատուկ և համալիր միջոցառումների նախատեսումը:

167. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուների սենյակների բնակելի մակերերսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառակուսի մետր, իսկ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 4 անձ։ Յուրաքանչյուր սենյակ պետք է ապահովված լինի մահճակալով, փոքր պահարանով, շահառուների թվով աթոռներով, սեղանով, հարդերձապահարանով, սառնարանով և հեռուստացույցով։ Շահառուների քնելու սենյակները տրամադրվում են առանձին՝ յուրաքանչյուր սեռի համար։

168. Անկողնային խնամք ստացող շահառուների սենյակներում կարող է միաժամանակ խնամք ստանալ մինչև 8 շահառու, եթե ապահովված է մեկ շահառուի հաշվով առնվազն 5 քառակուսի մետր անձնական տարածքի պահանջը։

169. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի, շինությունների և տարածքի նկատմամբ ընդհանուր հիմնական պահանջներն են․

1) կենտրոնի շենքերում պետք է ստեղծվեն կյանքի և առողջության պաշտպանությունն ապահովող հարմարավետ պայմաններ՝ հաշվի առնելով տարածքի բարեկարգումը, ճարտարապետահատակագծային լուծումները և սանիտարական կանոնները,

2) բոլոր հիմնական սենքերը պետք է տեղակայել վերգետնյա հարկերում: Թույլատրվում է լվացքատան, բանջարեղենի մառանի, այգու գույքի պահեստի, լրացուցիչ սենքերի տեղաբաշխումը նկուղային և գետնախարսխային հարկերում,

3) տարածքի ֆունկցիոնալ օգտագործումը, դրա տարածքը, սարքավորումները և գույքը պետք է համապատասխանեն շահառուի կարիքներին, առողջական վիճակին և տեղաշարժվելու ունակությանը և կենտրոնի նպատակներին,

4) բակային և շենքային տարածքները պետք է լինեն անվտանգ, հարմարեցված հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին,

5) շենքի ներքին միջավայրին առնչվող լուծումները պետք է բացառեն ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար գործոնների բացասական (անթույլատրելի) ազդեցությունը շահառուի վրա,

6) շենքում պետք է բացառվի խոնավության առաջացումը, իսկ ներքին ջրամատակարարման համակարգերում՝ արտահոսքն ու աղտոտումը, տհաճ հոտը,

7) շենքի կոնստրուկտիվ և ինժեներական (ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, լուսավորության) համակարգերը պետք է ապահովեն էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիական լուծումների կիրառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 77 որոշման և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 պահանջների,

8) կենտրոնի տարածքում պետք է լինեն կամ անհրաժեշտ է նախատեսել հանգստի և տնտեսական գոտիներ՝ համապատասխան սահմանազատումով: Հանգստի գոտին պետք է ներառի.

ա. զրուցարան հրապարակներ,

բ. կանաչապատ տարածք,

գ. ընդհանուր ֆիզկուլտուրայի-մարմնամարզային հարթակ (հրապարակ),

9) խմբային հարթակների ինսոլյացիայի տևողությունը (արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ժամանակահատվածը) պետք է կազմի առնվազն 3 ժամ՝ տարածքի մակերեսի 50%-ի համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 պահանջների:

10) տնտեսական գոտու կազմում պետք է նախատեսել ապրանքների բեռնաթափման համար տնտեսական հարթակ, որը պետք է ունենա կոշտ ծածկույթ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 պահանջների:

11) կենտրոնի ներքին տարածքների տարբեր հարթություններում հասանելիությունն ու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է ապահովել թեքահարթակներով, վերհան սարքերով (այդ թվում շարժասանդուղքներով) և վերելակներով,

12) կենտրոնի շենքերի ներքին մակերեսները պետք է համալրել նաև հատուկ բազրիքներով, լուսավորությամբ, ցուցանակ կամ ուղեցույցերով, հատուկ ազդանշանային համակարգերով, խելամիտ հարմարեցումներով (հարմարավետ նստատեղեր-աթոռակներ, սեղաններ-խաղասեղաններ, դռան բռնակներ, մատչելի վարդակներ, մատչելի բազրիքներ, այլ սարքեր և սարքավորումներ) և այլն:

170. Շուրջօրյա խնամքի կենտրոնի օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջներ․

1) շենքի ինժեներական ապահովման համակարգերի նախագծային լուծումները պետք է ապահովեն սենքերում բարենպաստ միկրոկլիմա՝ ներառյալ օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժման արագությունը,

2) բոլոր սենյակներում պետք է ապահովվի բնական կամ արհեստական օդափոխություն, որը պետք է համապատասխանեցվի սանիտարական նորմերին։

171. Շուրջօրյա խնամքի կենտրոնում անվտանգությանը ներկայացվող պահանջները․

1) շենքերի, շինությունների շենքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները, տարհանման ուղիների մակերեսների հարդարումը, ինչպես նաև ինժեներական ապահովման ներքին համակարգերի տարրերը պետք է սահմանափակեն հրդեհի տարածման և դրա վտանգավոր գործոնների տարածումը հրդեհի օջախի սահմաններից դուրս,

2) հրդեհային անվտանգությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին,

3) կենտրոնի շենքերում պետք է նախատեսել հրդեհային ավտոմատ ազդանշանների տեղադրումը շինարարական նորմերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հրդեհային ազդանշանային ավտոմատացված համակարգի ակտիվացման մասին ազդանշանը տեղադրվում է հերթապահ անձնակազմի շուրջօրյա տեղակայման սենքում (պահակային սենք) կամ մոտակա հրշեջ ծառայությունում,

4) կենտրոնի յուրաքանչյուր սենյակ պետք է ելք ունենա դեպի միջանցքի տարբեր հատվածներ: Միջանցքները և սենյակների մուտքի դռները տարհանման դեպքում պետք է ապահովեն առավելագույն թողունակություն,

5) սենքերի սահմաններից դուրս տարհանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարհանման ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով դեպի տարհանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարհանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարհանման ելքերի ընդհանուր քանակը,

6) կենտրոնի տանիքի ծածկույթը պետք է լինի չայրվող, ներառյալ ջերմամեկուսիչը: Աստիճանների, պատշգամբների, շահագործվող տանիքների, բաց դարավանդների արտաքին բազրիքները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից,

7) կենտրոնի միջոցառումների և մարմնամարզության պարապմունքների դահլիճի և տարհանման ուղիների պատերի և առաստաղների հարդարումը պետք է նախատեսված լինի ոչ դյուրավառ նյութերից,

8) ապակեպատ բացվածքները (դռներ, էկրաններ, միջնապատեր, ապակեպատ ծածկապատշգամբներ-ջերմոցներ) պետք է լինեն շահառուի համար անվտանգ և հագեցած պաշտպանիչ սարքերով,

9) անհրաժեշտ է ապահովել շահառուի կյանքի և առողջության առավելագույն անվտանգությունը պատշգամբներում, դարավանդներում, անցում-կամրջակներում (անցումային սրահներում), հարկաբաժնի բարձրադիր հատվածներում,

10) զբաղմունքի սենյակներում արգելքների և միջնորմների համար պետք է օգտագործել անվտանգ, չկոտրվող նյութեր,

11) եթե կենտրոնի ներսում առկա են աստիճաններ, ապա՝

ա. ներքևի և վերևի հատվածներում պետք է տեղադրվեն անվտանգ դռնակներ,

բ. աստիճանները պետք է լինեն անվտանգ, ունենան ամուր բռնակներ և ճաղավանդակներ,

գ. աստիճանների տարածքը պետք է լինի պատշաճ լուսավորված,

դ․ հենաշարժական և քայլելու դժվարություն ունեցող անձանց համար, եթե բացակայում է վերելակը, ապա ապահովել աստիճանավանդակներին ամրացված անհատական քարշակ,

12) պատուհանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ միջոցներով, որոնք կանխարգելում են բարձրությունից ընկնելու կամ նետվելու ռիսկերը,

13) կենտրոնը պետք է ապահովված լինի բավարար տարածքով մաքրության, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումների, նյութերի պահպանման համար և դրանք պետք է փակ լինեն, ոչ հասանելի հատկապես մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար,

14) կենտրոնի շենքերում անհրաժեշտ է նախագծել կամ հատկացնել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքեր (ապաստարան, թաքստոց)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 պահանջների,

15) հակաահաբեկչական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով կենտրոնի շենքերը պետք է համալրվեն ազդարարման և տեսահսկման համակարգերով,

16) կենտրոնում պետք է նախատեսել պահակային սենք։

172.Շուրջօրյա խնամքի կենտրոնում էլեկտրամատակարման պահանջները․

1) կենտրոնի էլեկտրամատակարարումը և ցածր լարման էլեկտրասարքավորումները պետք է նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 568-Ն որոշման պահանջներին համապատասխան,

2) էլեկտրամատակարարման, ինչպես նաև կենտրոնի տարածքում արտաքին լուսավորության բաշխիչ ցանցերը պետք է կատարել մալուխային գծերով՝ մալուխների ստորգետնյա անցկացմամբ։

173. Շուրջօրյա խնամքի կենտրոնի էներգաարդյունավետ լուսավորության համար պետք է օգտագործել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան էներգախնայող լամպեր և լուսատուներ, ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող այլ սարքեր և սարքավորումներ:

174. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերում պետք է նախատեսել՝

1) հեռախոսային (օպտիկամալուխային) ցանց,

2) խրոցակի վարդակներ,

3) խրոցակի վարդակներ մալուխից զրոյական հաղորդալարով,

4) ինտերնետ,

5) հեռուստատեսային ցանց՝ հեռուստատեսության հաղորդումների ընդունման համար,

6) պաշտպանական հողակցում,

7) տեսահսկման համակարգ,

8) այլընտրանքային էներգիայի համակարգեր,

9) հակահրդեհային ազդանշանման և տեխնիկական անվտանգության այլ համակարգեր,

10) հենաշարժական, տեսողական, լսողական ֆունկցիաների սահմանափակում ունեցող անձանց համար հատուկ սարքեր և սարքավորումներ, տեխնիկական միջոցներ և համակարգեր՝ օրինակ ձայնային ուղեկցում, կամ աղմուկի մեղմում:

175. Տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում առանձին սենքեր կարող են սարքավորվել լրացուցիչ կայանքներով:

176. Շուրջօրյա խնամքի կենտրոնում սանիտարական հիմնական պահանջներն են՝

1) կենտրոնի տարածքը պետք է լինի մաքուր և ապահով,

2) կենտրոնի շենքերի աղբահավաք տարաները պետք է տեղակայվեն միայն տնտեսական հրապարակի հարթակում, աղբարկղերը պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից առնվազն 25 մետր հեռավորությամբ, պարբերաբար պետք է լվացվեն,

3) կենտրոնի շենքերը (սենքերը) պետք է կահավորված լինեն ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման (կոյուղու) ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01- 2014 պահանջներին,

4) շահառուի համար հասանելի վայրում պետք է ապահովվի խմելու ջրի աղբյուր, ինչպես նաև հնարավորություն տաք և սառը մաքուր ջրով լվացվելու, ինչը ներառում է՝

ա. ալերգիկ նյութեր չպարունակող հեղուկ օճառ, որը պետք է պատշաճ կերպով մակնշված լինի,

բ. ձեռքերը սրբելու համար հասանելի վայրում տեղադրված անձեռոցիկներ կամ չորացուցիչներ՝ հնարավորինս անաղմուկ,

5) խոհանոցներում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ ինժեներական հանգույցներ։

177. Շուրջօրյա խնամքի կենտրոնում սանհանգույցներին ներկայացվող պահանջներ․

1) տարանջատված լինեն տղամարդկանց և կանանց համար՝ ապահովելով անձնական հարմարավետությունը,

2) յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար առանձին սանհանգույցներ՝ զուգարանով, լվացարանով և ցնցուղով,

3) սանհանգույցները պետք է բաղկացած լինեն լվացարանի և զուգարանի գոտիներից: Լվացարանի տարածքում պետք է լինեն լվացարաններ, տրանսֆորմացվող պատնեշով ցնցուղարանի հատակատաշտակ` երեք կողմից մոտեցումով,

4) շահառուի անվտանգությունից ելնելով, լվացարանները և զուգարանները պետք է ունենան դրսից բացվելու հնարավորություն,

5) բոլոր լվացարաններն ու զուգարանները պետք է ապահովված լինեն օդափոխության համակարգով կամ պատուհանով,

6) զուգարանակոնքերը և լվացարանները պետք է համահունչ լինեն շահառուի ֆիզիկական առանձնահատկություններին, որպեսզի մատչելի լինեն բոլոր անձանց համար, պետք է լինեն մատչելի հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար,

7) լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր,

8) զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ),

9) սանհանգույցները պետք է մշտապես ապահովված լինեն ոչ ալերգիկ հիգիենիկ թղթերով։

178. Շուրջօրյա խնամքի կենտրոնի զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես։

179. Շուրջօրյա խնամքի կենտրոնում սանհանգույցների սանիտարատեխնիկական սարքավորումները պետք է խոնավ մաքրվեն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության:

180. Շուրջօրյա խնամքի կենտրոնում զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

181. Շուրջօրյա խնամքի կենտրոնում աշխատակազմի հիգիենայի և վարքագծի պահանջներ․

1) աշխատակազմի անդամները պետք է կրեն մաքուր հագուստ և կոշիկներ, ինչպես նաև բացառեն կենտրոնի տարածքում ծխելը,

2) շահառուի և աշխատակազմի անձնական իրերը պետք է պահվեն առանձնացված պահարաններում,

3) աշխատակազմը պետք է ապահովի, որ շահառուն՝

ա. ձեռքերը լվանա հաստատություն մուտք գործելուց առաջ,

բ. ծառայություն ստանալուց առաջ,

գ. սնունդ ընդունելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո։

182. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ․

1) կենտրոնի բժիշկը կամ բուժքույրը շահառուների շրջանում վարակիչ հիվանդությունների հնարավոր դեպքերի բացահայտման նպատակով ամեն օր պետք է իրականացնի մշտադիտարկում՝ արդյունքները գրանցելով համապատասխան մատյանում, և հիվանդությունների կասկածելի դեպքերի վերաբերյալ ներկայացնի տեղեկատվություն, համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբեր 17-ի N 35-Ն հրամանի,

2) վարակիչ հիվանդությունների տարածման դեպքում կենտրոնը պետք է խստորեն կատարի Առողջապահության նախարարի կողմից հաստատված հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները,

3) կենտրոնը պետք է հստակ ժամանակացույցով ախտահանի անձանց դիդակտիկ պարագաները, խաղերը։

183. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շրջակա միջավայրի անվտանգություն․

1) կենտրոնի սենքերի և ննջասենյակների պատերը պետք է լինեն հարթ և ունենան խոնավ եղանակով մաքրման և ախտահանման համար նախատեսված հարդարանք: Կենտրոնի շենքերի ներքին հարդարման համար օգտագործվող ներկանյութերն ու լաքերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշման պահանջներին,

2) կենտրոնի սենքերի, հանդերձարանների, զուգարանների, դահլիճների, խմբակային սենյակների, բուժկետի սենյակի հատակը պետք է նախատեսվի ջերմաձայնամեկուսիչ հիմքի վրա,

3) կենտրոնի պատերի ներքին հարդարումը պետք է իրականացնել անվտանգ և էկոլոգիապես մաքուր ներկերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշման պահանջներին համաձայն,

4) սենքերի հատակները պետք է լինեն հարթ և չսայթաքող: Կենտրոնի առաջին հարկում տեղակայված երաժշտական և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված դահլիճներում հատակները պետք է լինեն ջերմամեկուսացված կամ տաքացվող,

5) հիմնական սենքերում, որպես հատակի նյութեր, պետք է օգտագործել էկոլոգիապես մաքուր և անվտանգ, բարձրորակ հարդարման նյութեր,

6) բակում արևից, քամուց և տեղումներից պաշտպանվելու համար պետք է նախատեսել շվաքարաններ,

7) խաղահրապարակը պետք է ունենա անվտանգ ծածկույթ: Խմբային և ընդհանուր ֆիզկուլտուրայի հարթակներում ասֆալտի ծածկույթ չի թույլատրվում,

8) կանաչապատման տարածքում պետք է նախատեսել խոտածածկույթ, ծաղկանոցներ, թփեր և ծառեր, որոնք թունավոր չեն և չեն կարող վնասել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (առանց սուր փշերի և այլն): Կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N108-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներով,

9) չնախատեսված ներթափանցումից և շփումներից պաշտպանվելու նպատակով կենտրոնի տարածքը պետք է ցանկապատված լինի,

10) տարածքում անհրաժեշտ է նախատեսել արտաքին լուսավորություն, այդ թվում խաղային հարթակի և շենքի մուտքերի։ Արհեստական լուսավորության մակարդակն օրվա մութ ժամանակահատվածում պետք է լինի առնվազն 10 լյուքս,

11) կենտրոնի շենքերում ապակիները և այլ փխրուն նյութերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

ա. ապակու ջարդման հետևանքով պետք է բացառվի վնասվածքի պատճառումը կամ

բ. ապակին պետք է դիմակայի բեռնվածության ազդեցությանն՝ առանց կոտրվելու (ջարդվելու),

12) կենտրոնի շենքի տանիքը պետք է սարքավորել արգելապատով՝ ըստ նախագծային լուծումների: Չշահագործվող տանիքի դեպքում արգելապատի բարձրությունը պետք է լինի 600 մմ ոչ պակաս, իսկ շահագործվող տանիքի համար՝ 1000 մմ և ավելի,

13) կենտրոնը պետք է ապահովի աղբի տեսակավորում,

14) նախընտրելի է կենտրոնի տարածքում չպահել կենդանիներ, որպեսզի կանխարգելվեն շահառուի մոտ հնարավոր ալերգիկ ռեակցիաները,

15) կենտրոնի տարածքի կազմակերպման դեպքում անհրաժեշտ է առանձին կառուցված շենքի մոտ նախատեսել ավտոմեքենայի անցման հնարավորությունն ապահովող օղակաձև, իսկ կցակառուցված շենքի մոտ՝ կիսաօղակաձև ավտոմոբիլային անցում կամ գոտի:

184. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կահույքի նկատմամբ հիմնական պահանջներն են․

1) արդյունաբերական արտադրության նոր կահույքի բոլոր տեսակները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) ՄՄ ՏԿ 025/2012 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին,

2) կենտրոնի գույքը պետք է համապատասխանի շահառուի տարիքային առանձնահատկություններին և հասակին,

3) գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղյուսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, շահառուի պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն, սեղաններն ու աթոռները պետք է պահպանվեն մշտապես մաքուր, իսկ ավազի սեղաններում պետք է օգտագործվի միայն թերապիայի համար նախատեսված ավազ։

185. Շուրջօրյա խնամքի կենտրոնի ներքին տարածքների նկատմամբ պահանջները․

1) կենտրոնի մի հարկաբաժնից դեպի մյուս հարկաբաժին անձանց տեղաշարժն առանց ուղեկցող սոցիալական սպասարկողի կամ դայակի չի թույլատրվում,

2) լվացքատան և չորանոց-արդուկարանի, ինչպես նաև սննդի բլոկի մուտքերի դիմաց խմբային սենյակների մուտքերի տեղաբաշխումը չի թույլատրվում: Կենտրոնի շենքերում սննդի բլոկի բաշխասենյակի մոտ անհրաժեշտ է նախատեսել առանձին վերելակ կամ բեռնատար ամբարձիչ սննդի ուղղահայաց տեղափոխման համար,

3) շենքում վերելակը պետք է նախատեսել շենքի ընդհանուր հաղորդակցության և հանգստի համար նախատեսված տարածքներից մեկուսացված,

4) ընդհանուր սենյակների և ննջասենյակների պատուհանների բացվածքների տեղաբաշխումն անմիջականորեն խոհանոցի և լվացքատան պատուհանների վերևում չի թույլատրվում,

5) բժշկական սենյակը պետք է տեղակայել մեկուսարան-հիվանդասենյակին հարակից հատվածում։ Նրանց միջև պետք է նախատեսել ապակեպատ բացվածք՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետևելու համար: Մեկուսարան-հիվանդասենյակը չպետք է լինի միջանցիկ, ապահովված պետք է լինի սանհանգույցով և ունենա նախասրահ։ Մեկուսարան-հիվանդասենյակի ընդունարանում պետք է նախատեսել սպասք լվալու և պահելու հատված,

6) կենտրոնում բուժկետի (բժշկի կաբինետ) հագեցվածությունը պետք է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված պահանջներին ու պայմաններին։ Բժշկի կաբինետում անհրաժեշտ է ունենալ առաջին օգնության հավաքածու՝ համապատասխան դեղերով և պարագաներով, բժշկական թախտ, սեղան և աթոռներ բժշկի ու պացիենտի համար, մեծահասակների կշեռք և հասակաչափ, տոնոմետր, բժշկական ջերմաչափեր, ֆոնենդոսկոպ, տեսողության ստուգման աղյուսակ, ինչպես նաև ապակե պահարան՝ դեղերի և պարագաների համար։ Կաբինետում պետք է տեղադրված լինի շիրմա՝ այցելուի գաղտնիության ապահովման համար, լեզվաբռնիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկիչներ և շպատելներ։ Սպասարկումն իրականացվում է միջին բուժաշխատողի կողմից, ով ունի օրենքով սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր,

7) կենտրոնում մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և սպորտային պարապմունքների համար: Մարզադահլիճում նախատեսվում է մարզական գույքի պահման սենյակ, տղամարդկանց և կանանց հանդերձարաններ։

186. Մասնագիտացված խնամքի կենտրոնը պետք է լինի հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ անվասայլակով տեղաշարժվող) անձանց համար մատչելի։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովել մոտեցման հնարավորություն շենքի ընդհանուր և հանգստի համար նախատեսված տարածք, մասնագիտացված սենքեր, սեկցիաների սենքեր, բժշկական սպասարկման, մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման կազմակերպումն ապահովող պարապմունքների համար նախատեսված ընդհանուր սենքեր, ծառայողական-տնտեսական գործառույթների սենքեր։

187. Շուրջօրյան խնամքի կենտրոնում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձանց համար պետք է նախատեսել վթարային լուսավորություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջները։

188. Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձանց խնամքի կենտրոնում ննջասենյակներում անձնակազմի աշխատանքային գոտում տեղադրվում է տեղային լուսավորություն։

189. Կենտրոնի հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Կենտրոնի սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:

 

5. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ

 

190. Համայնքային փոքր տունն ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտ, 8-16 անձի համար նախատեսված շուրջօրյա խնամքի տեսակ է, որն ուղղված է անձի անկախ ապրելուն և համայնքում ներառվելուն։

191. Համայնքային փոքր տան բնակիչ կարող է դառնալ այն տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձը, որը չունի մշտական բնակության վայր կամ հանդիսանում է շուրջօրյա խնամքի հաստատության շահառու կամ ընտանիքում չի ստանում անհրաժեշտ խնամք և չունի անկախ կյանք վարելու բավարար հմտություններ։ Նման անձը պետք է ունենա կենցաղային աջակցության կարիք, սակայն լինի ինքնուրույն և չպահանջի անկողնային կամ մշտական խնամք։ Մշտական բնակության վայր չունեցող կամ ընտանիքում խնամք չստացող անձանց դեպքում համայնքային փոքր տանն ապրելու վերաբերյալ եզրակացությունը տրվում է դեպքի վարման արդյունքում, որն իրականացվում է ՄՍԾ-ի կողմից։ Շուրջօրյա խնամքի հաստատությունում գտնվող անձի դեպքում եզրակացությունը տրվում է բազմագործառութային թիմի կողմից։

192. Համայնքային փոքր տուն տեղափոխվելուց առաջ իրականացվում է շահառուի անհատական ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և վերականգնողական կարիքների, կարողությունների և ցանկությունների գնահատում, կազմակերպվում է նրա ծանոթացումը տան միջավայրի և առկա բնակիչների հետ, և միայն շահառուի համաձայնությամբ իրականացվում է տեղափոխումը։

193. Առաջին գնահատման և հարմարվելու ժամանակահատվածը սահմանվում է 3–6 ամիս, որի ընթացքում որոշվում է շահառուի բնակության շարունակականությունը։ Բնակության անհրաժեշտությունը պետք է վերագնահատվի առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ հաշվի առնելով շահառուի փոփոխվող կարիքները, անկախ կյանքի հմտությունների ձևավորման մակարդակը և համայնքային ներառման առաջընթացը։ Եթե գնահատման արդյունքում շահառուն դրսևորում է այն հմտություններն ու կարողությունները, որոնք թույլ են տալիս առավելագույն անկախություն ունենալ նվազագույն աջակցության պայմաններում, ապա նա դուրս է գրվում համայնքային փոքր տնից՝ տեղափոխվելով սեփական բնակարան կամ ընտանիք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական բնակարան։

194. Եթե համայնքային փոքր տանը շահառուի և այլ բնակիչների միջև առաջանում են կոնֆլիկտներ, և մասնագիտական գնահատումը ցույց է տալիս, որ համատեղ կացությունը բացասաբար է անդրադառնում բնակիչների սոցիալ-հոգեբանական վիճակին, ապա դիտարկվում է տվյալ շահառուի տեղափոխումն այլ համայնքային փոքր տուն կամ ընտանիք՝ ապահովելու համար բոլոր շահառուների բարեկեցությունը և անվտանգությունը։

195. Համայնքային փոքր տանը շահառուի կարիքների գնահատման հիման վրա տրամադրվում են հետևյալ ծառայությունները.

1) կացարանով ապահովում՝ տեղավորում անհրաժեշտ իրերով և կահույքով կահավորված սենյակներում,

2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում՝ շահառուի սոցիալական խնդիրների լուծման նպատակով ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհրդատվության և աջակցության տրամադրում, հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն միտված աշխատանքների իրականացում,

3) սոցիալ-վերականգնողական օգնություն՝ ֆունկցիոնալ կարողությունների, ինքնասպասարկման և սոցիալական ինտեգրման հմտությունների զարգացում, շահառուի ֆիզիկական, շարժողական և զգայական կարողությունների վերակարգնում, կենցաղային հմտությունների ուսուցում՝ ներառելով սննդի պատրաստում, տան կառավարման հմտություններ, ֆինանսական և ժամանակի կառավարում, սոցիալական և համայնքային ինտեգրման աջակցություն՝ համայնքային գործունեության, հանգստի և զբաղվածության ծրագրերի միջոցով՝ շահառուի անհատական ծրագրի շրջանակում։

3) կենցաղային սպասարկում՝ աջակցություն շահառուի առօրյա հոգսերի լուծմանը, ըստ անհրաժեշտության՝ խնամքի, բնակության վայրի մաքրության, անձնական հիգիենայի պահպանման, լոգանքի, շահառուի անձնական միջոցներով գնումներ կատարելու գործում, ուղեկցում զբոսանքի և այլն։

196. Համայնքային փոքր տանը շահառուները ներգրավված են առօրյա կյանքին առնչվող գործունեություններում, ինչպիսիք են՝ բնակարանի մաքրության պահպանումը, անձնական և հանրային տարածքների մաքրության կազմակերպումը, գնումների կատարումը, սննդի պատրաստումը և այլն։ Համայնքային փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուին, ապահովում հսկողություն և մասնագիտական ուղղորդում, նպատակ ունենալով խթանել շահառուի ինքնավարությունը, որոշումների կայացման հմտությունները և անհատական պատասխանատվությունը։ Համայնքային փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուին նաև առօրյա գործողությունների պլանավորման և որոշումների իրականացման հարցում։

197. Շահառուները մասնակցում են համայնքում և դրանից դուրս կազմակերպվող տարբեր մշակութային, սպորտային, ժամանցային և այլ միջոցառումներին։ Միջոցառումներին մասնակցությունը կազմակերպվում է շահառուի իրազեկված համաձայնությամբ, նախասիրությունների հիման վրա և անվտանգության գնահատմամբ։

 

5.1 ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ

 

198. Համայնքային փոքր տանը սնունդ մատուցվում է ղեկավարվելով սույն բաժնի ընդհանուր դրույթներով՝ հաշվի առնելով շուրջօրյա խնամքի համար և սույն ենթաբաժնում նշված առանձնահատկությունները։

199. Համայնքային փոքր տունը պետք է ունենա անվտանգ, մաքուր սնունդ պատրաստելու համար համապատասխան խոհանոց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Որպես ուղենիշ կարող է ծառայել Աղյուսակ 27-ով սահմանված ցանկը։

200. Համայնքային փոքր տանը սնունդը պատրաստելուն աջակցում է սոցիալական սպասարկողը, եթե համատեղ բնակվող շահառուներն ունեն այդ աջակցության կարիքը։

201. Համայնքային փոքր տանը շահառուն ակտիվորեն մասնակցում է ճաշատեսակի ընտրությանը և սննդի պատրաստմանը՝ ըստ իր կարողությունների օգնելով կամ մասնակցելով նաև սեղանի կահավորմանը, նախապատրաստական աշխատանքներում և մաքրության հարցում՝ կյանքի հմտություններ զարգացնելու համար:

202. Սնունդ պատրաստելիս հաշվի են առնվում շահառուի նախասիրությունները, առողջական վիճակը, հատուկ սննդակարգի անհրաժեշտությունը, ալերգիաները և սննդային սահմանափակումները։

203. Սննդի մատուցման ժամանակը կամ պարբերականությունը համաձայնեցվում է շահառուների նախասիրություններին, կարիքներին և օրվա գրաֆիկին, և կարգավորվում է համատեղ որոշում կայացնելով։

204. Սնունդը մատուցվում է ընտանեկան ձևաչափով, որտեղ բոլոր շահառուները նստում են միասին՝ նպաստելով սոցիալական ներառմանը և շահառուների միջև հաղորդակցությանը: Շահառուն կարող է ընտրել նաև առանձին ճաշելու հնարավորությունը, եթե նախընտրում է առանձին սնունդ, ապահովելով անհատական իրավունքների և ընտրության սկզբունքը։

205. Սոցիալական սպասակողը կամ սոցիալական աշխատողը հետևում է հիգիենայի և սննդի պահպանման կանոններին, հսկողություն է իրականացնում ջերմաստիճանի պահպանման, ինչպես նաև անվտանգ օգտագործման կանոնների նկատմամբ։

206. Աշխատող շահառուները կարող են վերցնել սննդով փաթեթ, որի անվտանգությունը և նրանց կարիքներին համապատասխանությունն ապահովում է սոցիալական սպասարկողը։

207. Ծննդյան տարեդարձների, ազգային և կրոնական տոների ժամանակ, ինչպես նաև ընտանեկան հավաքույթների, ընկերների հյուրասիրությունների ժամանակ պատրաստվող սնունդը պետք է համապատասխանի սույն հավելվածի 4-րդ բաժնի 8-17 Աղյուսակների պահանջներին։ Բոլոր միջոցառումները պետք է համապատասխանեն խնամք ստացող շահառուների իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, արտաքին այցելուները թույլատրելի են միայն պատշաճ հաստատմամբ, իսկ միջոցառումները պետք է անցկացվեն անձնակազմի վերահսկողությամբ։

 

5.2 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

208. Համայնքային փոքր տան անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) ընդհանուր ղեկավարում․

2) սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում,

3) կենցաղային սպասարկում,

209. Ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովման և խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման նպատակով անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով և անհրաժեշտ այլ միջոցներով համալրում,

3) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, աշխատանքային պայմանների ապահովում,

4) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման կազմակերպում,

5) քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքների կազմակերպում,

6) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

7) հարկերի, տուրքերի և վճարման հետ կապված այլ գործառույթների իրականացում,

8) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում,

9) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

10) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

11) հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացում,

12) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում,

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

210. Ընդհանուր ղեկավարումը կազմակերպվում է տնօրենի կողմից, ընդ որում այն կազմակերպության, որը հաղթող է ճանաչվել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով իրականացված մրցույթի արդյունքում։ Եթե տվյալ կազմակերպությունը հաղթող է ճանաչվել մեկից ավելի մրցույթային դրամաշնորհներով, ապա տնօրենը ղեկավարում է համայնքային բոլոր փոքր տների աշխատանքները և կարող է ունենալ տեղակալ։ Լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է ոչ պակաս, քան 2, և ոչ ավելի, քան 4 փոքր տների համար՝ միասին վերցված։

211. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնությունը տրամադրվում է բազմագործառութային անձնակազմի կողմից և նախատեսում է՝

1) շահառուի սոցիալական կարիքների գնահատում, սոցիալական դեպքի վարում,

2) շահառուի անհատական սոցիալական ծրագրով համապատասխան միջոցառումների իրականացում,

3) շահառուի ինքնասապասրկման և կենցաղավարության հմտությունների ուսուցանում և ինքնուրույն որոշումների կայացմանը նպաստում և ապահովում․

3) շահառուին խորհրդատվական օգնության տրամադրում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, իրավական օգնության տրամադրման ապահովում,

4) շահառուին դժվարությունները հաղթահարելու և ինքնասպասարկումը, կենցաղավարման հմտությունները զարգացնելու կարողությունների բացահայտում, տեղեկատվության տրամադրում, հաղորդակցության ապահովում,

6) շահառուի ֆիզիկական, շարժողական և զգայական վերականգնողական գործընթացների իրականացում․

7) շահառուի սոցիալական կապերի վերականգնման և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, հարկ եղած դեպքում նաև՝ նրա ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելուն միտված աշխատանքների իրականացում. շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում,

8) ըստ անհրաժեշտության՝ շահառուին հոգեբանական օգնության տրամադրման ապահովում՝ անհատական և խմբային խորհրդատվությունների միջոցով, իսկ թեթև մտավոր խնդիրներ ունեցող շահառուների դեպքում՝ նաև հոգեկան առողջության վերականգնման ծառայությունների ապահովում,

9) շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն միտված միջոցառումների իրականացում,

10) ըստ անհրաժեշտության՝ շահառուին աջակցություն կենսաթոշակների նշանակման, ստացման, ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման կամ հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման աջակցություն, այդ թվում՝ համապատասխան դեղերի ստացման և անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովման հետ կապված հարցերում,

11) շահառուների ժամանցի և հանգստի կազմակերպում, տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաների կազմակերպում՝ հաշվի առնելով շահառուների նախասիրությունները, պահանջմունքները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը, ինչպես նաև շահառուների կողմից մարզամշակութային խմբակների ստեղծման օժանդակում և խրախուսում, համայնքային կյանքին և միջոցառումներին շահառուների մասնակցության խթանում,

12) շահառուի սոցիալական հմտությունների, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելու և հասարակության կյանքում շահառուի արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու աշխատանքների կազմակերպում և իրականացում,

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

212. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնություն տրամադրող մասնագետների, ներառյալ էրգոթերապիստի, սուրդոթարգմանչի այլ նեղ մասնագետի կողմից տրամադրվող ծառայությունները կարող են նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի համաձայն։

213. Կենցաղային սպասարկումը նախատեսում է՝

1) շահառուի ինքնասպասարկմանն առնչվող հարցերում օժանդակություն,

2) շահառուի լոգանքի կազմակերպում և հագուստի, սպիտակեղենի ու անկողնային պարագաների փոխման ապահովում՝ կանոններով սահմանված պարբերականությամբ և օրվա ռեժիմին համապատասխան, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ,

3) շահառուներին սննդի կազմակերպման, տան մաքրության ապահովման, սանիտարահիգիենիկ պայմանների, սպասքը հավաքելու և լվանալու գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նկատմամբ հսկողություն,

4) շահառուի ընդհանուր առողջական վիճակին հետևում, մարզական, մշակութային միջոցառումների, էքսկուրսիաների կազմակերպման մասնակցություն, ինքնօգնության խմբերի, տարաբնույթ խմբակների ստեղծման աջակցություն,

5) անհրաժեշտ տնտեսական ապրանքների, մթերքի և դեղերի գնման գործընթացին մասնակցություն, շահառուների հագուստի քիմմաքրման, կոշիկների նորոգման հետ կապված աշխատանքների կազմակերպում,

6) շահառուների մասնակցությամբ ճաշացանկի և գնման ենթակա անհրաժեշտ մթերքների ցանկի կազմում, տարբեր ճաշատեսակների, սառը և տաք նախուտեստների և ուտեստների, խմորեղենի, ոչ ոգելից խմիչքների և այլ կերակրատեսակների պատրաստում,

7) ինքնուրույն տնտեսավարման, սպասքը ճիշտ դասավորելու, հավաքելու և լվանալու հմտությունների ուսուցանում, սպասքի հավաքում և լվացում,

8) շահառուների կողմից խոհանոցում կատարվող աշխատանքների համակարգում և աջակցում,

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

214. Համայնքային փոքր տան շահառուին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է համայնքում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից (տվյալ կազմակերպությունում շահառուի սահմանված կարգով գրանցվելու դեպքում)։

215. Անհրաժեշտության դեպքում՝ շահառուին կարող է տրամադրվել հոգեբուժական օգնություն։ Նման դեպքերում շահառուի նկատմամբ դիսպանսերային հսկողություն իրականացնում է համայնքային փոքր տան գտնվելու վայրի համապատասխան բժշկական կազմակերպության հոգեբույժը` պայմանագրային հիմունքներով։

216. Համայնքային փոքր տան հաստիքային միավորները որոշվում են՝ ԱՂՅՈՒՍԱԿ 26-ի համապատասխան:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 26․ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Հ/Հ

Հաստիքը

Տարեցների համար համայնքային փոքր տուն

Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր տուն

1․

Բազմագործառութային անձնակազմ

1.1

Սոցիալական աշխատող (տան համակարգող)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր համայնքային փոքր տան հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր համայնքային փոքր տան հաշվարկով

1.2

Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնություն տրամադրող մասնագետ(ներ)

2 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր համայնքային փոքր տան հաշվարկով

2 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր համայնքային փոքր տան հաշվարկով

2.

Կենցաղային սպասարկման անձնակազմ

2.1

Սոցիալական սպասարկող

Ոչ հերթափոխային աշխատանքի համար 1 հաստիքային միավոր Հերթափոխային աշխատանքի համար՝ 1 շուրջօրյա հերթափոխ

Ոչ հերթափոխային աշխատանքի համար 1,5 հաստիքային միավոր (շաբաթվա 7օրերի համար)

Հերթափոխային աշխատանքի համար՝ 1 շուրջօրյա հերթափոխ յուրաքանչյուր համայնքային փոքր տան համար

5.3 ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ

 

217.Համայնքային փոքր տունը կարող է լինել բնակարան կամ առանձնատուն և պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին՝

1) տան տարածքը պետք է հարմարեցված լինի հենաշարժական և տեսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ունենա բավարար պայմաններ նրանց ազատ և անվտանգ տեղաշարժման համար՝ ամբողջ բնակարանի կամ տան մակերեսով,

2) տունը պետք է ունենա առանձին ննջասենյակներ, ընդհանուր օգտագործման տարածքներ՝ շահառուների հանգստի, ժամանցի համար, սանհանգույցներ, խոհանոց և բակ, ինչպես նաև տնտեսական գույքի, չոր սննդի, հանդերձանքի պահեստավորման և այլ կարիքների համար նախատեսված տարածքներ։ Մուտքի մոտ անհրաժեշտ է նախատեսել հանդերձարան,

3) մեկ անձի հաշվով ննջասենյակի նվազագույն մակերեսը պետք է լինի 6–8 մ2։ Մեկ ննջասենյակում կարող են բնակվել առավելագույնը 2 անձ։ Ննջասենյակները պետք է լինեն առանձին տարբեր սեռերի համար,

4) յուրաքանչյուր շահառու պետք է ունենա անհատական մահճակալ, անհատական պահարան՝ հագուստի և անձնական իրերի համար, սեղան և աթոռ։ Կահույքը պետք է լինի հարմարավետ, անվտանգ և հեշտ մաքրվող։ Բոլոր տարրերը պետք է համապատասխանեն անձանց հասակին և ֆունկցիոնալությանը,

5) միջանցքների և օժանդակ սենյակների հատակները պետք է լինեն չսահող պրեսգրանիտե սալիկներից, կամ վինիլային, կվարցվինիլային ծածկույթից, իսկ ննջասենյակներինը՝ որակյալ լամինատից՝ օրինակ 10-12մմ, ամուր և ձայնամեկուսիչ, ունենան ջրակայուն ծածկույթ կամ կվարցվինիլային շերտ,

6) սանհանգույցներում պատերի սալիկները պետք է լինեն հատակից մինչև առաստաղ, իսկ հատակը սալիկապատ՝ չսահող սալիկներով: Սանհանգույցների հատակի և պատերի սալիկների գույնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովի տեսողության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետություն, չխանգարի կողմնորոշմանը և հոգեբանական ազդեցություն չունենա։ Գույները պետք է լինեն հակադրությամբ հստակ, ոչ գերհագեցած կամ գրգռիչ, և նպաստեն հանգիստ միջավայրի ստեղծմանը,

7) ցնցուղարաններում պետք է տեղադրել թեքությամբ լոգնոցներ, որոնք կապահովեն անվասայլակով անցանելիություն,

8) բոլոր ներքին դռները պետք է լինեն որակյալ խոնավակայուն նյութից, ջրաներկված կամ լաքապատ մակերեսով, որակյալ փականներով և առանց նախշազարդումների։ Դռները պետք է ապահովեն երկարատև օգտագործում, հեշտ մաքրվող մակերես՝ հիգիենայի պահպանման համար։ Ընդ որում, անխտիր բոլոր սենյակների դռների փականները ներսից և դրսից բացվելու հնարավորությամբ: Դռների վրա որոշակի բարձրության վրա ցանկալի է նախատեսել փոքր ապակեպատ բացվածք, դռները պետք է լինեն առանց շեմի,

9) տան ներքին պատերի և առաստաղի հարդարումը պետք է լինի հարթ, պատերը պետք է ներկվեն լվացվող ներկով, գույնը լինի հարմար տեսողության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար,

10) օգտագործվող նյութերը չպետք է պարունակեն մնայուն հոտեր կամ ալերգիկ բաղադրիչներ։

218. Համայնքային փոքր տունը կարող է ունենալ այլընտրանքային էներգիայի աղբյուր՝ արևային ջրատաքացուցիչների և հնարավորության դեպքում ֆոտովոլտային պանելների տեղադրմամբ՝ տաք ջրամատակարարում և էլեկտրամատակարարում ապահովելու համար։

219. Առանձնատան դեպքում համայնքային փոքր տան տարածքը պետք է լինի ցանկապատված թեթև կոնստրուկցիաներով, հնարավոր է մինչև 1 մ բարձրությամբ պարիսպ՝ վերևում մետաղական ցանկապատով։ Պետք է ունենա դարպաս և մուտքի դուռ։ Բակը կանաչապատվում է՝ բացառելով թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը։ Ներքին տարածքներում նույնպես չեն օգտագործվում թունավոր հատկություններով բույսեր։ Բակում կարող են լինել նաև բաց տաղավարներ, զրուցարան՝ շահառուների թվով նստատեղերով, հարմարեցված անվասայլակից օգտվող անձանց համար։

220. Համայնքային փոքր տան կահույքի, տեխնիկայի և այլ պարագաների օրինակելի ցանկը և դրանց չափաքանակները ներկայացված են Աղյուսակ 27-ում։ ԱՂՅՈՒՍԱԿ 27 Համայնքային փոքր տանը շահառուների և սպասարկող անձնակազմի անձնական իրերը պետք է պահվեն առանձին՝ ապահովելով յուրաքանչյուրի անձնական տարածքի և գաղտնիության պաշտպանությունը։ Սպասարկող անձնակազմի համար նախատեսվում է առանձին սենյակ, որը չի համատեղվում շահառուների բնակելի տարածքների հետ և օգտագործվում է բացառապես աշխատողների հանգստի, իրերի պահպանման և աշխատանքային կարիքների համար։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 27. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ, ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ

 Հ/Հ

Անվանում

Քանակ

Օգտագործման ժամանակահատվածը

 

Միջանցքի կահույքի չափորոշիչ

1.

Պահարան ՝ հագուստի

1

5 տարի կամ ավելի

2.

Կոշիկի պահարան

1

5 տարի կամ ավելի

3.

Պուֆ կոշիկները հագնելու համար

2

3 տարի կամ ավելի

Ճաշասենյակի կահույքի չափորոշիչը

4.

Սեղան մեծ օվալաձև, բացվող

1

5 տարի կամ ավելի

5.

Աթոռ փափուկ

20

3 տարի կամ ավելի

6.

Բազմոց մեծ, անկյունային լուծումով

1

5 տարի կամ ավելի

7.

Բազմոց փոքր

1

5 տարի կամ ավելի

8.

Բազկաթոռ

 4

5 տարի կամ ավելի

9.

Սեղաններ փոքր

3

5 տարի կամ ավելի

10.

Պահարաններ

 4

5 տարի կամ ավելի

11.

Գրապահարան

2

5 տարի կամ ավելի

 

Խոհանոցի կահույքի

12.

Սեղան

 2

5 տարի կամ ավելի

13.

Աթոռ

 20

3 տարի կամ ավելի

14.

Ստելլաժ բաց

2

5 տարի կամ ավելի

15.

Պահարան փակ

 2

5 տարի կամ ավելի

16.

Լվացարան չժանգոտող մետաղից, առանցտակի պահարանի, հարմարեցված անվասայլակից օգտվող անձի համար

1

5 տարի կամ ավելի

 

Ննջասենյակների կահույք

17.

Մահճակալ 2 հատ գզրոցներով 1.9*0.9մ, 21սմ հաստությամբ ներքնակի համար նախատեսված

Ըստ կարիքի

5 տարի կամ ավելի

18.

Մահճակալ 1.9*0.9մ, 21սմ հաստությամբ ներքնակի համար՝ նախատեսված, անվասայլակից օգտվող անձանց համար

Ըստ կարիքի

5 տարի կամ ավելի

19.

Տումբա գզրոցով

8–16 հատ

5 տարի կամ ավելի

20.

Հագուստի պահարան, անտրեսոլով, երկփեղկ, 3 գզրոցներով

8–12 հատ

5 տարի կամ ավելի

21.

Հագուստի պահարան անտրեսոլով, երկփեղկ 4 գզրոցներով և պանտոգրաֆով՝ նախատեսված, անվասայլակից օգտվող անձանց համար

2–4 հատ

5 տարի կամ ավելի

22.

Սեղան գզրոցով

4–6 հատ

5 տարի կամ ավելի

23.

Սեղան գզրոցով՝ անվասայլակից օգտվող անձանց համար

2 հատ

5 տարի կամ ավելի

24.

Աթոռ փափուկ

8–12 հատ

3 տարի կամ ավելի

25.

Հայելի

8–12 հատ

5 տարի կամ ավելի

26.

Գրասեղան աթոռով

4–6 հավաքածու

5 տարի կամ ավելի

27.

Չհրկիզվող պահարան

1–2 հատ

10 տարի կամ ավելի

28.

Հայելի միջանցքի

2 հատ

5 տարի կամ ավելի

29.

Դեղերի փակվող պահոց (երկաթյա)

1–2 հատ

10 տարի կամ ավելի

 

Անկողնային պարագաներ

30.

Ներքնակ

8–16 հատ

5 տարի կամ ավելի

31.

Ներքնակի երես

8–16 հատ

1 տարի կամ ավելի

32.

Սպիտակեղենի հավաքածու՝սավան, ծրար, բարձի երես

2 հավաքածու յուրաքանչյուր բնակչի հաշվարկով

1 տարի կամ ավելի

33.

Բարձ

8–16 հատ

2 տարի կամ ավելի

34.

Ծածկոց ձմեռային վերմակ

8–16 հատ

3 տարի կամ ավելի

35.

Ծածկոց ամառային վերմակ

8–16 հատ

3 տարի կամ ավելի

36.

Մահճակալի ծածկոց

8–16 հատ

2 տարի կամ ավելի

37.

Սրբիչ հիգիենիկ

16–32 հատ

1 տարի կամ ավելի

38.

Սրբիչ բաղնիքի

16–32 հատ

1 տարի կամ ավելի

39.

Սրբիչ դեմքի

16–32 հատ

1 տարի կամ ավելի

 

Սպասք

40.

Ափսե ճաշի-խորը

16–24 հատ

2 տարի կամ ավելի

41.

Ափսե մեծ

16–24 հատ

2 տարի կամ ավելի

42.

Ափսե փոքր

16–24 հատ

2 տարի կամ ավելի

43.

Ափսե դեսերտի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

44.

Ափսե պլաստմասե

8–12 հատ

1 տարի կամ ավելի

45.

Բաժակ թեյի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

46.

Բաժակ սուրճի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

47.

Բաժակ ջրի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

48.

Բաժակ պլաստմասե

8–12 հատ

1 տարի կամ ավելի

49.

Պատառաքաղ

16–24 հատ

2 տարի կամ ավելի

50.

Պատառաքաղ դեսերտի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

51.

Դանակ

16–24 հատ

2 տարի կամ ավելի

52.

Դանակ դեսերտի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

53.

Գդալ ճաշի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

54.

Գդալ սուրճի

16–24 հատ

2 տարի կամ ավելի

55.

Խոհանոցային դանակ՝ հացի

2 հատ

3 տարի կամ ավելի

56.

Խոհանոցային դանակ՝ մսի

2 հատ

3 տարի կամ ավելի

57.

Խոհանոցային դանակ՝ բանջարեղենի

2 հատ

3 տարի կամ ավելի

58.

Կարտոֆիլի դանակ

2 հատ

3 տարի կամ ավելի

59.

Քերիչ

2 հատ

3 տարի կամ ավելի

60.

Գրտնակ

1–2 հատ

5 տարի կամ ավելի

61.

Ձվի հարիչ

1–2 հատ

3 տարի կամ ավելի

62.

Սխտոր ճզմիչ

1–2 հատ

3 տարի կամ ավելի

63.

Կարտոֆիլի ճզմիչ

1–2 հատ

3 տարի կամ ավելի

64.

Քամիչ՝ մեծ

2 հատ

3 տարի կամ ավելի

65.

Քամիչ՝ փոքր

2 հատ

3 տարի կամ ավելի

66.

Շերեփ

2 հատ

3 տարի կամ ավելի

67.

Տախտակ

2–4 հատ

3 տարի կամ ավելի

68.

Սկուտեղ՝ մեծ

2 հատ

3 տարի կամ ավելի

69.

Սկուտեղ՝ փոքր

2–4 հատ

3 տարի կամ ավելի

70.

Փայտե գդալ

4–6 հատ

2 տարի կամ ավելի

71.

Կաթսա՝ մեծ

2 հատ

5 տարի կամ ավելի

72.

Կաթսա՝ միջին

2–3 հատ

5 տարի կամ ավելի

73.

Կաթսա՝ փոքր

2–3 հատ

5 տարի կամ ավելի

74.

Թավա՝ մեծ

2 հատ

5 տարի կամ ավելի

75.

Թավա՝ միջին

2 հատ

5 տարի կամ ավելի

76.

Թավա՝ փոքր

2 հատ

5 տարի կամ ավելի

77.

Թաս՝ մեծ

2 հատ

3 տարի կամ ավելի

78.

Թաս՝ միջին

2–3 հատ

3 տարի կամ ավելի

79.

Թաս՝ փոքր

2–3 հատ

3 տարի կամ ավելի

80.

Սրճեփ

2 հատ

3 տարի կամ ավելի

81.

Սրճեփ՝ էլեկտրական

1 հատ

5 տարի կամ ավելի

82.

Հացաման՝ մեծ

1–2 հատ

5 տարի կամ ավելի

83.

Հացաման՝ սեղանի

2–3 հատ

3 տարի կամ ավելի

84.

Աղաման, պղպեղաման, ատամի փայտիկների բաժակ

4 հավաքածու

2 տարի կամ ավելի

85.

Համեմունքների հավաքածու

2 հավաքածու

2 տարի կամ ավելի

86.

Ջրի գրաֆին՝ ապակյա

2–3 հատ

3 տարի կամ ավելի

87.

Ջրի գրաֆին՝ պլաստմասե

2–3 հատ

2 տարի կամ ավելի

88.

Փակվող տարա՝ մեծ

4–6 հատ

3 տարի կամ ավելի

89.

Փակվող տարա՝ միջին

4–6 հատ

3 տարի կամ ավելի

90.

Սննդի համար տարրա 20 լ

2 հատ

5 տարի կամ ավելի

91.

Սննդի համար տարրա 10 լ

2–3 հատ

5 տարի կամ ավելի

92.

Սննդի համար տարրա 5 լ

2–3 հատ

5 տարի կամ ավելի

93.

Սննդի համար տարրա 2 լ

4–6 հատ

3 տարի կամ ավելի

94.

Սպասքի չորանոց՝ մեծ

1–2 հատ

5 տարի կամ ավելի

95.

Սպասքի տակդիր

4–6 հատ

2 տարի կամ ավելի

 

Սանիտարահիգիենիկ պարագաներ

96.

Աղբի դույլ բակի

2 հատ

5 տարի կամ ավելի

97.

Աղբի դույլ տան 20 լ

4–6 հատ

3 տարի կամ ավելի

98.

Աղբի դույլ տան 5-6 լ

4–6 հատ

3 տարի կամ ավելի

99.

Հատակի փայտ սովորական

2–3 հատ

2 տարի կամ ավելի

100.

Հատակի փայտ ավտոմատ քամիչով

2 հատ

2 տարի կամ ավելի

101.

Ավել

2–3 հատ

2 տարի կամ ավելի

102.

Դույլ 5 լ

4–6 հատ

3 տարի կամ ավելի

103.

Դույլ 10 լ

2–3 հատ

3 տարի կամ ավելի

104.

Գոգաթիակ

2–3 հատ

3 տարի կամ ավելի

105.

Հեղուկ օճառի տարրա

4–6 հատ

1 տարի կամ ավելի

106.

Լվացքակալ լվացքն ամրացնելու

100 հատ

3 տարի կամ ավելի

107.

Շորերի կախիչ

16–24 հատ

2 տարի կամ ավելի

108.

Զամբյուղ պլաստմասե կափարիչով լվացքի շորերի համար

2–3 հատ

3 տարի կամ ավելի

109.

Մուտքի գորգեր մեծ

2 հատ

3 տարի կամ ավելի

110.

Մուտքի գորգեր փոքր

2–4 հատ

3 տարի կամ ավելի

 

Այգու պարագաներ

111.

Մանղալ և պարագաներ

1 հավաքածու

5 տարի կամ ավելի

112.

Ճոճանակ՝ երկտեղանի

1 հատ

5 տարի կամ ավելի

113.

Գամակ

1–2 հատ

3 տարի կամ ավելի

114.

Բահ

2 հատ

5 տարի կամ ավելի

115.

Փոցխ

2 հատ

5 տարի կամ ավելի

116.

Քաղհան

2 հատ

5 տարի կամ ավելի

117.

Անլար մոլախոտ մաքրող սարք

1 հատ

5 տարի կամ ավելի

118.

Այգու սրսկիչ

1 հատ

3 տարի կամ ավելի

119.

Մկրատ՝ էտելու

2 հատ

3 տարի կամ ավելի

120.

Ջրելու ռեզինե խողովակ՝ 10 մետրանոց

1–2 հատ

5 տարի կամ ավելի

 

Կենցաղային ապրանքներ

121.

Սփրոց

4–6 հատ

2 տարի կամ ավելի

122.

Ծաղկաման մեծ

4–6 հատ

3 տարի կամ ավելի

123.

Ծաղկաման փոքր

6–10 հատ

3 տարի կամ ավելի

124.

Արդուկի սեղան

1–2 հատ

5 տարի կամ ավելի

125.

Հագուստի չորանոցներ

2–3 հատ

3 տարի կամ ավելի

126.

Աստիճան մեծ

1 հատ

5 տարի կամ ավելի

127.

Շինարարական գործիքների հավաքածու

1 հավաքածու

5 տարի կամ ավելի

 

Կենցաղային տեխնիկա

128.

Հեռուստացույց

1–2 հատ

5 տարի կամ ավելի

129.

Սպասք լվացող մեքենա

1 հատ

5 տարի կամ ավելի

130.

Սառնարան մեծ

1 հատ

7 տարի կամ ավելի

131.

Սառնարան փոքր

1–2 հատ

5 տարի կամ ավելի

132.

Սառցարան

1 հատ

7 տարի կամ ավելի

133.

Լվացքի մեքենա

1–2 հատ

5 տարի կամ ավելի

134.

Լվացքի չորանոց

1 հատ

5 տարի կամ ավելի

135.

Գազ՝ ներկառուցված կամ գազ կոնտրոլ

1 հատ

7 տարի կամ ավելի

136.

Ջեռոց՝ ներկառուցված

1 հատ

7 տարի կամ ավելի

137.

Սալօջախ՝ ներկառուցված

1 հատ

7 տարի կամ ավելի

138.

Օդաքարշ պահարան

1 հատ

5 տարի կամ ավելի

139.

Արդուկ

1–2 հատ

5 տարի կամ ավելի

140.

Թեյնիկ

2–3 հատ

3 տարի կամ ավելի

141.

Բոլլեր

1–2 հատ

7 տարի կամ ավելի

142.

Միկրոալիքային վառարան

1 հատ

5 տարի կամ ավելի

143.

Փոշեկուլ

1–2 հատ

5 տարի կամ ավելի

144.

Տպիչ (բազմաֆունկցիոնալ)

1 հատ

5 տարի կամ ավելի

145.

Համակարգիչ

1–2 հատ

5 տարի կամ ավելի

146.

Նվագարկիչ (Bufer)

1 հատ

5 տարի կամ ավելի

147.

Վարսահարդարիչ

2 հատ

3 տարի կամ ավելի

148.

Հարիչ

1–2 հատ

3 տարի կամ ավելի

149.

Մսաղաց

1 հատ

5 տարի կամ ավելի

150.

Բլենդեր

1–2 հատ

3 տարի կամ ավելի

151.

Տաք և սառը ջրի դիսպենսեր սարք

1 հատ

5 տարի կամ ավելի

152.

Պլաստիկե աթոռներ

8–12 հատ

3 տարի կամ ավելի

153.

Նստարաններ՝ թեթև, առանց հենարանների

4–6 հատ

3 տարի կամ ավելի

154.

Պահարան շարժական՝ խոհանոցի

2–3 հատ

5 տարի կամ ավելի

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2026 թվական: