ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2026 թվականի N 83-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ՍՅՈՒՆԻՔ-3 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքը (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Սյունիք-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ - 9
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2026 թվականի հուլիսի 31 ք. Մեղրի |
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2026 թվական: