ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2026
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2026 թվականի հուլիսի 23-ի N 193-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պարտքի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող

 

2026-07-23

Ա. Պողոսյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2026 թվականի հուլիսի 23-ի

N 193-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Պետական պարտքի մասին» օրենքում սահմանված իմաստով:

3. Պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնություն ստանալու համար համայնքի ղեկավարը, նշված պարտքային պարտավորությունը ստանձնելու հարցը օրենքով սահմանված կարգով ավագանու հաստատմանը ներկայացնելուց առնվազն 30 աշխատանքային օր առաջ, էլեկտրոնային եղանակով ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին) է ներկայացնում առնվազն.

1) պարտքային պարտավորություն ստանձնելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը,

2) պարտքային պարտավորության հիմնական պայմանների նկարագրությունը՝ համաձայն N 1 ձևի,

3) համայնքի պարտքային պարտավորությունների նկատմամբ օրենսդրությամբ ամրագրված սահմանաչափերի պահպանման կանխատեսումները,

4) համայնքի՝ վերջին 3 հաշվետու տարիների բյուջեների կատարման հաշվետվությունները, (այդ թվում՝ ներկայացնելով եկամուտների բազան և ծախսերի վերլուծությունը),

5) պարտքային պարտավորություն ստանձնելու անհրաժեշտության հիմնավորումը (այդ թվում՝ ներկայացնելով ներդրումային ծրագիր՝ ներգրավվող միջոցների ծախսման ուղղություններով),

6) պարտքային պարտավորության ստանձնման ֆիսկալ ազդեցության գնահատումը, ներառյալ համայնքի բյուջեի եկամուտների ավելացման կամ ծախսերի նվազեցման ակնկալվող ծավալի կանխատեսումները (այդ թվում՝ ներկայացնելով եկամուտների հավաքագրման չափի, աղբյուրների և մեխանիզմների, ինչպես նաև ծախսային պարտավորությունների չափի և ուղղությունների փոփոխությունների հիմնավորումները, կիրառված ենթադրությունները, ինչպես նաև հնարավոր ռիսկերի և դրանց ազդեցության գնահատումը),

4. Եթե սույն կարգի 3-րդ կետով ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Լիազոր մարմինը դրանք մատնացույց է անում համայնքի ղեկավարին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկել այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում համայնքի ղեկավարին իրազեկելով այդ մասին: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Լիազոր մարմինը համայնքի ղեկավարին առաջարկում է համալրել փաստաթղթերի ցանկը՝ նշելով դրանց ներկայացման ողջամիտ ժամկետ, որը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:

5. Լիազոր մարմինը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնություն տալու կամ համաձայնության տրամադրումը մերժելու մասին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով համայնքի ղեկավարին:

6. Լիազոր մարմնի կողմից տրամադրված համաձայնությունը գործում է դրա տրամադրման օրվանից 6 ամիս ժամկետով՝ մեկ անգամ ևս մինչև 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշված ժամկետի ավարտից հետո պարտքային պարտավորություն ստանձնելու համար համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել նոր համաձայնություն ստանալու համար։

7. Լիազոր մարմնի կողմից լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության առաջացման դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը կարող է կասեցվել՝ այդ մասին տեղեկացնելով համայնքի ղեկավարին: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը: Փաստաթղթերի քննությունը վերսկսվում է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու պահից: Այս դեպքում քննության ժամկետը չպետք է գերազանցի սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի և մինչև կասեցումն ընկած աշխատանքային օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

8. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում Լիազոր մարմնի կողմից համաձայնության տրամադրումը չմերժելու կամ այդ ժամկետի կասեցման մասին համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտի հաջորդ օրվանից համաձայնությունը համարվում է տրված:

9. Լիազոր մարմինը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե.

1) համայնքի ղեկավարը Լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի շտկել փաստաթղթերում առկա սխալները կամ չի համալրել փաստաթղթերի ցանկը.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծ են, փաստաթղթերում առկա են ոչ արժանահավատ տեղեկություններ.

3) պարտքային պարտավորության ստանձնման արդյունքում կխախտվեն օրենսդրությամբ համայնքների պարտքային պարտավորությունների նկատմամբ ամրագրված սահմանաչափերը.

4) պարտքային պարտավորության ստանձնման արդյունքում ակնհայտորեն վտանգվում է համայնքի ֆինանսական կայունությունը.

10. Պարտքային պարտավորություն ստանձնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Լիազոր մարմնին՝ կցելով պարտքային պարտավորությունը ստանձնելու իրավական հիմքը:

11. Պարտքային պարտավորության հիմնական պայմաններում փոփոխություն կարող է կատարվել Լիազոր մարմնի՝ սույն կարգի համաձայն տրված համաձայնությամբ:

 

Ձև N 1

 

Աղյուսակ N 1

 

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2026 թվականի հուլիսի 23-ի

N 193-Ն հրամանով

 

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավվող վարկերի և փոխառությունների հիմնական (նախատեսվող) պայմանները

 

Հ/Հ

Վարկա-տու

Վար-կային ծրա-գիր

Վարկի արժույթ

Վարկի գու-մարը վարկի արժույ-թով

Ստորա-գըրման ամսա-թիվ

Տոկոսա-դրույքի տեսակ (ֆիքս-ված/

լողա-ցող)

Պար-տա-վորու-թյան վճար, %

Սպասարկման գծով այլ վճարումներ

Մարման ժամկետ, տարի

Արտոն-յալ ժամկետ, տարի

Մայր գումարի մարում

Մայր գու-մարի մարում-ների մանրա-մասներ

Մայր գումարի մարում-ների գծով վճա-րում-ների հաճա-խա-կանու-թյուն

Մայր գու-մարի մար-ման ամսա-թըվեր

Տոկո-սավ-ճարի վճար-ման ամսա-թվեր

Վարկի նպա-տակը

Այլ նշում-ներ

               

տե-սակը

վճար-ման պար-բերա-կանու-թյունը

դրույքա-չափը կամ գու-մարը

   

սկիզբ

ավարտ

           
                                         
                                         

 

Ձև N 1

 

Աղյուսակ N 2

 

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2026 թվականի հուլիսի 23-ի

N 193-Ն հրամանով

 

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկվող համայնքային պարտատոմսերի հիմնական (նախատեսվող) պայմանները

 

Աճուրդի տեսակը

 

Աճուրդի ամսաթիվը

 

Թողարկման ամսաթիվը

 

Մարման ամսաթիվը

 

Թողարկման ծավալը (ՀՀ դրամ)

 

Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը (%)

 

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

 

Աճուրդին ենթակա պարտատոմսերի ծավալը (ՀՀ դրամ)

 

Այլ նշումներ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան