ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2026 թվականի N 1145-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Վեդի, գյուղ Գոռավան, Գոռ իշխանի փողոց, 1-ին նրբանցք, 6 հողամաս հասցեում գտնվող, 1 980 475.20 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 2500.6 քառակուսի մետր մակերեսով հողամասը (2026 թվականի մայիսի 18-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 18052026-03-0103 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ համայնքում մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
06.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|