ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԽԱՂԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1155-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2026 թվականի N 1155-Ա

 

ԽԱՂԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը և 31-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1149-Ն որոշման հավելվածի 110-րդ և 111-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պետական գրանցման համար՝ 999.110.1596356, ՀՎՀՀ՝ 08328803, գտնվելու վայր՝ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պող., 1/15, հիմնադիր և միակ մասնակից՝ «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Ջերալդու, Ֆարրուջիա փողոց 2, Զեբբուգ, ZBG 4351, Մալթա (“Random Systems International LIMITED” No2, Geraldu, Farrugia street, Zebbug, ZBG 4351, Malta) սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ օպերատոր սահմանված առևտրային կազմակերպության հետ պայմանագրի կնքումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ