ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2026 թվականի N 1138-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 46.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տալ նախնական համաձայնություն 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների գնման ընթացակարգի, ինչպես նաև Հրազդան մարզադաշտում թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքների գնման ընթացակարգերի հրավերներում ներառելու պայման այն մասին, որ տվյալ գործընթացները կազմակերպվում են հանրային շահերի ապահովման նպատակով, և այդ գործընթացների շրջանակներում պատվիրատուի և (կամ) գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումները չեն կասեցնում գնման գործընթացները։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
06.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |